ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
20 սեպտեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

Հայաստանը Ժնևի Գրքի միջազգային ցուցահանդեսում

04 մայիսի, 2015 | 16:34

znev book 2Ապրիլի 29-ից մայիսի 3-ը Հայաստանը մասնակցեց Ժնևի Գրքի միջազգային ամենամյա ցուցահանդես-տոնավաճառին «Հայոց ցեղասպանություն. Հիշատակ և պահանջատիրություն, ժխտողականության 100 տարի» խորագրով:

Հայկական տաղավարում ցուցադրված էին Հայաստանում և արտերկրում վերջին տարիներին տպագրված հայերեն և օտարալեզու բազմաթիվ հրատարակություններ` նվիրված Հայոց ցեղասպանությանը: Խորագրի թեմայով` ցուցահանդեսի բոլոր հինգ օրերի ընթացքում, գրքերի ցուցադրությանը զուգահեռ, կազմակերպվեցին բազմաթիվ քննարկումներ և դասախոսություններ:

«Հայոց ցեղասպանության ճանաչումը և Թուրքիայի ժողովրդավարացումը» թեմայով հանդես եկավ թուրք մտավորական, մարդու իրավունքների պաշտպան Ռագըփ Զարաքօլուն: Ցեղասպանության ճանաչման, ժխտողականության, դրա անպատժելիության իրավական և բարոյական հետևանքների, փոխհատուցման և պահանջատիրության մասին թեմաներով հանդես եկան Ժնևի համալսարանի հայագիտության ամբիոնի դոցենտ Վալենտինա Կալզոլարին, Ժնևի Դիվանագիտության և միջազգային հարաբերությունների դպրոցի պրոֆեսոր Ալֆրեդ դե Զայասը, Ժնևի համալսարանի պրոֆեսոր, իրավագիտության դոկտոր Սևան Գարիբյանը, շվեյցարահայ լրագրող Վիգեն Չեթերյանը, բանաստեղծ Վահե Գոդելը, սոցիոլոգ և մշակութային պատմաբան Ալան Նավարրա Նավասարդյանը: Հայկական հարցի znev book1վերաբերյալ Շվեյցարիայի քաղաքականությանն անդրադարձան Շվեյցարիայի հեռուստառադիոընկերության (RTS) լրագրող Ռոմեն Կլիվազը և հայ-շվեյցարական խորհրդարանական բարեկամական խմբի գլխավոր քարտուղար Սարգիս Շահինյանը:

Ցուցահանդես-տոնավաճառի վերջին օրը հայկական տաղավարում «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի, «Impact Hub Yerevan» կազմակերպության ներկայացուցիչները խոսեցին Հայաստանում ստեղծագործական տեխնոլոգիաների և նորարարությունների ապագայի մասին, ինչպես նաև ներկայացրին այդ բնագավառում երիտասարդ սերնդի ներուժը:

Հայաստանի տաղավարը և կազմակերպված քննարկումները գրավեցին ոչ միայն շահագրգիռ հասարակական-քաղաքական շրջանակների, այլև ցուցահանդես-տոնավաճառի բազմաթիվ այցելուների ուշադրությունը:

Հայաստանի տաղավարը ավանդաբար ներկայացվում է Շվեյցարիայի «Հակոբ Դ. Թոփալյան» հայկական հիմնադրամի ջանքերով:


Առնչվող նյութեր
1. Պրահայում ավարտվեց Գրքի եւ գրականության միջազգային տոնավաճառ-փառատոնը
2. Հայաստանն առաջին անգամ մասնակցեց Լայպցիգի Գրքի ամենամյա տոնավաճառին
3. Լույս է տեսել «Արարատ»-ի բնագիրները» գրքի Բ հատորը
4. Երեւանյան գրքի փառատոնը ավարտվեց, հաղթողների գործերը կհրատարակվեն
5. Ցեղասպանությանը նվիրված չեխերեն գրքի շնորհանդեսը նոյեմբերի 14-ին
6. Մեծի Տանն Կիլիկիո Գարեգին Ա Հովսեփյան Կաթողիկոսին նվիրված վավերագրերի ժողովածուների շնորհանդես Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում
7. «Արիստոտելը Հայաստանում» խորագրով գիտաժողով Ժնևի համալսարանում
8. Ժնև. Հայաստանի զեկույցը ներկայացվեց Ռասայական խտրականության դեմ պայքարի կոմիտեում
9. «Եզդիների կրոնական աշխարհայացքը» գիրքը նվիրված է հայ և եզդի ազատամարտիկների հիշատակին
10. ,,Հայաստան՝ լեռների, վանքերի ու գինու երկիր,,. Շնորհանդես եւ ցուցահանդես Հրադեց Կրալովե քաղաքում

Մեկնաբանություն

Վերջին լուրեր
1.Սեւան Քէլէշեանը կամրջում է հայաստանցուն եւ սփյուռքահային. «Ի՞նչ Կ’ըսեմ, Ի՞նչ Կ’ըսես» հարղորդումը եթերում
2.Երկարամյա դադարից հետո Եպիսկոպոսական Պատարագ մատուցվեց Բուրգասի Ս. Խաչ եկեղեցում
3.Էստոնիա. Քննարկվել է հայ-էստոնական թվային ֆորում անցկացնելու գաղափարը
4.Լեհաստանի Զամոշչ քաղաքում բացվել է հայկական խաչքար և տեղի են ունեցել մի շարք մշակութային միջոցառումներ
5.Ին՞չ եփել այսօր՝ քաղաքական կաթսայում. հայացք Երեւանից
6.Աշխարհում յուրաքանչյուր 5 վայրկյանը մեկ 15 տարին չլրացած երեխա է մահանում. ՄԱԿ-ի զեկույց
7.Բուլղարահայ նկարիչ Բեդիգ Բեդրոսյանի հուշարձանը Սիլիստրայում
8.Լոնդոնի Թագավորական քոլեջում փորձաքննվել է ՀՀ Չինաստանի «Մետաքսի ճանապարհին» միանալու ռազմավարությունը` հայ գիտնականի մասնակցությամբ
9.Րաֆֆի Հերմոն Արաքսին՝ սփյուռքի նախարարության պատվոգիր
10.Ռումինիա. Գալաց քաղաքի Ս. Աստվածածին հայոց եկեղեցու 160 ամյակը նշվեց մեծ շուքով
Դիտել բոլորը
© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: