ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
20 սեպտեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

Հայագիտությանը նվիրված գիտական կոնֆերանս Զալցբուրգի համալսարանում

15 մայիսի, 2017 | 09:31

Մայիսի 12-ին Զալցբուրգի համալսարանի Աստվածաբանության ֆակուլտետում տեղի ունեցավ ,,Հայագիտության օր,, խորագրով գիտական կոնֆերանս, որին մասնակցեց Ավստրիայում ՀՀ դեսպանությունը:

Այն կազմակերպել էր Զալցբուրգի համալսարանի քրիստոնեական Արևելքի ուսումնասիրության կենտրոնը՝ հայագիտության ամբիոնի վարիչ Յասմին Դում-Թրագուտի գլխավորությամբ և Ավստրիայում ՀՀ դեսպանության հետ գործակցությամբ:

Գիտաժողովը նվիրված էր Հայաստանի և Ավստրիայի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակին:

Համալսարանի ռեկտորի անունից բացման խոսքով հանդես եկավ պրոռեկտոր Ֆաթմա Ֆերեյրա-Բրիզման, ով ողջունեց գիտաժողովի մասնակիցներին և ունկնդիրներին և ներկայացրեց Զալցբուրգի համալսարանի կողմից քրիստոնեական Արևելքի ուսումնասիրությանը և, մասնավորապես, հայագիտության ուղղությամբ տարվող հետևողական քաղաքականությունը:

Այնուհետև, ՀՀ դեսպանության ներկայացուցիչը ներկաներին փոխանցեց Ավստրիայում ՀՀ դեսպան Արման Կիրակոսյանի ուղերձը, որում ՀՀ դեսպանը շնորահակալություն էր հայտնել ինչպես համալսարանի ղեկավարությանը՝ հայագիտության նկատմամբ հատուկ ուշադրություն ցուցաբերելու, այդպես էլ այդ գիտական հավաքն իր հյուրընկալ տանիքի տակ ընդունելու համար: ՀՀ դեսպանը հատուկ առանձնացրել էր հայագիտության ոլորտում բազմաբովանդակ գիտական նախագծերի մեջ առանձնահատուկ ակտիվությամբ աչքի ընկնող պրոֆեսոր Յասմին Դում-Թրագուտի՝ եվրոպական հայագիտության մեջ ունեցած մեծ ներդրումը:

Գիտաժողովին զեկուցումներով հանդես եկան գիտնականներ, հետազոտողներ Ավստրիայի և եվրոպական այլ երկրների տարբեր համալսարաններից, ԱՄՆ-ից (Միչիգանի համալսարան), Ավստրալիայից (Սիդնեյի համալսարան), ինչպես նաև Զալցբուրգի համալսարանում գտնվող ԵՄ «Erasmus+» դասախոսների փոխանակման ծրագրով ԵՊՀ-ի գործուղաված արևելագիտական ֆակուլտետի դասախոսներ, որոնք իրենց ելույթներում արծարծեցին հայագիտական թեմաների լայն շրջանակ:

Գիտական քննարկումների ավարտից հետո աստվածաբանական ֆակուլտետի մատուռում Վիեննայի Սուրբ Հռիփսիմե եկեղեցու քահանա տեր Անդրեաս Իսախանյանը մատուցեց հայկական ժամերգության կարգ՝ հայկական հոգևոր երգերի ուղեկցությամբ:

Գիտաժողովի մասնակցիների և ունկնդիրների համար Ավստրիայում ՀՀ դեսպանության անունից կազմակերպվեց ընդունելություն:


Առնչվող նյութեր
1. Իսպանական Վալենսիան համագործակցում է Հայաստանի համալսարանների հետ
2. Անվճար չեխերենի ուսուցում՝ Բռնոյի համալսարանի կայքէջի օգնությամբ
3. Լևոն Մելիքսեթ-Բեգի հիշատակը նշանավորվեց գիտական կոնֆերանսով
4. «Վանական կյանքը Հայ Եկեղեցում» խորագրով սիմպոզիում Զալցբուրգում

Մեկնաբանություն

Վերջին լուրեր
1.Սեւան Քէլէշեանը կամրջում է հայաստանցուն եւ սփյուռքահային. «Ի՞նչ Կ’ըսեմ, Ի՞նչ Կ’ըսես» հարղորդումը եթերում
2.Երկարամյա դադարից հետո Եպիսկոպոսական Պատարագ մատուցվեց Բուրգասի Ս. Խաչ եկեղեցում
3.Էստոնիա. Քննարկվել է հայ-էստոնական թվային ֆորում անցկացնելու գաղափարը
4.Լեհաստանի Զամոշչ քաղաքում բացվել է հայկական խաչքար և տեղի են ունեցել մի շարք մշակութային միջոցառումներ
5.Ին՞չ եփել այսօր՝ քաղաքական կաթսայում. հայացք Երեւանից
6.Աշխարհում յուրաքանչյուր 5 վայրկյանը մեկ 15 տարին չլրացած երեխա է մահանում. ՄԱԿ-ի զեկույց
7.Բուլղարահայ նկարիչ Բեդիգ Բեդրոսյանի հուշարձանը Սիլիստրայում
8.Լոնդոնի Թագավորական քոլեջում փորձաքննվել է ՀՀ Չինաստանի «Մետաքսի ճանապարհին» միանալու ռազմավարությունը` հայ գիտնականի մասնակցությամբ
9.Րաֆֆի Հերմոն Արաքսին՝ սփյուռքի նախարարության պատվոգիր
10.Ռումինիա. Գալաց քաղաքի Ս. Աստվածածին հայոց եկեղեցու 160 ամյակը նշվեց մեծ շուքով
Դիտել բոլորը
© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: