ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
23 սեպտեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

Համլետ Չոբանյանի «Լռության Մեղեդի» մենաներկայացումը Բեռլինում

19 մարտի, 2017 | 16:45

PantoHamlet-9331z«MIME > BERLIN – PHYSICAL THEATER FESTIVAL» փառատոնի հրավերով Բեռլինում է գտնվում հայաստանցի մնջախաղաց, դերասան և բեմադրիչ Համլետ Չոբանյանը։

Փառատոնը կայանում է «ACUD» թատրոնում՝ աշխարհի ներկայիս լավագույն արտիստների մասնակցությամբ։ Բեռլինը հայտնի է մնջախաղի և ֆիզիկական թատրոնի իր հարուստ ու խայտաբղետ բեմահարթակով։

Փառատոնի գագաթնակետն էր մարտի 18-ի Գալա-ներկայացումը, որն է՛լ ավելի խայտաբղետ էր, բազմաշերտ ու բազմաժանր՝ միջազգային խենթ Pantomaniac-ների ինքնամոռաց կատարումների շնորհիվ, որոնց շարքում իր ուրույն դերն ուներ մեր հայրենակից՝ Համլետ Չոբանյանն՝ իր լակոնիկ, բայց միաժամանակ շատ արտահայտիչ ու բովանդակալից ելույթով։

Մարտի 12-ին Գերմանահայ հանդիսատեսը նույնպես բախտ ունեցավ ըմբոշխնելու Համլետ Չոբանյանի «Լռության Մեղեդի» մենաներկայացումը՝ Բեռլինի հայ մշակութային համայնքի սրահում։ Լեփլեցուն դահլիճը և ոգևորված ծափահարությունները վառ ապացույցն էին այն բանի, որ հայ հանդիսատեսը ևս անվերապահորեն ընդունեց հայ մնջախաղացի գողտրիկ արվեստը։

Այսօր Բեռլինի «TERZO MONDO» սրահում կկայանա Համլետ Չոբանյանի «Լռության Մեղեդի» մենաներկայացումը ևս մի վերջին անգամ, բայց հուսանք, որ այն վերջինը չի լինի Բեռլինի թատերասեր հասարակության համար, և արվեստագետը դեռ շատ անգամներ հանդիսատեսին կհիացնի իր մունջ, բայց առավելագույնս խոսուն արվեստով։

Համլետ Չոբանյանի անձնական կայքէջը: http://hammim.wixsite.com/hamlet

 

Weblinks zu Hamlet Chobanyan:

https://www.youtube.com/watch?v=zwaHxG2at_w&t=80s

https://www.youtube.com/watch?v=6qqK9KjjwYw&t=143s

https://www.youtube.com/watch?v=YOx5KboLYLI

http://www.koharconcert.com/index.php/about-us/performers.html

Ս.Գ.

ՕՐԵՐ

Orer.eu

Լուսանկարները՝ Fotos: Hellmut Hubmann

PantoHamletHD9-9297z PantoHamletHD9-9333z PantoHamletHD9-9336z PantoHamlet-9330z

Օրեր


Առնչվող նյութեր
1. Գերմանիայում Հայաստանի դեսպան Աշոտ Սմբատյանի այցը Մանհայմ քաղաք
2. Բեռլին. Հայաստանի Հանրապետության 100-ամյակին և Երևանի 2800-ամյակին նվիրված համերգ
3. Գերմանիայի կանցլերն այցելեց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին
4. Մերկելը վստահեցրեց, որ Գերմանիան Հայաստանին կաջակցի Արցախի խնդրում եւ ԵՄ վիզաների ազատականացման հարցում
5. Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի առաջին այցը Հայաստան
6. Գերմանահայոց գործարարների միությունն իր զորակցությունն է հայտնել Մայր Աթոռին եւ Ամենայն Հայոց կաթողիկոսին
7. ,,Հարսանիք թիկունքում,, ներկայացումը Երեւանում եւ Արցախում, հոկտեմբերին՝ Լիբանանում
8. Հայ-գերմանական հարաբերությունների անցյալն ու ներկան քննարկել են Բեռլինում
9. Հայաստանի և Գերմանիայի արտգործնախարարները նախանշեցին երկկողմ հարաբերությունների զարգացման ուղիները
10. Հայաստանն անվտանգ երկրների շարքում ընդգրկելու մասին մտադրություն է հայտնել Գերմանիայի ՆԳՆ պետքարտուղարը

Մեկնաբանություն

Վերջին լուրեր
1.Իսպանիա. Հայաստանին նվիրված տոնական համերգ Սանտա Կոլոմա դե Գրամանետիում
2.«Իմ առաջադրանքը ձեզ շատ պարզ է` ամեն օր լուծել թեկուզ փոքր, բայց որևէ կոնկրետ խնդիր». Վարչապետը հանդիպել է Արարատի մարզի համայնքների ղեկավարներին
3.Գաֆեսճյան արվեստի կենտրոնում տեղի ունեցավ Հայաստանում Եվրոպական Ժառանգության օրերի պաշտոնական բացումը
4.ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահի այցը Չինաստան
5.Երեւանի ավագանու ընտրությունների կապակցությամբ Եվրոպայի Հայերի Համագումարի կոչը Երեւանցիներին.
6.Ռումանիոյ Հայոց Թեմի առաջնորդ Տ. Տաթև եպիսկոպոս Հակոբյանի շնորհավորական ուղերձը ՀՀ անկախության 27-րդ տարեդարձի առիթով
7.Հայաստանի անկախության 27-ամյակին նվիրված միջոցառում Լիոնում
8.ԱՌԱՋԻՆԷՆ ՄԻՆՉԵՒ ՉՈՐՐԱՐԴ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹԻՒՆ. ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՕՐ
9.Պապը Կը Շնորհաւորէ Մխիթարեան Միաբանութեան 300ամեակը
10.Չինական գեղագրությունը և գրաֆիկան Հայաստանում
Դիտել բոլորը
© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: