ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
19 սեպտեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

«Համացանցը պետք է օգտագործել համահայկական շահերին ծառայեցնելով». Աննա Կարապետյան

31 օգոստոսի, 2016 | 15:34

anna karapetyan«Չեխիայում լույս տեսնող «Օրեր» ամսագիրը և Orer.eu կայքը համացանցային տիրույթում հայապահպանության, Հայաստան-Սփյուռք կապերի ամրապնդման գործում նույնպես իր ներդրումն ունի: Մեր աշխատանքով փորձում ենք տեղեկատվության, համախմբման աղբյուր դառնալ սփյուռքյան համայքների միջև: Կայքն արդեն չորս՝ հայերեն, ռուսերեն, անգլերեն և չեխերեն լեզվով է գործում»,-«Հայերն այսօր»-ի հետ զրույցում ասաց լրագրող, Orer.eu կայքի խմբագիր Աննա Կարապետյանը, որը օգոստոսի 25-ից  26-ը մասնակցում էր  ՀՀ սփյուռքի նախարարության և Երևանի պետական համալսարանի կողմից  իրականացրած«Հայկական աշխարհը համացանցում» միջազգային  գիտաժողովին:

Աննա Կարապետյանի համոզմամբ՝ համացանցը պետք է օգտագործել համահայկական շահերին ծառայեցնելով: Եվ հենց այդ նպատակին է ծառայում «Օրեր» ամսագրի նոր նախագիծը, որի մասին նա մանրամասներ հաղորդեց. «Ամսագրի գլխավոր խմբագիր Հակոբ Ասատրյանը «ԳալուստԳյուլպենկյան» հիմնադրամի ֆինանսավորմամբ նախաձեռնել է հայկական համայնքների պատմությունը ներկայացնող հրապարակումներով հանդես գալ: Ամսագրում ավելի սեղմ, իսկ կայքում, ընդհակառակը, համապարփակ տեղեկատվություն է տեղադրվում ոչ միայն հայերեն, այլև անգլերեն տարբերակով նույնպես: Արդեն հասցրել ենք լուսաբանել Չեխիայի, Սլովակիայի, Լիտվայի, Լատվիայի, Էստոնիայի եւ Ռումինիայի  հայկական համայնքերի կյանքն ու գործունեությունը»:

Նախաձեռնությունը լրագրողը համացանցային դարաշրջանում կարևոր քայլ է համարում, քանի որ ցույց է տրվում համայնքների ներուժն ու Սփյուռքում ապրող հայ երիտասարդների հնարավորությունները:

Աննա Կարապետյանը «Հայկական  աշխարհը համացանցում» գիտաժողովին մասնակցել է  տեղեկատվական դաշտի խնդիրներին ծանոթանալու նպատակով:

«Երկօրյա քննարկումների ընթացքում բացի համացանցային խնդիրներին առնչվող հարցերից, անդրադարձ է կատարվել նաև կրթության, հայագիտական ոլորտներին: Բոլոր զեկուցումները կարևոր էին, սակայն ինձ համար մի քանիսն առանձնացրեցի, որոնք վերաբերում էին Հայաստանին, Սփյուռքի հիմնախնդիրներին և հարևան պետությունների կողմից համացանցային տիրույթում կատարվող կեղծարարություններին: Հասկացանք, որ այդ կեղծարարությունները պետք է պետական մակարդակով վերացնել»,- եզրափակիչ խոսքում ընդգծեց Աննա Կարապետյանը:

Գևորգ Չիչյան

Աղբյուր՝ hayernaysor.am


Առնչվող նյութեր
1. Կարինե Արթունին վերանորոգել է Պրահայի քաղաքապետարանի հին աշտարակի զինանշանները
2. Կյանքից հեռացավ հայ ժողովրդի մեծ բարեկամ պրոֆ. Էվժեն Կինդլերը
3. Պրահան սքանչելի քաղաք է, թանգարան է բաց երկնքի տակ.Արա Բաբլոյան
4. Արա Բաբլոյանը հանդիպել է Չեխիայի վարչապետ Անդրեյ Բաբիշին
5. Միլան Շտյեխ. Չեխիան միշտ պատրաստ է երկխոսության մեջ լինել Հայաստանի հետ
6. Արա Բաբլոյանի գլխավորած պատվիրակությունը վաղը կժամանի Պրահա
7. Չեխիայում նշում են Չեխոսլովակիայի օկուպացման 50-ամյակը
8. Սլովաքիա՝ Իսրայէլի միջոցով զէ՞նք կը վաճառէ Ազէրպայճանին
9. Ինչպե՞ս է չեխական զենքը հայտնվել Ադրբեջանում. բացահայտում են չեխ լրագրողները
10. Նիկոլ Փաշինյանը հայ-չեխական կապերը քննարկել է Հայաստանում Չեխիայի դեսպանի հետ

Մեկնաբանություն

Վերջին լուրեր
1.Էստոնիա. Քննարկվել է հայ-էստոնական թվային ֆորում անցկացնելու գաղափարը
2.Լեհաստանի Զամոշչ քաղաքում բացվել է հայկական խաչքար և տեղի են ունեցել մի շարք մշակութային միջոցառումներ
3.Ին՞չ եփել այսօր՝ քաղաքական կաթսայում. հայացք Երեւանից
4.Աշխարհում յուրաքանչյուր 5 վայրկյանը մեկ 15 տարին չլրացած երեխա է մահանում. ՄԱԿ-ի զեկույց
5.Բուլղարահայ նկարիչ Բեդիգ Բեդրոսյանի հուշարձանը Սիլիստրայում
6.Լոնդոնի Թագավորական քոլեջում փորձաքննվել է ՀՀ Չինաստանի «Մետաքսի ճանապարհին» միանալու ռազմավարությունը` հայ գիտնականի մասնակցությամբ
7.Րաֆֆի Հերմոն Արաքսին՝ սփյուռքի նախարարության պատվոգիր
8.Ռումինիա. Գալաց քաղաքի Ս. Աստվածածին հայոց եկեղեցու 160 ամյակը նշվեց մեծ շուքով
9.Արեւմտյան Հայաստանի Ազգային ժողովի (Խորհրդարանի) 2-րդ գումարման պատգամավորների ընտրությունները կայացան. 101 պատգամավոր 45 երկրից
10.Փարիզում սփյուռքի նախարարության և «Հայասա» ֆեդերացիայի միջև ստորագրվեց հուշագիր
Դիտել բոլորը
© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: