ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
13 նոյեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

Հայաստանը մասնակցում է Փարիզի «Top Resa» Զբոսաշրջության եւ ճանապարհորդության միջազգային մասնագիտական ցուցահանդեսին

27 սեպտեմբերի, 2013 | 16:58

SAMSUNG DIGITAL CAMERAՓԱՐԻԶ-Սեպտեմբերի 25-ին Փարիզում անցկացվող «Top Resa» Զբոսաշրջության եւ ճանապարհորդության միջազգային մասնագիտական ցուցահանդեսի շրջանակներում, ուր Հայաստանը ներկայացնում են մոտ մեկ տասնյակ տուրիստական գործակալություններ, տեղի ունեցավ Հայաստանի տաղավարի պաշտոնական բացման հանդիսավոր արարողությունը, որին ներկա էր Ֆրանսիայում ՀՀ դեսպան Վիգեն Չիտեչյանը։

Այնուհետեւ դեսպան Չիտեչյանը ելույթ ունեցավ Տուրիզմի ավագ մասնագետների ֆրանսիական ընկերակցության կոնֆերանսին: Դեսպանն իր խոսքում անդրադարձավ Հայաստանում զբոսաշրջության գրավիչ պայմաններին, ոլորտի դինամիկ ընդլայնմանը եւ դրա զարգացման հեռանկարներին, ինչպես նաեւ զբոսաշրջության խթանման գործում պետության կողմից ընձեռնած հնարավորությունների լայն շրջանակին:

Միջոցառման ժամանակ պայմանավորվածություն ձեռք բերվեց Հայաստանի դեսպանի եւ Տուրիզմի ավագ մասնագետների ֆրանսիական ընկերակցության նախագահի միջև` 2014թ աշնանը կազմակերպել Տուրիզմի ավագ մասնագետների ֆրանսիական ընկերակցության ներկայացուցիչներից բաղկացած հատուկ խմբի այց Հայաստան:


Առնչվող նյութեր
1. ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ԳՆԵՐԸ ԲԱՐՁՐԱՆՈՒ՞Մ ԵՆ
2. 52 տարի` օգտակար լինելու ցանկությամբ
3. ՊՐԱՀԱ. Բրշ. Դր. Հայկ Սրկ. Իւթիւճեանի դասախօսութիւնը Ստրահովի վանուց ցուցահանդէսէն
4. Հայաստանի Նկարիչների միությունում բացվեց Ժիրայր Աղավելյանի ցուցահանդեսը
5. Հայկ Մարությանի ուղերձը՝ «Էրեբունի-Երևանի» հիմնադրման 2800-ամյակի առթիվ
6. ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ՓՈՐՁԻ ՓՈԽԱՆԱԿՄԱՆ ԾՐԱԳԻՐ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ
7. Այս փուլում և՛ կառավարությունը, և՛ բոլոր պետական մարմինները պետք է անխափան գործեն. Նիկոլ Փաշինյանը և Արմեն Սարգսյանը քննարկել են ներհայաստանյան քաղաքական իրավիճակը
8. Հայաստանը Ֆրանկֆուրտի գրքի միջազգային ցուցահանդեսում
9. Դեկտեմբերի արտահերթ ընտրություններում քվերակությունը կատարվելու է առանց գրիչի. Նիկոլ Փաշինյան
10. Գանա – Հայաստան. հաստատվեցին դիվանագիտական հարաբերություններ

Մեկնաբանություն

Վերջին լուրեր
1.Վահագն Աթաբեկյանը՝ Լիբանանում Հայաստանի դեսպան
2.Սամվել Մկրտչյանը՝ Լեհաստանում Հայաստանի դեսպան
3.Անդրան Աբրահամյանը ճանաչվեց Լավագույն ռեժիսոր ՙՖամուֆեստ՚ կինոփառատոնում
4.Հ.Բ.Ը.Միութեան կալուածի վաճառման համաձայնագրի վերջին զարգացումները քննարկվել են Կանադայի թեմի անդամական ժողովում
5.Սարիկ Անդրեասյանի «Չներվածը» ներկայացվեց Պրահայի հանդիսատեսին
6.«Մենք չենք կարող փոխել պատմությունը, բայց պատմությունը կարող է փոխել մեզ, որ մեր ապագան ավելի լավը դառնա». Նիկոլ Փաշինյանը ելույթ է ունեցել «Փարիզի խաղաղության համաժողովին»
7.ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍ, ԳՐՔԻ ՇՆՈՐՀԱՆԴԵՍ ԵՎ ՀԱՄԵՐԳ` ՆՎԻՐՎԱԾ ՎԱԶԳԵՆ Ա-Ի ԾՆՆԴՅԱՆ 110 ԱՄՅԱԿԻՆ
8.Գագիկ Ղալաչյանը՝ Ղազախստանում Հայաստանի դեսպան
9.Թերեզինում բացվեց ՙՀայերի ցեղասպանությունը. Համաշխարհային մամուլի առաջին էջերում. ցուցահանդեսը
10.ՀՀ մշտական ներկայացուցիչ դեսպան Արման Կիրակոսյանի հայտարարությունը ԵԱՀԿ Մշտական Խորհրդի նիստին
Դիտել բոլորը
© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: