ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
12 նոյեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

Համայնքային երկրորդ փառատոնը Սիրահարների այգում

01 հոկտեմբերի, 2013 | 22:22

paraton yerevan 3ԵՐԵՎԱՆ- Հոկտեմբերի 1-ին Երևանի «Սիրահարների այգում» տեղի ունեցավ Համայնքային 2-րդ փառատոնը, որին մասնակցեցին հանրապետության տարբեր մարզերի 43 համայնք: Ինչպես նշում են կազմակերպիչները, այս փառատոնի շնորհիվ համայնքների համար ստեղծվում է մեկ հարթակ՝ նոր գործընկերներ գտնելու, իրենց մրցակցային առավելություններն ու հաջողության պատմությունները ներկայացնելու համար: Փառատոնի կազմակերպիչներն են «Քաունթեփարթ Ինթերնեյշնլ Հայաստանը», ԱՄՆ միջազգային զարգացման գործակալությունը: Փառատոնին բացման և ողջույնի խոսքով paraton yerevan 2հանդես կգան «Քաունթերփարթ ինթերնեյշնլի» հայաստանյան ներկայացուցչության գլխավոր ներկայացուցիչ Կարլ Հոֆստրան, Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանը, Հայաստանի Հանրապետությունում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնը:

Սույն փառատոնի կազմակերպման նպատակը՝ հնարավորությունների ընձեռումն է Քաունթերփարթի 43 գործընկեր համայնքներին համայնքի ձեռք բերած հաջողությունները, համայնքային զարգացման սեփական փորձը, համայնքի մրցակցային առավելությունները ներկայացնելու Սիրահարների այգում կազմակերպվելիք փառատոնի մասնակիցներին և հյուրերին, ինչպես նաև ցուցադրելու paraton yerevanհամայնքի մշակույթը, ավանդական բարիքները, ձեռքի աշխատանքները, գեղարվեստի ստեղծագործությունները: Փառատոնի արդյունքների ամփոփումը հնարավորություն կտա գործընկեր համայնքներին ձեռք բերելու համայնքի արդյունավետ ներկայացման հմտություններ, ճիշտ գնահատելու իրենց մրցակցային առավելությունները և հաշվի առնելու դրանք համայնքային զարգացման ռազմավարական պլաններ կազմելիս:

Գարիկ Ավետիսյան

 Orer.eu


Մեկնաբանություն

Վերջին լուրեր
1.Սարիկ Անդրեասյանի «Չներվածը» ներկայացվեց Պրահայի հանդիսատեսին
2.«Մենք չենք կարող փոխել պատմությունը, բայց պատմությունը կարող է փոխել մեզ, որ մեր ապագան ավելի լավը դառնա». Նիկոլ Փաշինյանը ելույթ է ունեցել «Փարիզի խաղաղության համաժողովին»
3.ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍ, ԳՐՔԻ ՇՆՈՐՀԱՆԴԵՍ ԵՎ ՀԱՄԵՐԳ` ՆՎԻՐՎԱԾ ՎԱԶԳԵՆ Ա-Ի ԾՆՆԴՅԱՆ 110 ԱՄՅԱԿԻՆ
4.Գագիկ Ղալաչյանը՝ Ղազախստանում Հայաստանի դեսպան
5.Թերեզինում բացվեց ՙՀայերի ցեղասպանությունը. Համաշխարհային մամուլի առաջին էջերում. ցուցահանդեսը
6.ՀՀ մշտական ներկայացուցիչ դեսպան Արման Կիրակոսյանի հայտարարությունը ԵԱՀԿ Մշտական Խորհրդի նիստին
7.Հայկ Մարությանն ընդունել է Չեխիայի դեսպանին
8.Սիմոն Մարտիրոսյան.Ութ տարի անց Հայաստանն ունեցավ աշխարհի նոր չեմպիոն և կրկնակի ռեկորդակիր
9.Յուրի Վարդանյանը կհուղարկավորվի Երևանի Կոմիտասի անվան պանթեոնում
10.Սա Ձեր ապրած կյանքի գնահատականն է. նախագահ Սարգսյանը Երվանդ Մանարյանին հանձնել է Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստի կրծքանշանը
Դիտել բոլորը
© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: