ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
25 սեպտեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

Համբարձման տոնը Մայր Աթոռում «Ահա այս վայրն է մեր հայոց հավատքի Ձիթենյաց լեռը, որտեղ երկինքն ու երկիրը հանդիպում են»

15 մայիսի, 2015 | 06:53

hambartsman tonՄայիսի 14-ին Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին նշեց մեր Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոսի Համբարձման տոնը: Այս օրը տոնախմբվում է նաև Հայոց Հայրապետական Աթոռի` 1441 թ. Սսից Սուրբ Էջմիածին փոխադրության հիշատակը:

Այս առիթով Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում մատուցվեց Ս. Պատարագ: Պատարագիչն էր Մայր Աթոռի լուսարարապետ Գերաշնորհ Տ. Հովնան եպիսկոպոս Հակոբյանը:

Սուրբ Պատարագի արարողության ավարտին Հովնան Սրբազանը քարոզեց օրվա խորհրդի շուրջ:

Իր խոսքում պատարագիչ Սրբազանն անդրադարձ կատարեց նաև Հայրապետական Աթոռի Սսից Էջմիածին փոխադրման պատմական իրողությանը` մասնավորապես նշելով. «Հայրապետական Մայր Աթոռը, երկար տարիներ դեգերելով, 1441 թվականին վերջնականապես հաստատվեց այս Միածնաէջ վայրում: Մեր հայրապետները պատմության դաժան թելադրանքով ստիպված են եղել Հայրապետական Աթոռը տեղափոխել զանազան վայրեր: Ի վերջո, այն վերահաստատվել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում: Ահա այս վայրն է մեր հայոց հավատքի Ձիթենյաց լեռը, որտեղ երկինքն ու երկիրը հանդիպում են, և այս եկեղեցու քարերը, ինչպես բանաստեղծն է վկայում, դեպի երկինք բարձրացող գաղտնի ճամփաներ ունեն»:

Մայր Աթոռի լուսարարապետն իր խոսքում նաև հայցեց, որ վերին զորքերի բարեխոսությամբ միշտ անշարժ մնա Հայկազյան Աթոռը, և Աստված ազգընտիր Հայոց Հայրապետին պարգևի կենաց արևշատություն:

Այնուհետև Իջման Ս. Սեղանի առջև, նախագահությամբ ԳԵրաշնորհ Տ. Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանի, կատարվեց Հայրապետական մաղթանք` Մայր Աթոռ Ս. Էջմիածնի անսասանության ու պայծառության և Ամենայն Հայոց Կաթողիկոսի երկարամյա արդյունաշատ գահակալության համար:

###


Առնչվող նյութեր
1. Սուրբ Ծննդյան և Աստվածհայտնության տոնը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում
2. Լույս է տեսել «Արարատ»-ի բնագիրները» գրքի Բ հատորը
3. Էջմիածնում բացվեց «Էօրնեկեան հանրակրթական դպրոց»ի նոր կրթահամալիրը
4. Գերագույն հոգևոր խորհրդի ժողով Մայր Աթոռ Ս. Էջմիածնում
5. Էջմիածնում ընտրվել է Գերագույն հոգևոր խորհրդի նոր կազմը
6. Եկեղեցական-ներկայացուցչական վեցերորդ ժողովը սկսվեց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում
7. Մայր Աթոռը հայտարարում է Ավագ Շաբաթվա ծրագիրը
8. Մեկ տարում աշխարհում օծվել է 22 հայկական եկեղեցի
9. Աթեշյան Սրբազանի լիազորությունները դադարեցվում են, տեղապահի ընտրությունը մինչեւ մարտի 15
10. Ի Տեր ննջեց Տ. Մեսրոպ արքեպիսկոպոս Գրիգորյանը

Մեկնաբանություն

Վերջին լուրեր
1.Սարմեն Բաղդասարյանը` Քուվեյթի Պետությունում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան
2.Աշխարհի առաջնորդները միավորվում են երիտասարդությանը որակյալ կրթություն տրամադրելու նոր նախաձեռնության շուրջ
3.Նիկոլ Փաշինյանն ու Ամենայն Հայոց կաթողիկոսը այցելել են Նյու Յորքի Մետրոպոլիտեն թանգարանում բացված «Արմենիա» խորագրով ցուցահանդես
4.Հայ-գերմանա-ֆրանսիական համատեղ միջոցառում Բեռլինում՝ նվիրված Երևանում կայանալիք Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովին
5.«Հայրենիքն սկսվում է սահմանից» ռազմահայրենասիրական ցուցահանդեսը «Նարեկացի» արվեստի միությունում
6.Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՄԱԿ-ի կենտրոնակայանում մասնակցել է Նելսոն Մանդելային նվիրված խաղաղության գագաթաժողովի բացմանն ու հանդես եկել ելույթով
7.Անտոնիո Գուտերեշ. Հայաստանի հետ արդյունավետ համագործակցությունն առավել կամրապնդվի և կզարգանա
8.Հայաստանում պետք է իրականացնել ոչ թե բարեգործական, այլ զարգացման ծրագրեր. Նիկոլ Փաշինյան
9.Նորվեգիա. Հայկական խաչքարի օրհնություն և օծում Կրագերո քաղաքում
10.Հայրիկ Մուրադյանի «Հայրենի երգեր» ժողովածուն ներկայացվել է Երեւանում
Դիտել բոլորը
© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: