ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
15 նոյեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

Հայաստանը մշակութային ծրագրեր է մշակում Լատվիայի եւ Էստոնիայի հետ

Դեսպան Մկրտչյանի հանդիպումները Լատվիայում եւ Էստոնիայում
25 մարտի, 2017 | 14:09

Լատվիա կատարած այցի շրջանակներում Լատվիայում ՀՀ դեսպան Տիգրան Մկրտչյանը (նստավայրը՝ Վիլնյուս) մարտի 22-ին հանդիպումներ ունեցավ ԵԽԽՎ-ում Լատվիայի Սաեյմայի ներկայացուցիչ Բորիս Չիլեվիչի, հայ-լատվիական խորհրդարանական բարեկամության խմբի նախագահ Սերգեյ Պոտապկինի և փոխնախագահ Գունար Կուտրիսի, ինչպես նաև Սաեյմայի ներկայացուցիչ Նելլի Կլեյնբերգայի հետ:

latvia mkrtchian 1Հանդիպումների ընթացքում զրուցակիցները քննարկեցին միջխորհրդարանական բարեկամական խմբերի ձևաչափով համագործակցության խորացման հեռանկարները:

Դեսպան Մկրտչյանն իր զրուցակիցներին ներկայացրեց Ադրբեջանի կողմից միջազգային հարթակներում, այդ թվում` ԵԽԽՎ ձևաչափում, ցուցաբերած ապակառուցողական գործելաոճի էությունը և հայկական կողմի քայլերը դրանց կանխելու ուղղությամբ:

Հանդիպումների ընթացքում քննարկեցին առաջիկայում ՀՀ-ում կայանալիք խորհրդարանական ընտրություններին առնչվող հարցեր:

Օրվա ավարտին Լատվիայի հայազգի գործարար Մխիթար Մխիթարյանի ուղեկցությամբ դեսպան Մկրտչյանը ներկա գտնվեց Ռիգայի բիզնես ակումբի նիստին:

Մարտի 23-ին դեսպան Մկրտչյանը հանդիպեց Լատվիայի համալսարանի ակադեմիական գրադարանի տնօրեն Վենտա Կոցերեին: Հանդիպմանը քննարկվեցին Հայաստանի Ազգային, ինչպես նաև ՀՀ Ակադեմիայի ֆունդամենտալ գրադարանների հետ լատվիական գրադարանի համագործակցությանն առնչվող, ինչպես նաև դեսպանության հետ հնարավոր համագործակցությանը վերաբերող հարցեր: Վենտա Կոցերեն ներկայացրեց հայոց պատմությանը, գրականությանն առնչվող Համալսարանի ակադեմիական գրադարանի ունեցած գրքեր, իսկ դեսպան Մկրտչյանն, իր հերթին, գրադարանին նվիրեց հայոց պատմությանն առնչվող գրականություն:

latvia mkrtchian 2Նույն օրը ՀՀ դեսպանը հանդիպումներ ունեցավ Լատվիայում Հոլոքոստի թանգարանի տնօրեն, րաբբի Մենաչեմ Բարկահանի և Լատվիայում հրեական համայնքների խորհրդի նախագահ Արկադի Սուխարենկոյի հետ: Դեսպան Մկրտչյանը շնորհակալություն հայտնեց Մենաչեմ Բարկահանին Հայոց ցեղասպանությանը նվիրված ցուցահանդեսի շարունակականությունը Հոլոքոստի թանգարանում ապահովելու համար: Հանդիպումների ընթացքում քննարկվեցին հայ և հրեա համայնքների միջև համագործակցությանը վերաբերող հարցեր:

Լատվիա կատարած այցի ավարտին դեսպան Տիգրան Մկրտչյանը հանդիպեց Լատվիայի նախկին նախագահ Անդրիս Բերզինչի հետ: Հանդիպման սկզբուն Անդրիս Բերզինչը խնդրեց իր բարեմաղթանքները փոխանցել ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանին: Նախագահ Բերզինչը նշեց, որ Հայաստանի հետ մշակութային և տնտեսական հարաբերությունները խորացնելու համար Լատվիայում առկա է մեծ ներուժ: Նախագահը նշեց, որ նա շարունակելու է իր բարեկամությունը Հայաստանի և հայ ժողովուրդի հետ: Դեսպան Մկրտչյանը շնորհակալություն հայտնեց Անդրիս Բերզինչի ջերմ խոսքերի համար և ներկայացրեց դեսպանության նախաձեռնած առաջիկա միջոցառումները:

Էստոնիա կատարած այցի շրջանակներում Էստոնիայում ՀՀ դեսպան Տիգրան Մկրտչյանը (նստավայրը՝ Վիլնյուս) մարտի 24-ին հանդիպում ունեցավ Էստոնիայի Ռիյգիկոգուի (խորհրդարան) ներկայացուցիչ Կուլլիկի Կուբարսեպի հետ:

estonia mkrtchian 1Հանդիպմանը զրուցակիցներն անդրադարձան միջխորհրդարանական կապերի հետագա ընդլայնմանը, Հայաստանի արտաքին քաղաքականությանը, ինչպես նաև սիրիահայերին առնչվող մի շարք հարցերի: Դեսպան Մկրտչյանը խորհրդարանականին ներկայացրեց նաև ՀՀ-ում կայանալիք խորհրդարանական ընտրություններին առնչվող հարցեր:

Այնուհետև, դեսպան Մկրտչյանը հանդիպում ունեցավ Էստոնիայի ԱԳՆ պետքարտուղար Ռայներ Սաքսի հետ, որի ընթացքում երկկողմ գոհունակություն հայտնվեց ՀՀ-ԵՄ նոր շրջանակային համաձայնագրի շուրջ բանակցությունների ավարտի և մոտ ապագայում դրա ստորագրման կապակցությամբ:

Անդրադառնալով ԼՂ հակամարտությանը՝ դեսպան Մկրտչյանը ներկայացրեց նախորդ տարվա ապրիլին Արցախի Հանրապետության դեմ Ադրբեջանի սանձազերծած ագրեսիայի հետևանքները՝ ընդգծելով հաճախակի դարձած ադրբեջանական դիվերսիոն գործողությունների հետևանքով հայ-ադրբեջանական սահմանին և Արցախ-Ադրբեջան շփման գծում առաջացած լարվածությունը։

Դեսպան Մկրտչյանը պետքարտուղար Սաքսին ներկայացրեց տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում ՀՀ կառավարության նպատակաուղղված աշխատանքները և Էստոնիայում ոլորտի առաջատարների հետ փորձի փոխանակման պատրաստակամությունը:

Նույն օրը դեսպան Մկրտչյանը հանդիպում ունեցավ Էստոնիայի Մշակույթի նախարարության ներկայացուցիչ Մադիս Յարվի և Էստոնիայի Ազգային օպերայի տնօրեն Այվար Մաեի հետ, որի ընթացքում քննարկվեցին առաջիկայում համատեղ մշակութային միջոցառումներ իրականացնելու վերաբերյալ մի շարք ծրագրեր:

Դեսպան Մկրտչյանն Էստոնիա կատարած այցի ավարտին ճանաչողական այց կատարեց բարձր տեխնոլոգիաների ոլորտում ծառայություններ մատուցող «Proekspert» ընկերություն, որտեղ ընկերության ղեկավարների հետ տեղի ունեցած հանդիպման ընթացքում քննարկվեցին հայկական ընկերությունների հետ փորձի փոխանակման հեռանկարները:

estonia mkrtchian 2 estonia mkrtchian 3


Առնչվող նյութեր
1. Ռիգա. Հայաստանի և Լատվիայի հարյուրամյակներին նվիրված համերգ
2. Հայաստանի և Էստոնիայի հարյուրամյակներին նվիրված համերգ Տալլինում
3. Էստոնիա. Քննարկվել է հայ-էստոնական թվային ֆորում անցկացնելու գաղափարը
4. Լիտվա. Բացվեց Ուժուպիսի սահմանադրության հայերեն թարգմանության ցուցատախտակը
5. Սումգայիթյան ջարդերին նվիրված ցուցահանդես Կլայպեդայում
6. Նկարիչ-քանդակագործ Արսեն Քլյանի նվերը հայ ժողովրդին
7. Հայտնի թավջութակահար Լեւոն Մուրադյանը լիտվացի երաժիշտների հետ ելույթ է ունեցել Վիլնյուսում
8. Լիտվայում բացվեց «Սումգայիթ 30» ցուցահանդեսը
9. «Մայրիկ» ֆիլմի ցուցադրությունը Վիլնյուսում
10. ՌԻԳԱ. Տիգրան Մանսուրյանի «Ռեքվիեմի» պրեմիերան՝ նվիրված Սումգաիթի զոհերի հիշատակին

Մեկնաբանություն

Վերջին լուրեր
1.Նիդերլանդներ. Վերաքննիչ դատարանը անփոփոխ է թողնում թուրք ազգայնամոլ Իլհան Աշկինի դեմ վճիռը
2.Գարեգին Բ- Նիկոլ Փաշինյան հանդիպում Մայր Աթոռում
3.Ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտը շարունակում է ՏՏ ոլորտում հաջողություններ գրանցել…
4.Արման Նուռի անհատական մեծ ցուցահանդեսը Վենոզայում
5.Հայաստանի դպրոցներում կներդրվի Աշխարհատեղեկատվական համակարգը
6.Նախագահը ցանկալի է համարել ՅՈՒՆԵՍԿՕ-ի մասնակցությունը Գյումրիում պատմամշակութային արժեքների պահպանմանն ու վերականգնմանը
7.Լեհահայոց հոգևոր հովվությունը ներառվում է Ուկրաինայի հայոց թեմի առաջանորդի հոգևոր իրավասության ներքո
8.Յուրի Վարդանյանի հուղարկավորությունը Կոմիտասի պանթեոնում
9.«Մենք սպասում ենք Հայաստանի Հանրապետության պատմության մեջ լավագույն ընտրություններին». Պյոտր Սվիտալսկին:
10.Չեխական «Դոմեստիկ» ֆիլմը կցուցադրվի Երեւանում
Դիտել բոլորը
© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: