ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
21 սեպտեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

Հայաստանը մասնակցեց Ժնևում ՄԱԿ գրասենյակի բաց դռների օրվան

09 հոկտեմբերի, 2017 | 17:56

Հոկտեմբերի 7-ին, Ժնևում, Միավորված ազգերի կազմակերպության գրասենյակի բաց դռների օրվա շրջանակներում, Ազգերի պալատի գլխավոր հանդիսասրահում Հայաստանը ներկայացավ ազգային դասական երաժշտության և պարային կատարումների հարուստ ծրագրով։ Ավանդաբար, ՄԱԿ Ժնևյան գրասենյակի ամենամյա բաց դռների օրվա ընթացքում, Ազգերի պալատը հյուրանկալում է ավելի քանի 30 հազար այցելուներ։Այս մասին հայտնում է ՀՀ ԱԳՆ-ն։

Համերգին բացման խոսքով հանդես եկավ Շվեյցարիայում ՀՀ դեսպանորդ Հասմիկ Տոլմաջյանը՝ նշելով, որ Հայաստանն ուրախ է մասնակցելու տարբեր ազգերի և մշակույթների հանդիպումն ու երկխոսությունը խորհրդանշող այս կարևոր, ավանդական դարձած միջոցառմանն՝ իր ազգային երաժշտական և պարային արվեստով։ Այս կապակցությամբ նա հիշատակեց Կոմիտասի խոսքերը, որ «երաժշտությունը ժողովրդի ինքնարտահայտման ամենաինքնատիպ, ամենաթափանցիկ և ամենակենդանի հայելին է»։

Համերգի առաջին հատվածում, հայ և ֆրանսիացի երաժիշտներից կազմված Նաիրի լարային կվինտետի կատարմամբ հնչեցին Արամ Խաչատրյանի, Սպենդիարյանի, Կոմիտասի և մի շարք այլ հայ կոմպոզիտորների գործերը։

Միջոցառման երկրորդ հատվածում, Շվեյցարահայ միության «Սանահին» պարային համույթի երիտասարդ կատարողները ներկայացրեցին հայ ազգային պարարվեստի նմուշներ։

Համերգի կազմակերպմանն իր աջակցությունը բերեց Հայ Բարեգործական Ընդհանուր Միության շվեյցարական մասնաճյուղը։

ՕՐԵՐ


Մեկնաբանություն

© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: