ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
13 նոյեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

Համաշխարհային կինոյի աստղեր Օռնելլա Մուտին և Նաստասյա Կինսկին կլինեն ,,Ոսկե ծիրան,,ում

02 հուլիսի, 2015 | 19:17

 «Ոսկե ծիրան» Երևանի միջազգային կինոփառատոնը հանդես եկավ մամլո ասուլիսով: Ներկայացվեցին փառատոնի պատվավոր հյուրերը, Հետահայաց ցուցադրությունների ծրագիրը, Հարություն Խաչատրյանի Մոսկվայի միջազգային կինոփառատոնում ստացած երկու մրցանակները և Ցեղասպանության հարյուրերորդ տարելիցին նվիրված ցուցադրությունները:

gaiff asulis«Ոսկե ծիրան» Երևանի միջազգային կինոփառատոնի հատուկ հյուրերն են` համաշխարհային կինոյի աստղեր Օռնելլա Մուտին և Նաստասյա Կինսկին: Հիմնականում եվրոպական ֆիլմերով հայտնի իտալուհի Օռնելլա Մուտին հանդես է եկել Գերմանական նոր կինոյի հայրերից մեկի` Ֆոլքեր Շլյոնդորֆի «Սվանի սերը» ֆիլմում (1982), նկարահանվել է նաև նշանավոր իտալացի ռեժիսորներ Մարկո Ֆերրերի և Դինո Րիզիի ժապավեններում: Հայ հանդիսատեսին Մուտին առավելապես ծանոթ է «Կամակոր մարդու սանձահարումը» կատակերգական ֆիլմից, որտեղ նրա խաղընկերն է Ադրիանո Չելենտանոն:

«Ոսկե ծիրան»-ի շրջանակներում տեղի կունենա Օռնելլա Մուտիի «Սվանի սերը» կինոնկարի Երևանյան պրեմիերան:

Նաստասյա Կինսկիին` մեծատաղանդ դերասան Կլաուս Կինսկիի դստերը, համաշխարհային ճանաչում բերեց Ալբերտո Լատուադայի «Եղիր, ինչպես կաս» կինոնկարը, ապա Ռոման Պոլանսկու «Ոսկե գլոբուսի» մրցանակակիր «Թես» ֆիլմը (1979): Կինսկիի մասնակցությամբ առավել հայտնի ֆիլմերից է նաև Վիմ Վենդերսի Կաննի մրցանակիր «Փարիզ, Թեքսաս»-ը:

«Ոսկե ծիրան»-ի այս տարվա հետահայաց ցուցադրությունների ծրագիրը նվիրված է Նաստասյա Կինսկիի ֆիլմերին:

 «Թեսս», Ռոման Պոլանսկի

«Փարիզ, Թեքսաս», Վիմ Վենդերս

«Մարիայի սիրեցյալները», Անդրեյ Կոնչալովսկի

Երևան կժամանի նաև ֆրանսիացի դերասան և ռեժիսոր Պատրիկ Շենեն: Փառատոնի շրջանակներում տեղի կունենա նրա մասնակցությամբ Ստեֆան Բրիզեի «Ես սիրվելու համար չեմ այստեղ» ֆիլմի պրեմիերան:

Ասուլիսի ժամանակ «Ոսկե ծիրան» ՄԿՓ-ի տնօրեն Հարություն Խաչատրյանը մանրամասնեց վերջերս կայացած Մոսկվայի կինոփառատոնի շրջանակներում իրականացված «Այլևս երբեք»` Ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված ծրագրի և իր ստացած երկու մրցանակների մասին: Մոսկվայի 37-րդ միջազգային կինոփառատոնն այս տարի տեղի ունեցավ հունիսի 19-26-ը: ՀՀ ժողովրդական արտիստ, «Ոսկե ծիրան» կինոփառատոնի հիմնադիր տնօրեն, կինոռեժիսոր Հարություն Խաչատրյանը Մոսկվայի ՄԿՓ-ում հանդես եկավ որպես վավերագրական ֆիլմերի միջազգային մրցույթային ժյուրիի պատվավոր անդամ:

Փառատոնի շրջանակներում հունիսի 25-ին «Իլյուզիոն» հեղինակավոր կինոթատրոնում տեղի ունեցավ ռեժիսորի 60-ամյա հոբելյանին նվիրված ստեղծագործական երեկոն, որի ընթացքում կայացավ հանդիպում Հարություն Խաչատրյանի հետ և նրա լիամետրաժ դեբյուտի՝ «Քամին ունայնության» (1989) ֆիլմի ցուցադրությունը: Երեկոյի անակնկալներից էին ռեժիսորին հանձնված երկու մրցանակները: Մոսկվայի միջազգային կինոփառատոնը ռեժիսորին հանձնեց մրցանակ կինոարվեստի և հայ-ռուսական մշակութային համագործակցության գործում ունեցած մեծ ավանդի համար: Ռուս կինոգետների և կինոքննադատների գիլդիան Հարություն Խաչատրյանին իր հերթին պարգևատրեց հեղինակավոր «Փիղ» մրցանակով` համաշխարհային կինոյում ունեցած մեծ ավանդի և միջազգային կինոփառատոնի՝ «Ոսկե ծիրան»-ի հիմնադրման համար:

Ցուցադրության ժամանակ երեկոյի հյուրերը և կինոքննադատները հիացմունքով ընդունեցին դեռևս 26 տարի առաջ ժամանակակից աշխարհի ներքին իրադրությունը զգացած և ժապավենին հանձնած ռեժիսորի «Քամին ունայնության» ֆիլմը:

«Քամին ունայնության» ֆիլմի կերպարները, որոնց ռեժիսորը հետևել և պարբերաբար նկարահանել է շուրջ 25 տարի, հանդիսանում են նրա «Անվերջ փախուստ, հավերժ վերադարձ» հեղինակային կինոշարքի առանձին հերոսները:

«Ոսկե ծիրան» Երևանի միջազգային կինոփառատոնն իրականացվում է ՀՀ Մշակույթի նախարարության աջակցությամբ: Փառատոնի գլխավոր գործընկերն է ՎիվաՍել-ՄՏՍ-ը: 


Առնչվող նյութեր
1. «Ոսկե ծիրան» Երևանի 15-րդ միջազգային կինոփառատոնի մրցանակակիր ֆիլմերը
2. Մարուշա Մայերը ,,Իվան,, ֆիլմում, որն անցնում է ազգայինի սահմանները. Ոսկե ծիրան
3. Երևանի «Ոսկե ծիրան» 15-րդ միջազգային կինոփառատոնը բացում է բոլոր գաղտնիքները
4. Հայտնի են «Ոսկե ծիրան» Երևանի 15-րդ միջազգային կինոփառատոնի մրցույթային և ոչ մրցութային ծրագրերը
5. Հայաստանում կմեկնարկի «Ոսկե ծիրան» Երևանի 15-րդ միջազգային կինոփառատոնը
6. ՀԲԸՄ-ն եւ «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնն սկսում են GAIFF Pro կինոարտադրության զարգացման հարթակի նախագիծը
7. «Ոսկե ծիրան» կինոփառատոնում փոփոխություններ. տնօրեն Հարություն Խաչատրյանին կփոխարինի գեղարվեստական տնօրեն Սուսաննա Հարությունյանը
8. ,,Ոսկե ծիրան,,ում ցուցադրվում է Կաննի միջազգային կինոփառատոնի հաղթանակած ֆիլմը՝ ,,Քառակուսին,,
9. ,,Ոսկե ծիրան,,ում շարունակվում են կինոբացահայտումները
10. «Եղիցի լույս» մրցանակ` Տիգրան Մանսուրյանին

Մեկնաբանություն

Վերջին լուրեր
1.Սարիկ Անդրեասյանի «Չներվածը» ներկայացվեց Պրահայի հանդիսատեսին
2.«Մենք չենք կարող փոխել պատմությունը, բայց պատմությունը կարող է փոխել մեզ, որ մեր ապագան ավելի լավը դառնա». Նիկոլ Փաշինյանը ելույթ է ունեցել «Փարիզի խաղաղության համաժողովին»
3.ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍ, ԳՐՔԻ ՇՆՈՐՀԱՆԴԵՍ ԵՎ ՀԱՄԵՐԳ` ՆՎԻՐՎԱԾ ՎԱԶԳԵՆ Ա-Ի ԾՆՆԴՅԱՆ 110 ԱՄՅԱԿԻՆ
4.Գագիկ Ղալաչյանը՝ Ղազախստանում Հայաստանի դեսպան
5.Թերեզինում բացվեց ՙՀայերի ցեղասպանությունը. Համաշխարհային մամուլի առաջին էջերում. ցուցահանդեսը
6.ՀՀ մշտական ներկայացուցիչ դեսպան Արման Կիրակոսյանի հայտարարությունը ԵԱՀԿ Մշտական Խորհրդի նիստին
7.Հայկ Մարությանն ընդունել է Չեխիայի դեսպանին
8.Սիմոն Մարտիրոսյան.Ութ տարի անց Հայաստանն ունեցավ աշխարհի նոր չեմպիոն և կրկնակի ռեկորդակիր
9.Յուրի Վարդանյանը կհուղարկավորվի Երևանի Կոմիտասի անվան պանթեոնում
10.Սա Ձեր ապրած կյանքի գնահատականն է. նախագահ Սարգսյանը Երվանդ Մանարյանին հանձնել է Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստի կրծքանշանը
Դիտել բոլորը
© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: