ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
20 սեպտեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ 7-ՐԴ ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ՕԼԻՄՊԻԱԴԱ -Օգոստոս 3-9 , Երեւան

05 փետրվարի, 2015 | 11:46

Armenia genocide museumՀայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարությունը 2015 թվականի օգոստոսի 3-9-ը Հայաստանում կազմակերպում է Հայագիտական 7-րդ համահայկական օլիմպիադա և Հայ առաքելական եկեղեցու պատմության մրցույթ:    

Այս տարվա միջոցառումը կազմակերպվում է Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին ընդառաջ, ինչը արտացոլված է մրցույթների հարցաշարերի և օրակարգի մեջ: Այն նպատակն է` խթանել և խրախուսել հայագիտական ոլորտներում պատանիների գիտելիքները, առողջ մրցակցության պայմաններում հնարավորություն տալ նրանց դրսևորել իրենց իմացությունը և ստեղծագործական կարողությունները, ծանոթանալ տարբեր երկրներում բնակվող հասակակիցների հետ, ինչպես նաև անդրադառնալ Հայոց ցեղասպանության խնդիրներին՝ պահանջատիրական դիրքերից:
Օլիմպիադային և ՀԱԵ-ի պատմության մրցույթին կարող են մասնակցել 14-18 տարեկան անհրաժեշտ իմացություն ունեցող դպրոցականներ:
Մասնակիցները կարող են լինել Հայաստանի, Արցախի և Սփյուռքի հայերեն ուսուցմամբ վարժարանների և կրթօջախների /այդ թվում` միօրյա/ սաները:
Օլիմպիադան ընդգրկում է հարցեր հայոց լեզվից, գրականությունից, հայոց պատմությունից, հայ մշակույթի պատմությունից և Հայոց եկեղեցու պատմությունից: Մասնակիցները պետք է կարողանան դրսևորել գիտելիքներ բոլոր ոլորտներից:
Օլիմպիադայի աշխատանքային լեզուն հայերեն է: Օլիմպիադային չեն կարող մասնակցել հայերեն լեզվին չտիրապետող պատանիներ:
ՀԱԵ-ի պատմության մրցույթը անցկացվելու է առանձնաբար` Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Քրիստոնեական դաստիարակության կենտրոնի անմիջական հովանավորությամբ և աջակցությամբ:
Գրավոր փուլի մասնակիցներին տրվելու է մեկ միասնական` վերոնշյալ բոլոր ոլորտները, բացի ՀԱԵ-ի պատմությունից, ընդգրկող հարցարան: Այն կարող է տրամադրվել պատանիների համար նախընտրելի լեզվով:
Բանավոր փուլը անցկացվելու է երեք օր:
Առաջին օրը ստուգվելու են մասնակիցների գիտելիքները հայ գրականությունից` հարցատոմսի հարցերին բանավոր պատասխանի միջոցով:
Երկրորդ օրը ստուգվելու են մասնակիցների գիտելիքները հայոց պատմությունից և մշակույթից և հայոց եկեղեցու պատմությունից` բանավոր հարցերի միջոցով: Երկու օրերում կայացած մրցույթների արդյունքները գումարվելու են` հաղթողներին հայտարարելու համար:
Հայագիտական 6-րդ օլիմպիադայի  հաղթողների համար սահմանվել են 1-ին, 2-րդ և 3-րդ կարգի համապատասխանաբար` 3, 6 և 9 դիպլոմներ և մրցանակներ: Տրվելու են նաև խրախուսական մրցանակներ: ՀԱԵ-ի պատմության հաղթողները պարգևատրվելու են Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի կողմից`1-ին, 2-րդ և 3-րդ կարգի համապատասխանաբար` 2, 4 և 6 դիպլոմներով և մրցանակներով:
Հայագիտական 6-րդ համահայկական օլիմպիադայի մասնակիցների համար լրացուցիչ նախատեսվում են հայկական երգի մրցույթ և վիկտորինա, որոնց կարելի է մասնակցել ըստ ցանկության: Այս մրցույթներում հաղթողները կպարգևատրվեն պատվոգրերով և խրախուսական մրցանակներով:
Պատվիրակների համար նախատեսված են նաև տարաբնույթ մշակութային, ուսուցողական և ժամանցային միջոցառումներ:
Հնարավորության դեպքում, ցանկալի է օլիմպիադայի մասնակիցների միացյալ պատվիրակություն /խումբ/  ձևավորել ըստ երկրի կամ բնակավայրի` առավել բանիմաց թեկնածուների ընտրության և ներկայացուցիչներ ուղարկելու խնդիրը համակարգելու համար: Պատվիրակությունը /խումբը/ պետք է ունենա ղեկավար և մասնակիցների թվակազմի համեմատ ուղեկից/ներ/` մինչև 10 պատանու համար 1 ուղեկցող համամասնությամբ: Պատվիրակության /խմբի/  ղեկավարն իր նախընտրությամբ Երևանում կարող է համալրել համապատասխան մրցութային հանձնաժողովի կազմը:
Հայոց ցեղասպանությունից հետո ձևավոված հայկական համայքների մասին տեղեկությունները մասնակիցներին փոխանցելու նպատակով՝ կազմակերպիչների կողմից տեղում անցկացվելու է մասնակիցների կողմից պատրաստված լուսանկարների ցուցահանդես: Ուստի խնդրում ենք պատվիրակներին պատրաստել և իրենց բերել իրենց համայնքի հետ կապված (եկեղեցիների և այլ կառույցների, փողոցների, հուշարձանների և այլ տեսարվաժ վայրերի) լուսանկարներ:
Ակնկալում ենք հայկական համայնքների, ազգային-հասարակական հաստատությունների և կազմակերպությունների, Թեմական և կրթական խորհուրդների հատուկ ուշադրությունն ու աջակցությունը: Ուրախ կլինենք բոլոր հայկական կրթօջախներից պատվիրակներ ընդունելու համար:
Օլիմպիադայի ընթացքում մասնակիցների,  ղեկավարների և ուղեկցողների  կեցության, սննդի և շրջագայության ծախսերը ստանձնում է Հայաստանի Հանրապետությունը և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը: Ճանապարհածախսը հոգում են մասնակիցները կամ համապատասխան կազմակերպությունները, կրթօջախները, բարերարները:
Մասնակցության հայտերը պետք է լրացնեն պատվիրակությունների /խմբերի/ ղեկավարները և ՀՀ կրթության և գիտության նախարարություն փոխանցեն մինչև 2015 թվականի հուլիսի 5-ը ներառյալ: Իսկ մինչև հուլիսի 27-ը հարկավոր է ուղարկել վերջնական հաստատում պատվիրակության կազմի և թվաքանակի վերաբերյալ` աշխատանքները պատշաճորեն կազմակերպելու նպատակով:

Օլիմպիադայի անցկացման կարգի վերաբերյալ ամփոփագիրը և պատրաստվելու համար անհրաժեշտ նյութերը, ինչպես նաև մասնակցության հայտաձևը կարելի է գտնել նաև Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության պաշտոնական  www.edu.am կայքէջում՝ “Սփյուռք” բաժնում:
Հավելյալ  հարցերով կարելի է դիմել Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարություն.
հեռ.    +374 10 58-13-91
ֆ‎աքս.  +374 10 52-73-43
Էլ.փոստ.    spyurq@yahoo.com, info@edu.am
Կայքաէջ. www.edu.am

http://www.edu.am/index.php?topMenu=7&menu1=-1&menu2=7&id=7218&lang=arm


Առնչվող նյութեր
1. Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի նոր տնօրեն է ընտրվել Հարություն Մարությանը
2. ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԴԱՐՁՅԱԼ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՕՐԱԿԱՐԳՈՒՄ Է
3. Ծայրահեղականության, խտրականության և ատելության միտումները ցնցում են միջազգային օրակարգը. Զոհրաբ Մնացականայան
4. Ջորջ Բարսեղյանի եզակի նվիրատվությունը Հայոց ցեղասպանության թանգարանին
5. Գերմանիայի կանցլերը ծաղկեպսակ դրեց ցեղասպանության հուշակոթողին եւ եղեւնի տնկեց Ծիծեռնակաբերդում
6. Կոստադին Բոնեւի ցեղասպանության մասին ֆիլմը ,,Ոսկե ծիրան,,ում
7. ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԹԱՆԳԱՐԱՆ-ԻՆՍՏԻՏՈՒՏԻ ՇՈՒՐՋ ՍՏԵՂԾՎԱԾ ԻՐԱՎԻՃԱԿԻ ՄԱՍԻՆ
8. Թերեզինում բացվել է «Հոլոքոստ. ոչնչացում, ազատագրում, փրկություն» խորագրով ցուցահանդեսը
9. Սա մշակութային ցեղասպանություն է. Չեխական թերթը Թուրքիայում հայկական ժառանգության մասին
10. Հայոց ցեղասպանության 103-րդ տարելիցին նվիրված միջոցառումներ Շվեյցարիայում

Մեկնաբանություն

Վերջին լուրեր
1.Հայաստանի և Էստոնիայի հարյուրամյակներին նվիրված համերգ Տալլինում
2.Հայկական տոներին նվիրված համերգ Հռոմում.
3.Սեւան Քէլէշեանը կամրջում է հայաստանցուն եւ սփյուռքահային. «Ի՞նչ Կ’ըսեմ, Ի՞նչ Կ’ըսես» հարղորդումը եթերում
4.Երկարամյա դադարից հետո Եպիսկոպոսական Պատարագ մատուցվեց Բուրգասի Ս. Խաչ եկեղեցում
5.Էստոնիա. Քննարկվել է հայ-էստոնական թվային ֆորում անցկացնելու գաղափարը
6.Լեհաստանի Զամոշչ քաղաքում բացվել է հայկական խաչքար և տեղի են ունեցել մի շարք մշակութային միջոցառումներ
7.Ին՞չ եփել այսօր՝ քաղաքական կաթսայում. հայացք Երեւանից
8.Աշխարհում յուրաքանչյուր 5 վայրկյանը մեկ 15 տարին չլրացած երեխա է մահանում. ՄԱԿ-ի զեկույց
9.Բուլղարահայ նկարիչ Բեդիգ Բեդրոսյանի հուշարձանը Սիլիստրայում
10.Լոնդոնի Թագավորական քոլեջում փորձաքննվել է ՀՀ Չինաստանի «Մետաքսի ճանապարհին» միանալու ռազմավարությունը` հայ գիտնականի մասնակցությամբ
Դիտել բոլորը
© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: