ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
21 սեպտեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

«Հայագիտությունն արաբական աշխարհում» խորագրով գիտաժողով Եգիպոսում

22 հոկտեմբերի, 2016 | 18:45

egiptos gitazoghov2016ՀՀ անկախության 25-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակներում Եգիպտոսում ՀՀ դեսպանության, Ազգային առաջնորդարանի և ՀԲԸՄ տեղական մասնաճյուղի աջակցությամբ հոկտեմբերի 18-19-ը տեղի ունեցավ Կահիրեի համալսարանի Բանասիրական ֆակուլտետի Հայագիտական ուսումնասիրությունների կենտրոնի` «Հայագիտությունն արաբական աշխարհում» խորագիրը կրող 6-րդ միջազգային գիտաժողովը, որին մասնակցում էին բազմաթիվ բանասերներ, պատմաբաններ, լեզվաբաններ և մշակութաբաններ` Հայաստանից, Եգիպտոսից, Լիբանանից և Միացյալ Թագավորությունից։

Հայագիտության, հայ-արաբական պատմամշակութային կապերի, Եգիպտոսում և, ընդհանուր առմամբ, արաբական աշխարհում հայերի ունեցած ներդրման, Հայոց ցեղասպանությունը վերապրածներին արաբ ժողովրդի ցուցաբերած աջակցության և այլ թեմաների վերաբերյալ զեկույցներով հանդես եկան բանասիրական գիտությունների դոկտոր Վերժինե Սվազլյանը, ցեղասպանագետ Սալեհ Զահրեդդինը, Կահիրեի Համալսարանի Հայագիտության կենտրոնի տնօրեն Սալահ Մահգուբը և այլք։

Գիտաժողովի բացման խոսքով ներկաներին դիմեց Եգիպտոսում ՀՀ դեսպան Արմեն Մելքոնյանը, ով բարձր գնահատեց Կահիրեի համալսարանի Հայագիտական ուսումնասիրությունների կենտրոնի գործունեությունը, կարևորեց Հայաստանի գիտահետազոտական հաստատությունների և Կենտրոնի միջև համագործակցության ամրապնդումը։
egiptos gitazoghov 2016 b


Առնչվող նյութեր
1. Միացեալ Նահանգաց Խորհրդարանի Գրադարանի (Library of Congress) մէջ տեղի ունեցած բացառիկ գիտաժողովը
2. «Հայաստանի Հանրապետությունը և հայ եկեղեցու դերակատարությունը հայոց պետականության կայացման գործում» խորագրով գիտաժողովը
3. Պրահայի միջազգային գիտաժողովում ներկայացվեց նաեւ հայկական երաժշտական ժառանգությունը
4. Տեղի ունեցավ «Սփյուռքում՝ երիտասարդ հայ հետազոտողների առաջին առցանց գիտաժողովը»
5. Լեհաստանի հայ համայնքի 650-ամյակին նվիրված գիտաժողով Երեւանում
6. «Արիստոտելը Հայաստանում» խորագրով գիտաժողով Ժնևի համալսարանում
7. Իտալիա. Մեծ կորուստ է կրել հայագիտությունը՝ վախճանվել է Գաբրիելա Ուլոհոջյանը
8. Չինաստան. Հայ հետազոտողների և ուսանողների III-րդ առցանց գիտաժողովը
9. Եգիպտոսում մեկնարկեցին Հայ մշակույթի օրերը
10. «Հայկական գիտատեղեկատվական հանգույցի»ն մասնակցեք Ձեր տեղեկատվությամբ

Մեկնաբանություն

© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: