ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
24 սեպտեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

Հայաստանը միանում է ՅՈՒՆԻՍԵՖ-ի համաշխարհային «IMAGINE» նախաձեռնությանը

25 դեկտեմբերի, 2014 | 15:38

UNICEFԴեկտեմբերի 25-ին, «ԴԻԱԼՈԳ» մամուլի ակումբում տեղի ունեցավ ասուլիս՝ նվիրված ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի (ՅՈՒՆԻՍԵՖ) համաշխարհային «#IMAGINE» («իմե՛ջին»՝ «պատկերացրո՛ւ») նախաձեռնությանը, որի նպատակն է բարձրացնել հանրության իրազեկումը երեխայի իրավունքների վերաբերյալ: Ասուլիսի բանախոսներն էին կոմպոզիտոր Արմեն Մարտիրոսյանը, «Պանարմենիան հոլդինիգի» գլխավոր պրոդյուսեր Հրաչ Քեշիշյանը, ՄԱԿ-ի բարի կամքի դեսպան Ալլա Լևոնյանը, երգիչ Գոռ Սուջյանը և ՅՈՒՆԻՍԵՖ-ի հաղորդակցման ծրագրերի ղեկավար Զառա Սարգսյանը:

Նախաձեռնությունը նվիրված է «Երեխայի իրավունքների մասին» կոնվենցիայի 25-ամյակին և նպատակ ունի ստեղծելու մարդկության կողմից ամենասիրված և ոգեշնչող երգերից մեկի՝ Ջոն Լենոնի «Իմեջին» («Պակերացրու») երգի՝ աշխարհում ամենաշատ մասնակից ունեցող երաժշտական ձայնագրությունը:«Իմեջին»-ին Հայաստանը միացել է unisef 2երգի իր տարբերակով, որը ստեղծել են Արմեն Մարտիրոսյանը և Հրաչ Քեշիշյանը, ինչպես նաև ռեմիքսով, որը հեղինակել է դիջեյ Վակցինան:

Երգի հայաստանյան տարբերակի ստեղծմանը բանախոս կատարողներից բացի մասնակցել են նաև աշխարհին հայտնի հայ կատարողներ՝ «Սիսթեմօֆըդաուն» խմբի մեներգիչ Սերժ Թանկյանը, կանադահայ օպերային երգչուհի Իսաբել Բայրակդարյանը, Արտո Թունջբոյաջյանը, ինչպես նաև Տիգրան Պետրոսյանը և «Հայաստանի փոքրիկ երգիչներ» երգչախումբը:

Երգի հայկական տարբերակը վերջին շաբաթում Յութուբում ստացել է ավելի քան 30,000 դիտում, իսկ նախաձեռնությանը imagine.unicef.org կայքի միջոցով մինչ այժմ միացել են հազարավոր երեխաներ և իրենց ծնողները, երգիչներ և արվեստի գործիչներ (Քեյթի Փերին, Ուիլ-այ-էմը, Փրիանկա Չոպրան, Հյու Ջեքմենը, Նիկոլ Շերզինգերը, Քորտնի Կոքսը, Քրեյգ Դեյվիդը, Ադամ Լամբերտը և այլոք) աշխարհի տարբեր ծայրերից:

Նախաձեռնությանը կարող են մասնակցել բոլորը, ովքեր ունեն սմարթֆոններ: «Ընդամենը պետք է այցելել imagine.unicef.org կայք և բեռնել IMAGINE TouchCast անվճար հավելվածը, որի միջոցով կարող եք ձայնագրել երգի Ձեր տարբերակը և վերբեռնել այն հազարավոր այլ տարբերակների կողքին»,- տեղեկացրեց ՅՈՒՆԻՍԵՖ-ի հաղորդակցման ծրագրի ղեկավար Զառա Սարգսյանը:

Մինչ այժմ հավելվածը բեռնել են ավելի քան 100,00 iOS օգտատերեր և կես միլիոնից ավել ձայնագրություններ են եղել, որոնց հիման վրա դիջեյ Դեյվիդ Գետան կստեղծի երգի համաշխարհային տարբերակը, որը կթողարկվի Նոր տարվա նախաշեմին:
Յուրաքանչյուր վերբեռնված ձայնագրություն նաև նպաստում է դրամական միջոցների հանգանակմանը, որի շնորհիվ 150 երկրներում կիրականացվեն երեխաների պաշտպանություն և օգնություն ապահովող ծրագրեր։

Թիզեր տարբերակը՝ https://www.youtube.com/watch?v=c3ieV9GodMU
Տեսահոլովակը՝ https://www.youtube.com/watch?v=o60ww3oSPuk
Ռեմիքսը՝ https://www.youtube.com/watch?v=HcgjQ8X7NsI

###

ՄԱԿի մանկական հիմնադրամը խթանում է յուրաքանչյուր երեխայի իրավունքներն ու բարեկեցությունը:Մեր գործընկերների հետ միասին մենք աշխատում ենք 190 երկրներում և տարածքներում՝ ստանձնածպարտավորությունները գործնական քայլերի վերածելու համար և առավել խոցելի ու մեկուսացվածերեխաներին աջակցելու ուղղությամբ՝ նպատակ ունենալով նպաստել բոլոր երեխաների բարեկեցությանը:
ՅՈՒՆԻՍԵՖի և տարվող աշխատանքների մասին լրացուցիչ տեղեկատվության համար  այցելեքwww.unicef.org
Orer.eu


Առնչվող նյութեր
1. Հայաստանի անկախության 27-ամյակին նվիրված միջոցառում Լիոնում
2. Ին՞չ եփել այսօր՝ քաղաքական կաթսայում. հայացք Երեւանից
3. Աշխարհում յուրաքանչյուր 5 վայրկյանը մեկ 15 տարին չլրացած երեխա է մահանում. ՄԱԿ-ի զեկույց
4. Սա մեզ կանգնեցնելու խղճուկ փորձ է, բայց չենք ընկճվելու. ՀՔԾ պետը՝ հրապարակված ձայնագրության մասին
5. ԻՆՍՏԻՏՈՒՑԻՈՆԱԼ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ՄԻՈՒԹՅԱՆԸ (ՀՀՄ)
6. Արա Բաբլոյանը Հայաստանի նախագահի ու վարչապետի հետ քննարկել է ներքաղաքական վիճակը
7. Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի առաջին այցը Հայաստան
8. Հիմնադրվել է «Սասնա Ծռեր» կուսակցությունը
9. Միլան Շտյեխ. Չեխիան միշտ պատրաստ է երկխոսության մեջ լինել Հայաստանի հետ
10. Անընդունելին եւ ընդունելին՝ քարոզչական պատերազմին մէջ. Րաֆֆի Տուտագլեան

Մեկնաբանություն

Վերջին լուրեր
1.Երեւանի ավագանու ընտրություններում առաջատարը ,,Իմ քայլը,, կուսակացությունների դաշինքն է՝ 80.7 տոկոսով
2.Իսպանիա. Հայաստանին նվիրված տոնական համերգ Սանտա Կոլոմա դե Գրամանետիում
3.«Իմ առաջադրանքը ձեզ շատ պարզ է` ամեն օր լուծել թեկուզ փոքր, բայց որևէ կոնկրետ խնդիր». Վարչապետը հանդիպել է Արարատի մարզի համայնքների ղեկավարներին
4.Գաֆեսճյան արվեստի կենտրոնում տեղի ունեցավ Հայաստանում Եվրոպական Ժառանգության օրերի պաշտոնական բացումը
5.ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահի այցը Չինաստան
6.Երեւանի ավագանու ընտրությունների կապակցությամբ Եվրոպայի Հայերի Համագումարի կոչը Երեւանցիներին.
7.Ռումանիոյ Հայոց Թեմի առաջնորդ Տ. Տաթև եպիսկոպոս Հակոբյանի շնորհավորական ուղերձը ՀՀ անկախության 27-րդ տարեդարձի առիթով
8.Հայաստանի անկախության 27-ամյակին նվիրված միջոցառում Լիոնում
9.ԱՌԱՋԻՆԷՆ ՄԻՆՉԵՒ ՉՈՐՐԱՐԴ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹԻՒՆ. ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՕՐ
10.Պապը Կը Շնորհաւորէ Մխիթարեան Միաբանութեան 300ամեակը
Դիտել բոլորը
© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: