ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
21 սեպտեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

Հայաստանը միացավ «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» ԵԽ կոնվենցիայի 16-րդ լրացուցիչ արձանագրությանը

05 փետրվարի, 2017 | 10:35

paruyr straburg 2017Հունվարի 31-ին Եվրոպայի խորհրդում ՀՀ մշտական ներկայացուցիչ Պարույր Հովհաննիսյանը ԵԽ գլխավոր քարտուղարի տեղակալ Գաբրիելա Բատայինի-Դրագոնիի հետ հանդիպմանը ի պահ հանձնեց «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» ԵԽ կոնվենցիայի 16-րդ լրացուցիչ արձանագրությանը ՀՀ միացման վավերագիրը:

Հանդիպմանը Պարույր Հովհաննիսյանը ընդգծեց, որ 16-րդ արձանագրությունը, որը հանդիսանում է Եվրոպայի խորհրդի կոնվենցիոն համակարգում համեմատաբար նոր իրավական գործիք, կյանքի է կոչվել 2013թ. մայիս-նոյեմբեր ժամանակահատվածում` ԵԽ Նախարարների կոմիտեում Հայաստանի նախագահության ջանքերով:

paruyr strasburg 3ՀՀ մշտական ներկայացուցիչը, մասնավորապես, կարևորեց 16-րդ արձանագրության նշանակությունը, որով կանոնակարգվում են Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կողմից ԵԽ անդամ երկրերին տրամադրվող խորհրդատվական օժանդակության ընթացակարգերը, ինչն ազգային մակարդակով հնարավորություն կընձեռի առավել սերտացնել Ստրասբուրգի դատարանի և ՀՀ դատաիրավական համակարգի միջև համագործակցությունը:

ԵԽ գլխավոր քարտուղարի տեղակալ Գաբրիելա Բատայինի-Դրագոնին արժևորեց Հայաստանի ներդրումը ԵԽ դերակատարության և տվյալ դեպքում` ԵԽ կոնվենցիոն գործիքների ամրապնդման գործում` միաժամանակ նկատելով, որ Հայաստանը 16-րդ արձանագրությունը վավերացնող ԵԽ անդամ յոթերորդ երկիրն է: Գլխավոր քարտուղարի տեղակալը նաև հավելեց, որ վերոնշյալ արձանագրությունը շուտով ուժի մեջ կմտնի՝ ԵԽ անդամ ևս երեք երկրի կողմից վավերացման դեպքում:

Համապատասխան արձանագրությունների ստորագրման արարողությունից հետո Պարույր Հովհաննիսյանը և Գաբրիելա Բատայինի-Դրագոնին հակիրճ անդրադարձան ԵԽ օրակարգային հարցերին, ինչպես նաև ԵԽ-Հայաստան փոխգործակցությանը:


Առնչվող նյութեր
1. Պարույր Հովհաննիսյան. Ժողովրդավարությունը Հայաստանում անշրջելի է, և կառավարությունն իրականացնելու է առավելագույնը՝ այն շարունակաբար զարգացնելու և համապատասխանեցնելու ԵԽ չափանիշներին
2. «Արցախ. թաքնված գանձեր» խորագրով ցուցահանդես Ստրասբուրգում
3. Հայաստանը ստորագրեց կանանց նկատմամբ բռնության և ընտանեկան բռնության կանխարգելման և դրանց դեմ պայքարի մասին Եվրոպայի խորհրդի կոնվենցիան
4. Ֆրանկոֆոնիայի միջազգային օրվան նվիրված հանդիսավոր միջոցառում Ստրասբուրգում
5. ֆրանսիա. ԵԽ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ Հովհաննիսյանի հանդիպումը Ալզաս-Շամպանյը-Արդեն-Լոթարինգիայի շրջանի պրեֆեկտի հետ
6. Եվրոպայի խորհրդի և Եվրոպական միության ծրագրերը՝ Հայաստանի դատական համակարգի, իրավապահ մարմինների և ակադեմիայի համար
7. Եվրոպայի Խորհրդում ՀՀ մշտական ներկայացուցիչ Պարույր Հովհաննիսյանը հանդիպեց ԵԽ գլխավոր քարտուղարի տեղակալի հետ
8. ԵԽ-ում ՀՀ մշտական ներկայացուցչի հանդիպումը ԵԽԽՎ գլխավոր քարտուղարի հետ
9. Եվրոպայի խորհրդում ՀՀ մշտական ներկայացուցիչ Պարույր Հովհաննիսյանը հավատարմագրերը հանձնեց ԵԽ գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդին
10. Պարույր Հովհաննիսյանը նշանակվել է Եվրոպայի խորհրդում ՀՀ մշտական ներկայացուցիչ

Մեկնաբանություն

© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: