ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
28 ապրիլի, 2017
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

,,Հայաստան՝ լեռների, վանքերի ու գինու երկիր,,. Շնորհանդես եւ ցուցահանդես Հրադեց Կրալովե քաղաքում

19 ապրիլի, 2017 | 21:36

armenie book bohnischԱպրիլի 19-ին Չեխիայի Հրադեց Կրալովե քաղաքի գիտաուսումնական գրադարանի սրահում տեղի ունեցավ  Չեխիայի խորհրդարանի պատգամավորների պալատի անդամ, Չեխիա-Հայաստան բարեկամության խմբի նախագահ Ռոբին Բյոհնիշի  ,,Հայաստան՝ լեռների, վանքերի ու գինու երկիր,, շքեղ պատկերագրքի շնորհանդեսը եւ հեղինակի՝ Հայաստանին նվիրված լուսանկարների ցուցահանդեսը։ Պատկերագիրքը լույս է տեսել երկլեզու՝ չեխերենով եւ անգլերենով։

armenie bohnisch bookՑուցահանդեսի բացմանը ներկաներին ողջունեց գրադարանի հանրային կապերի պատասխանատու Վլադկա Բուխտովան, ապա խոսեց Ռոբին Բյոհնիշը։  ,,Առաջին անգամ Հայաստանում լինելով, հիացա այդ երկրի պատմաճարտարապետական հուշարձաններով, գեղատեսիլ վայրերով  ու մշտապես կապվեցի այդ երկրի հետ։ Արդեն 13 անգամ եղել եմ եւ ծրագրում եմ կրկին այցելել Հայաստան,,- ասաց նա։ Հեղինակը մանրամասն ներկայացրեց ցուցահանդեսում ներկայացված լուսանկարները, ոչ միայն մեկնաբանելով դրանք, այլեւ մանրամասն ներկայացնելով դրանց պատմությունը։

Այնուհետեւ Չեխիայում Հայաստանի դեսպան Տիգրան Սեյրանյանը շնորհավորելով  Ռոբին Բյոհնիշին՝ կատարած աշխատանքի համար,  նշեց, որ վերջինս շատ հայերից ավելի լավ գիտի Հայաստանը, նրա տարբեր շրջանները, ե իր գրքում ներկայացրել է ոչ միայն Հայաստանի գեղեցկությունը, հուշարձանները, այլեւ մարդկանց։ ,,Այդ ամենը նա արել է մեծ սրտով եւ սիրով։ Ես վստահ եմ, որ այդ ընկերությունն ու սերը շարունակվելու է եւ ավելի մեծանալու,,- ասաց Հայաստանի դեսպանը։ Նա նաեւ խիզախություն համարեց, որ չեխ պատգամավորն իր գրքում ընդգրկել է նաեւ պատմական Հայաստանի մասը կազմող, այսօրվա Արցախի Հանրապետությանը նվիրված լուսանկարներ։

Ի դեպ, գրքում լույս են տեսել Հայաստանի դեսպան Տիգրան Սեյրանյանի եւ Չեխիայի աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Միխայելա Մակսովայի ողջույնի խոսքերը։

Հրադեց Կրալովյան երկրամասի հեյթման դոկտոր Յիրժի Շտեպանն իր հերթին ողջունեց ձեռնարկի կազմակերպիչներին եւ հույս հայտնեց, որ արդեն իսկ ստորագրված  հուշագրի համաձայն կզարգացնեն իրենց երկրամասի եւ Հայաստանի Տավուշի մարզի միջեւ կապերը։ Նա հույս հայտնեց, որ Ռոբին Բյոհնիշի գիրքը մեծ հետաքրքրություն կառաջացնի նաեւ ընթերցողների շրջանում։

Biohnis book armenie Հայաստանի դեսպանության խորհրդական Նունե Զաստուխովան էլ բարի երթ մաղթեց պատկերագրքին, հույս հայտնելով, որ այն փնտրված տեղեկատվական աղբյուր կլինի ոչ միայն Չեխիայում, այլեւ հարեւան Սլովակիայում, ինչպես նաեւ Հայաստանում եւ այլ երկրներում։ ,,Թերթելով պատկերագիրքը եւ ծանոթանալով Ռոբին Բյոհնիշի մեկնաբանություներին, հիանում ես, թե որքան օբյեկտիվ, ընկերական, սիրով ու խորությամբ է հեղինակը նայել հայկական իրականությանը, որքան պատասխանատվությամբ է ուսումնասիրել մեր պատմությունն ու ներկան։ Հուսանք, որ սա նրա վերջին գիրքը չի լինի Հայաստանի մասին,,- ընդգծեց Չեխիայում Հայաստանի դեսպանության խորհրդականը։

Այնուհետեւ  Տիգրան Սեյրանյանը, Յիրժի Շտեպանը եւ Նունե Զաստուխովան Արցախից բերված 1913 թվականից արտադրվող գինով օծեցին պատկերագիրքը։ Ռոբին Բյոհնիշը նույնիսկ համեմատություն արեց, որ մեկ դար առաջ հայ ժողովուրդը անցել է ցեղասպանության միջով եւ այսօրվա Հայաստանի տարածքում կարողանում է վերակերտել իր ապագան։

Հրաշալի ձեւավորված գրքում  տեղ են գտել ոչ միայն չեխ պատգամավորի լուսանկարները, այլեւ հայերնեով ու անգլերենով մեկնաբանությունները եւ Հայաստանին նվիրված հոդվածը, որում անդրադառնում է ոչ միայն մեր պատմությանը, քրիստոնեության տարածմանն ու Հայոց ցեղասպանությանը, այլեւ անկախության շրջանին, Հայաստանի արտաքին  հարաբերություններին, եւ իհարկե, հայ-չեխական կապերին։

Վերջում հեղինակը խորհուրդ է տալիս անպայման այցելել Հայաստան, իսկ այդ հարցում այս գիրքը կարող է ծառայել իբրեւ ուղեցույց։

Ձեռնարկի ողջ ընթացքում ներկաների համար երգեց կիթառահար Յոզեֆ Գուշլբաուերը։

jozef guslbauer hradec kralove Ապրիլի 20-ից ,,Հայաստան՝ լեռների, վանքերի եւ գինու երկիր,, պատկերագիրքը կվաճառվի Չեխիայի գրախանութներում, ինչպես նաեւ համացանցում։

Ինչպես մեզ հետ զրույցում նշեց ,,Տվարե,, հրատարակչության ղեկավար Կարել Չեռնին, պատկերագիրը կվաճառվի 439 կրոնով, ոչ միայն Չեխիայում, այլեւ Սլովակիայում։ Արդեն իսկ  www.kosmas.cz  կայքէջն այն վաճառում է որոշ զեղչով՝ 395 կրոնով։

Այս պատկերագիրքն իրապես գնահատելի աշխատանք է, որով Հայաստանը նոր որակով եւ նոր մատուցմամբ ներկայանում է չեխ ընթերցողին, եւ լավագույնս ներկայացնում հայտնի ու անհայտ  հայկական  հրաշալիքները։

Հ.Ա.

Օրեր

Լուսանկարները՝ ՕՐԵՐ-ի 

armenie book bohnisch3armenie book boihnisch2armenie book boihnish 4armenie book boihnischarmenie book boihnischarmenie book exb hradeckralove


Առնչվող նյութեր
1. Հայկական գրադարան՝ չեխական գրադարանում
2. Չեխական ներդրում Հայաստանում.170-400 աշխատատեղերի ստեղծում
3. Թուրքերը հակազդում են, Զեմանը մնում է իր կարծիքին, չեխական մամուլը տարակուսում է
4. Հայաստանը ողջունում է Չեխիայի պատգամավորների պալատի որոշումը.Էդ.Նալբանդյան
5. Տիգրան Սեյրանյան. ,,Չեխիայի խորհրդարանը վերահաստատեց ժողովրդավարության, մարդու իրավունքների բարձր արժեքների նկատմամբ իր հավատարմությունը,,
6. Չեխիայի խորհրդարանը ճանաչեց Հայերի ցեղասպանությունը
7. Չեխիայում երթով, ոգեկոչումով ու դասական համերգով հարգեցին սրբադասված նահատակների հիշատակը
8. Սլովակիայում աննախադեպ արարողակարգով հարգեցին Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը
9. Համահայկական նվագախմբի առաջին ելույթը ապրիլի 24-ին Երեւանում
10. Պրահայում հայ սամբիստները 14 մեդալ նվաճեցին Եվրոպայի առաջնությունում

Մեկնաբանություն

Ամենաշատ դիտվածները
1.Նալբանդյանը շշպռեց մեջ ընկած Մամեդյարովին.-տեսանյութ
2.Սոպրանո Անուշ Հովհաննիսյանն անցել է BBC Քարդիֆի ՚՚Աշխարհի երգիչ՚՚ մրցույթի եզրափակիչ փուլ
3.Հայ օպերային երգիչները գրավում են Քովենթ Գարդենը. 40 օրում 13 ելույթ Լոնդոնում
4.Եվրոպայի երկու չեմպիոն Պրահայում. Մամիկոն Ղարիբյանի եւ Մանուել Պետրոսյանի պատվին երկու անգամ հնչեց Հայաստանի օրհներգը -լուսանկարներ
5.՚՚Հաց բերողին՚՚ ազատեցին Ֆրանսիայում անախորժություններից խուսափելու համար. ֆրանսահայերի բողոքի ցույց խորհրդավոր ընթրիքի ժամին
6.Հայ բժշկուհիները օդանավում փրկեցին չինուհու կյանքը
7.Հայ մտավորականների բաց նամակը ՀՀ ոստիկանապետին. Մենք ցանկանում ենք ապրել պետությունում, որտեղ անպատիժ չմնան հովանավորյալները
8.«Միկոյանն իրադրության պատանդն էր, ինչ-որ չափով՝ ստալինյան զոհ»
9.Բռնցքամարտիկ Ալեքս Միսկիրտչյանը՝ կրկին Եվրոպայի չեմպիոն
10.Արամ Խաչատրյանի 110- ամյակը նշվեց Պրահայի ,,Լիխտենշտեյնյան պալատում,,՝ ,,Խաչատրյան Տրիո,, եռյակի մասնակցությամբ
© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2017
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: