ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
21 սեպտեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

Հայաստանը Եվրասիական տնտեսական միության անդամ կդառնա մինչեւ հուլիսի 1-ը

Նազարբաեւը վախենում է Ադրբեջանին գրգռելուց
30 մայիսի, 2014 | 07:12

astana 2014Աշխատանքային այցով Ղազախստանի Հանրապետությունում գտնվող Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Աստանայում մասնակցել է Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի ընդլայնված կազմով նիստին: Այն կայացել է խորհրդի անդամ պետությունների ղեկավարների՝ Ռուսաստանի Դաշնության Նախագահ Վլադիմիր Պուտինի, Բելառուսի Հանրապետության Նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի և Ղազախստանի Նախագահ Նուրսուլթան Նազարբաևի, ինչպես նաև դիտորդ պետությունների կարգավիճակով նիստին հրավիրված Հայաստանի Հանրապետության և Ղրղզստանի Հանրապետության նախագահների մասնակցությամբ:

Նիստի արդյունքներով Ռուսաստանի, Բելառուսի և Ղազախստանի նախագահները ստորագրել են Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագիրը: Քննարկվել է նաև Եվրասիական ինտեգրացիոն գործընթացի ընդլայնման հարցը: Մասնավորապես՝ քննարկվել են Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի միանալու մասին պայմանագրի նախապատրաստման ընթացքին, ինչպես նաև Մաքսային միությանը և Միասնական տնտեսական տարածքին Ղրղզստանի միանալու ճանապարհային քարտեզին վերաբերող հարցեր:

Նախագահ Սերժ Սարգսյանը ելույթ է ունեցել Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստում:

Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստին Սերժ Սարգսյանը հայտարարել է, որ երեք երկրների և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի հետ Հայաստանի կատարած աշխատանքը թույլ է տվել պատրաստել Եվրասիական միությանը Հայաստանի անդամակցության պայմանագրի նախագիծը:

– Հաշվի առնելով այն, որ մնացել է քննարկել երկու-երեք հարց, որոնք, ի դեպ, փորձագիտական մակարդակում արդեն ստացել են իրենց լուծումը, առաջարկում եմ հաստատել Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցության ժամկետ` մինչև այս տարվա հունիսի 15-ը: Հասկանում ենք, որ ժամկետը սեղմ է: Պատրաստակամության դեպքում վստահ եմ, որ երկու-երեք օրվա ընթացքում կգտնենք փոխադարձ ընդունելի որոշում, – ասել է ՀՀ Նախագահը:

Ինչպես հաղորդում է Armnewstv.am-ը, Նախագահի խոսքով` Եվրասիական տնտեսական միությանը միանալու ճանապարհային քարտեզը ձևավորվել է՝ ելնելով 2015թ. հունվարից Եվրասիական միությանը Հայաստանի ներգրավման տրամաբանությունից: Պայմանագրի ստորագրումից հետո Հայաստանը պետք է ընդունի մոտ 200 օրենսդրական ակտեր, ապահովի համակարգային վերափոխումներ, ինչի համար անհրաժեշտ է նվազագույնը 6 ամիս:

 -Հուսով եմ, որ այսօրվա հանդիպումը մեկնակետ կլինի ոչ միան Եվրասիական տնտեսական միության ստեղծման, այլ մմիաժամանակյա ընդլայնման համար: Հաստատում եմ պատրաստակամությունը ձեռնարկելու բոլոր անհրաժեշտ միջոցները, որ Հայաստանի միանալու վերաբերյալ ստորագրված պայմանագիրը Ազգային ժողովի քննարկմանը և հաստատմանը ներկայացվի ամենասեղմ ժամկետներում, – ասել է ՀՀ Նախագահը:

astana 2 2014Նախագահի ելույթից հետո Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցության ժամկետների մասին քննարկում սկսվեց: Եվրասիական տնտեսական հանձնաժողովի ղեկավար Վիկտոր Խրիստենկոն Ռուսաստանի, Ղազախստանի և Բելառուսի նախագահներին ներկայացրեց Հայաստանի իրականացրած աշխատանքը և հայտարարեց, որ Հայաստանի նախագահի նշած սեղմ ժամկետներում հնարավոր է կազմակերպել Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի միացումը:

– Այդ դեպքում եկեք որոշենք կարգավորել բոլոր հարցերը հունիսի ընթացքում և հուլիսի 1-ը հաստատել որպես Հայաստանի անդամակցության վերջնաժամկետ, -ասել է Ղազախստանի նախագահ Նազարբաևն ու շարունակել, – Այո, հունիսի ընթացքում, եթե բոլոր հարցերը կարգավորվել են, ինչու՞ երկարացնենք:

Հուլիսի մեկից Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցության մասին այնուհետև խոսել են Ղազախստանի և Ռուսաստանի նախագահները: Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ միության ստեղծման պահից Հայաստանն արդեն կլինի դրա լիարժեք անդամը:

– Մենք քննարկել ենք նաև Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցության հարցը, Հայաստանի միացման փաստաթուղթը կստորագրվի մոտակա ժամկետներում, Հայաստանը դա ցանկանում էր իրականացնել դեռ հունիսին: Մենք հուսով ենք, որ Եվրասիական միության ստեղծման օրվանից Հայաստանը կդառնա դրա լիարժեք անդամը,- հայտարարել է Վլադիմիր Պուտինը:

Քաղաքական քննարկումներից ու հայտարարություններից հետո երկրների առաջնորդներն Աստանայի օպերային թատրոնում ներկա են եղել տոնական համերգին:

Եվրասիական տնտեսական միության պայմանագրի ստորագրմամբ սկսվեց նոր գործընթաց, միությունը կգործի հունվարի 1-ից, ավելի վաղ նախատեսվում էր, որ այն կստեղծվի երեք երկրների մոդելով, այսօր կայացած որոշումների արդյունքում պարզ է դառնում, որ Եվրասիական միությունը կսկսի գործել առնվազն չորս երկրի ներգրավմամբ:

Իր հերթին ilur.am-ը տեղեկացրել է, որ  Ադրբեջանը կարծում է, որ Հայաստանը կարող է միանալ Եվրասիական տնտեսական միությանը այն սահմանների շրջանակներում, որոնցով նա մտել է Առևտրի համաշխարհային կազմակերպություն (ԱՀԿ), տեղեկացրել է Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը:

Հայաստանը ԱՀԿ է մտել 2003 թ.՝ դառնալով այդ կազմակերպության 145-րդ անդամը: Ինչպես նախօրեին հայտարարել է Սերժ Սարգսյանը, հունիսի 15-ին Հայաստանը մտադիր է միանալ Եվրասիական տնտեսական միության կազմավորման պայմանագրին:

«Մենք ստացել ենք Ադրբեջանի նախագահի նամակն այն մասին, որ Հայաստանը Առևտրի համաշխարհային կազմակերպություն է մտել վերապահումով՝ որ դրույթները պետք է տարածվեն Հայաստանի այն տարածքների վրա, որոնք ՄԱԿ-ի կողմից ճանաչված միջազգային սահմանների  շրջանականերում են, ինչպես ԱՀԿ-ում է: Սա՝  քննարկման համար»,-ասել է Ղազախստանի նախագահը:

Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը առաջարկել է Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի միանալու վերաբերյալ պայմանագրում մի կետ ավելացնել այն մասին, որ այդ երկիրը դա անում է այն սահմանների շրջանակներում, որոնք ամրագրված են ՄԱԿ-ում:

«Մի հարց, որ կարելի էր լուծել հետագայում: Այն մեզ համար այնքան էլ հաճելի չէ: Բայց կիրառել այն, ինչ դուք (Հայաստանը) կիրառել է ԱՀԿ մտնելիս, որպեսզի չգրգռենք մեր մեկ այլ ընկերոջն Ադրբեջանում: (Որ դա արվում է) ՄԱԿ-ում ամրագրված սահմանների շրջանակներում»,- ասել է Ն. Նազարբաևը չորեքշաբթի Աստանայում կայացած Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի ընդլայնված նիստում՝ Հայաստանի և Ղրղզստանի նախագահների մասնակցությամբ: Նազարբաևը դիմել է Սերժ Սարգսյանին. «Դուք այդպես եք ընդունվել ԱՀԿ»:

«Եկեք հունիսի ընթացքում դա քննարկենք»,- առաջարկել է Ղազախստանի նախագահը: Նա պարզաբանել է, թե «մենք՝ բոլոր նախագահներս, նամակ ենք ստացել Ադրբեջանի նախագահից՝ այն մասին, որ (…) Եվրասիական տնտեսական միությանը միանալու վերաբերյալ պայմանագրի դրույթները պետք է տարածվեն այն միջազգային սահմանների շրջանակներում, որոնք ճանաչված են ՄԱԿ-ի կողմից, ինչպես ԱՀԿ-ի դեպքում»:

«Սա՝ բոլոր հարցերը հանելու համար»,- ավելացրել է Նազարբաևը:

Հիշեցնենք, որ Հայաստանի տարբեր պաշտոնյաներ բազմիցս հայտարարել են, որ Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի միջև մաքսակետ չի կարող տեղադրվել: Մասնավորապես, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը՝ մեկնաբանելով Եվրասիական տնտեսական հանձնաժողովի անդամ Անտոն Ազարովի այն հայտարարությունը, թե Եվրասիական տնտեսական միության սահմանն անցնելու է Հայաստանի գոյություն ունեցող սահմաններով ասել էր,թե Հայաստանը և Լեռնային Ղարաբաղը մեկ տնտեսական տարածք են, և Հայաստանն առավելագույնս աջակցում է և կաջակցի Լեռնային Ղարաբաղի տնտեսական զարգացմանը: Նրա ասելով, Ազարովն այն մակարդակի պաշտոնատար անձ չէ, որը կարող է իրեն թույլ տալ նմանօրինակ հայտարարություններ:


Առնչվող նյութեր
1. Ին՞չ եփել այսօր՝ քաղաքական կաթսայում. հայացք Երեւանից
2. Սա մեզ կանգնեցնելու խղճուկ փորձ է, բայց չենք ընկճվելու. ՀՔԾ պետը՝ հրապարակված ձայնագրության մասին
3. ԻՆՍՏԻՏՈՒՑԻՈՆԱԼ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ՄԻՈՒԹՅԱՆԸ (ՀՀՄ)
4. Արա Բաբլոյանը Հայաստանի նախագահի ու վարչապետի հետ քննարկել է ներքաղաքական վիճակը
5. Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի առաջին այցը Հայաստան
6. Հիմնադրվել է «Սասնա Ծռեր» կուսակցությունը
7. Միլան Շտյեխ. Չեխիան միշտ պատրաստ է երկխոսության մեջ լինել Հայաստանի հետ
8. Անընդունելին եւ ընդունելին՝ քարոզչական պատերազմին մէջ. Րաֆֆի Տուտագլեան
9. Խորհրդարանական արտահերթ ընտրություններից առաջ՝ սահմանադրական փոփոխություններ եւ անցումային արդարադատության մարմիններ. ասել է Ն. Փաշինյանը հանրահավաքում
10. Նազարէթ Սրմաքեշ. Նիկոլ Փաշինեանի խաղաղ յեղափոխութեան 100 օրուայ առիթով

Մեկնաբանություն

© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: