ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
23 սեպտեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

Հայաստանը եւ ԵՄ-ն կթարմացնեն Գործողությունների ծրագիրը

03 դեկտեմբերի, 2013 | 13:46

traian hristeaԵրեւան: Մեդիամաքս: Հայաստանը եւ Եվրամիությունը պայմանավորվել են թարմացնել ՀՀ-ԵՄ Գործողությունների ծրագիրը:

Ինչպես հաղորդում է Մեդիամաքս-ը, այդ մասին այսօր ասել է Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Տրայան Հրիստեան:

Նրա խոսքով, Վիլնյուսում արված համատեղ հայտարարությամբ «մենք վերահաստատել ենք մեր պարտավորությունը շարունակել համապարփակ փոխգործակցությունը բոլոր այն ոլորտում, որոնք երկուստեք հետաքրքրություն են ներկայացնում Արեւելյան գործընկերության շրջանակներում»:

«Մատնանշվել են ապագա համագործակցության որոշ կոնկրետ ճյուղեր, որոնք վերաբերում են արդարադատության համակարգի բարեփոխումներին, լավ կառավարմանը, կոռուպցիայի դեմ պայքարին, ժողովրդավարության առաջմղմանը: Նաեւ նշվել է ճյուղային համագործակցության եւ շարժունակության խորացման անհրաժեշտության»,- ասել է ԵՄ պատվիրակության ղեկավարը:

Ըստ Տրայան Հրիստեայի, այս պահին ԵՄ-ն սպասում է հայ գործընկերների առաջարկություններին, թե կոնկրետ որ ճյուղերում կարելի է անել այնպես, որ դա համատեղելի լինի Հայաստանի նոր պարտավորությունների հետ:

Նշելով, որ համագործակցության հիմքում ընդհանուր արժեքներն են, Տրայան Հրիստեան շեշտել է, որ «Հայաստանը շարունակում է մնալ ԵՄ կարեւոր գործընկեր Արեւելյան գործընկերության ծրագրի շրջանակներում»:

ՄԵԴԻԱՄԱՔՍ


Առնչվող նյութեր
1. Ֆեդերիկա Մոգերինիի, Յոհաննես Հանի, Դոնալդ Տուսկի և Ժան Կլոդ Յունկերի շնորհավորական ուղերձները
2. ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրին նվիրված հատուկ քննարկում Բեռլինում
3. ՀՀ-ԵՄ վիզաների դյուրացման համաձայնագրի իրականացման հարցերով համատեղ կոմիտեի 4-րդ նիստը Բրյուսելում
4. Հարավային Կովկասում Եվրամիության հատուկ ներկայացուցիչը ժամանել է Երեւան
5. ՀԲԸՄ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՄԵԿՆԱՐԿՈՒՄ Է ԵՄ ԿՈՂՄԻՑ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՎՈՂ «ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅԱՆ ԿԱՄՈՒՐՋ» ԾՐԱԳԻՐԸ
6. Հայաստանը հավատարիմ է մնում Արևելյան գործընկերությանը
7. Բրյուսելում կայացավ մարդու իրավունքների շուրջ Հայաստան-ԵՄ երկխոսության ութերորդ հանդիպումը
8. Բրյուսելում կայացավ Հայաստան-Եվրոպական միություն համագործակցության խորհրդի 17-րդ նիստը
9. Հայաստանի հետ նախաստորագրված նոր համաձայնագիրն ամենաամբիցիոզն է ԵՄ և ԵԱՏՄ անդամի միջև. Սվիտալսկի
10. Կարեւոր հանդիպում Բրյուսելում. ԵՄ-Հայաստան

Մեկնաբանություն

Վերջին լուրեր
1.«Իմ առաջադրանքը ձեզ շատ պարզ է` ամեն օր լուծել թեկուզ փոքր, բայց որևէ կոնկրետ խնդիր». Վարչապետը հանդիպել է Արարատի մարզի համայնքների ղեկավարներին
2.Գաֆեսճյան արվեստի կենտրոնում տեղի ունեցավ Հայաստանում Եվրոպական Ժառանգության օրերի պաշտոնական բացումը
3.ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահի այցը Չինաստան
4.Երեւանի ավագանու ընտրությունների կապակցությամբ Եվրոպայի Հայերի Համագումարի կոչը Երեւանցիներին.
5.Ռումանիոյ Հայոց Թեմի առաջնորդ Տ. Տաթև եպիսկոպոս Հակոբյանի շնորհավորական ուղերձը ՀՀ անկախության 27-րդ տարեդարձի առիթով
6.Հայաստանի անկախության 27-ամյակին նվիրված միջոցառում Լիոնում
7.ԱՌԱՋԻՆԷՆ ՄԻՆՉԵՒ ՉՈՐՐԱՐԴ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹԻՒՆ. ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՕՐ
8.Պապը Կը Շնորհաւորէ Մխիթարեան Միաբանութեան 300ամեակը
9.Չինական գեղագրությունը և գրաֆիկան Հայաստանում
10.Հայաստանի և Էստոնիայի հարյուրամյակներին նվիրված համերգ Տալլինում
Դիտել բոլորը
© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: