ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
22 սեպտեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

ՀԱՄԵՐԱՇԽՈՒԹՅԱՆ ԿՈՉ- Եւրոպան, գաղթականութիւնը եւ մենք՝ Հայերս

14 սեպտեմբերի, 2015 | 08:12

  AAE-.jpg-1Հեռատեսիլէն եւ մամուլէն կը հասնին ցնցիչ տեսարաններ եւ նկարներ: Խեղդուած, սառած մարմինով մանկանց դիակներ, յուսահատ մարդիկ որոնք իրենց եւ զաւակներուն կեանքը վտանգելով կը փորձեն պատերազմէ փախիլ եւ հեռանկար գտնել խաղաղ եւ ապահով երկիրներուն մէջ:

Բռնագաղթն ու գաղթականութիւնը Հայերուս համար նորութիւն չեն,  մենք ապրած ենք ու տակաւին կապրինք այս ցաւով: Դարերի խորքից մինչեւ Սեֆեւեան Շահ Աբասի միջոցավ իրականացւած Նախիջեւանի եւ Վասպուրականի հայութեան բռնագաղթը, մինչեւ 1915-ի սեւ օրերն ու մինչեւ մերօրեայ Հայաստանէն չը դադարող դառն արտագաղթը …

Բռնի, կամ բռութեան ու անարդարութեան արդիւնքում իրականացուող, արտագաղթերը միշտ էլ ունեցել են իրենց պատճառները՝ Լիբանանի քաղաքացիական պատերազմը, Իրանի յեղափոխութիւնը, Իրան-Իրաք երկարամեայ պատերազմը եւ այս օրերուս Հայաստանեան իրականութիւնը դրանց լաւագոյն օրինակներն են:

Մեծ Եղեռնի օրերին, մեր մեծ մայրերն ու մեծ հայրերը քալեցին ու բնաջնջուեցան Միջին Արեւելքի նոյն այն վայրերուն մէջ, մասնաւորաբար Հալէպ, Սուրիա ու Իրաք, ուր այսօր դարձեալ վայրագութեան, ատելութեան ու քանդումի թատերաբէմ դարձած է:

Մեծ Եղեռնի օրերին, արաբ ժողովուրդն էր, որ ընդունեց Հայութիւնը, մեզի տուաւ ապրելու, բարգաւաճելու կարելիութիւն: Այս բնաւ պէտք չէ մոռնալ: Այսօր նոյն արաբ ժողովուրդը վերածուած է գաղթականի եւ պէտք ունի մեր նեցուկին: 1915-ի Մեծ Եղեռնի ժամանակ ալ Գաղթականները անցան Յունաստան եւ Ֆրանսա: Այդ գաղթականներու զաւակներէն էին աշխարհահռչակ երգիչ Շարլ Ազնաւուրը, բեմադրիչ Հանրի Վերնոյը եւ ուրիշներ:

Մենք, որպէս Եւրոպայի Հայերու Համագումար, կոչ կ’ուղղենք Եւրոպաբնակ իւրաքանչիւր հայու եւ իւրաքանչիւր եւրոպահայ կազմակերպութեան, յանուն մարդասիրութեան, օգնել այս գաղթականներուն եւ ծառանալ ցեղապաշտութեան ու կրոնական այլամերժութեան զազրելի գաղափարախօսութեանց ու այդ ենթահողերուն վրա իրականացւող խտրականուեան դէմ:

Այս ուղղութեամբ Եւրոպայի Հայերու Համագումարը կը մշակէ ծրագիրներ, որոնց մասին շուտով կտարածէ տեղեկատւութիւն, քանզի դրանց իրականացման համար կարիքը պիտի զգայ բոլորի համատեղ ջանքի, միասնական աշխատանքի և համագործակցութեան:

Պէտք չէ մոռնալ, որ.

Մեզմէ շատեր գաղթականներու թոռներ ու նաեւ նորօրեայ գաղթականներ են:

 

Եւրոպայի Հայերու Համագումար

11 Սեպտեմբեր 2015


Առնչվող նյութեր
1. ՀԱԼԷՊԱՀԱՅ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏՆԵՐԸ ՀԱՅ ԾԵՐԱՆՈՑԻՆ ՄԷՋ
2. Հայաստանի խիզախ հյուպատոսը հրաժեշտ տվեց Հալեպին
3. IDeA-ն աջակցում է Հայաստան տեղափոխված սիրիահայ 15 դպրոցականների
4. Հայոց ցեղասպանության 102-րդ տարելիցին նվիրված միջոցառումներ Դամասկոսում
5. Թրամփի հարձակումը Սիրիայի վրա սխալ էր մի շարք պատճառներով
6. ԴԱՀԵՇԸ կրկին դադարեցրել է Հալեպի ջրի մատակարարումը
7. Զօրակցութիւն Հալէպի Հայերուն՝ Ֆրանսիայից
8. ՄԱԿ-ի տարբեր կառույցներ հանդես են եկել Սիրիայի հարցով համատեղ հայտարարությամբ. 300 հազար երեխա մնում է պաշարման մեջ
9. ՍԻՐԻԱ. ՍՈՒՐԲ ԾՆՆԴԵԱՆ ՏՕՆԸ ԴԱՄԱՍԿՈՍԻ ՄԷՋ
10. ԴԷՊԻ ՎԵՐԱԿԱՆԳՆՈՒՄ ԿՈՉ ՀԱՅ ԺՈՂՈՎՈՒՐԴԻՆ՝ ՏԱԳՆԱՊԱՀԱՐ ՀԱԼԷՊԷՆ

Մեկնաբանություն

© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: