ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
20 սեպտեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ 3-ՐԴ ՕԼԻՄՊԻԱԴԱՆ՝ 2016 թ. 18-24 հուլիս

25 մարտի, 2016 | 08:03

education2016 թվականի հուլիսի 18-ից 24-ը Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարությունը կազմակերպում է դպրոցականների երրորդ համահայկական օլիմպիադան`  “Ֆիզիկա”, “Մաթեմատիկա” և “Հայաստանի աշխարհագրություն” առարկաներից:

Օլիմպիադայի նպատակն է ազգային հենքի վրա համախմբել հայ երիտասարդներին, ներգրավել նաև հայերենին չտիրապետող երիտասարդների համար իրականացվող ծրագրերում, խրախուսել բնագիտական առարկաների հանդեպ հետաքրքրությունը, ինչպես նաև օժանդակել առողջ մրցակցության պայմաններում գիտելիքների ու ստեղծագործական կարողությունների դրսևորմանը, նպաստել առավել շնորհալի երիտասարդների հայտնաբերմանը Սփյուռքում և Հայաստանում:
Օլիմպիադային կարող են մասնակցել 14-ից 18 տարեկան պատանիներ և երիտասարդներ: Մրցույթներն անցկացվելու են երկու տարիքային խմբերի համար` 14-15 և 16-18: Մասնակիցները կարող են լինել հայերեն ուսուցմամբ վարժարանների և կրթօջախների (այդ թվում` միօրյա) սաները, ինչպես նաև այլ դպրոցներ հաճախող հայ պատանիներ:
Օլիմպիադան ընդգրկում է հարցեր ֆիզիկայից, մաթեմատիկայից և Հայաստանի աշխարհագրությունից: Մասնակիցները կարող են հայտագրվել  և մրցել կա՛մ վերը նշված որևէ առարկայական ոլորտում, կա՛մ բոլոր առարկաների շրջանակում:
Օլիմպիադայի աշխատանքային լեզուն հայերենն է: Անհրաժեշտության դեպքում առաջադրանքներն օլիմպիադայի կազմակերպիչների կողմից կարող են ներկայացվել ռուսերեն և անգլերեն լեզուներով: Այլ լեզուների պարագայում` առաջադրանքների թարգմանությունն իրականացվում է պատվիրակության ղեկավարի կամ ուղեկցողի կողմից:
Ֆիզիկայի օլիմպիադան անցկացվելու է երկու փուլով՝ տեսական և փորձարարական։ Մաթեմատիկայի և Հայաստանի աշխարհագրության օլիմպիադաներն անցկացվելու է գրավոր և բանավոր փուլերով: Հաղթող են ճանաչվելու երկու փուլերում առավելագույն միավորներ վաստակած մասնակիցները: Բնագիտական օլիմպիադայի  հաղթողների համար սահմանված են 1-ին կարգի 3, 2-րդ կարգի՝ 6 և 3-րդ կարգի՝ 9 դիպլոմներ և մրցանակներ: Տրվելու են նաև ՀՀ ԿԳՆ շնորհակալագրեր և պատվոգրեր։
Հայաստանում գտնվելու ընթացքում պատվիրակների համար նախատեսված են նաև տարաբնույթ մշակութային, ուսուցողական և ժամանցային միջոցառումներ:
Օլիմպիադային համահայկական բնույթ հաղորդելու համար հայցում և ակնկալում ենք հայկական համայնքների, ազգային-հասարակական հաստատությունների և կազմակերպությունների, Թեմական և կրթական խորհուրդների հատուկ ուշադրությունն ու աջակցությունը: Ուրախ կլինենք բոլոր հայկական կրթօջախների ակտիվ մասնակցության համար:
Հնարավորության դեպքում՝ ցանկալի է օլիմպիադայի մասնակիցների միացյալ պատվիրակություն (խումբ)  ձևավորել ըստ երկրի կամ բնակավայրի` առավել բանիմաց թեկնածուների ընտրության և ներկայացուցիչներ ուղարկելու խնդիրը համակարգելու համար: Պատվիրակությունը (խումբը) պետք է ունենա ղեկավար և մասնակիցների թվակազմի համեմատ ուղեկցող(ներ)` մինչև 10 պատանու համար 1 ուղեկցող համամասնությամբ: Պատվիրակության (խմբի)  ղեկավարն իր նախընտրությամբ Երևանում կարող է համալրել համապատասխան մրցութային հանձնաժողովի կազմը:
Օլիմպիադայի ընթացքում մասնակիցների և ուղեկցողների  կեցության, սննդի և շրջագայության ծախսերը ստանձնում է Հայաստանի Հանրապետությունը: Ճանապարհածախսը հոգում են մասնակիցները կամ համապատասխան կազմակերպությունները, կրթօջախները, բարերարները:
Մասնակցության հայտերը պետք է լրացնեն պատվիրակությունների (խմբերի) ղեկավարները և ՀՀ կրթության և գիտության նախարարություն փոխանցեն մինչև 2016 թվականի հունիսի 19-ը ներառյալ: Իսկ մինչև հուլիսի 10-ը հարկավոր է ուղարկել վերջնական հաստատում պատվիրակության կազմի և թվաքանակի վերաբերյալ` աշխատանքները պատշաճորեն կազմակերպելու նպատակով:
Ղեկավար(ներ)ն իրականացնում է(են) սաների նախապատրաստումը օլիմպիադային և պատասխանատու է(են) այլ ընթացիկ մասնագիտական խնդիրների համար պատվիրկության այցը Հայաստան նախապատրաստելու փուլում և Հայաստանում գտնվելու ընթացքում: Հաղորդակցման լեզուն հայերենն է:
Օլիմպիադայի անցկացման կարգի վերաբերյալ ամփոփ տեղեկատվությունը, անհրաժեշտ նյութերը, ինչպես նաև մասնակցության հայտաձևը տեղադրված են նաև Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության պաշտոնական  www.edu.am կայքէջում՝ “Միջազգային կապեր” բաժնի “Սփյուռքի հետ կապեր” ենթաբաժնում:
Հավելյալ  հարցերով կարելի է դիմել Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարություն.
հեռ.+374 10 58-13-91
ֆ‎աքս.  +374 10 52-73-43
Էլ.փոստ.    spyurq@yahoo.com, info@edu.am
Կայքէջ.    www.edu.am

http://www.edu.am/index.php?topMenu=7&menu1=-1&menu2=7&id=8024&lang=arm


Առնչվող նյութեր
1. Ֆիզմաթ. ժամանակը կրթության մեջ
2. Կրթության խնդիրները, գումարները, հարգանքն ու ապագան. հանդիպում- քննարկում
3. Գերմանիան ճանաչում է ՀՀ դպրոցական ավարտական վկայականները. հայ շրջանավարտները կարող են դիմել գերմանական բուհեր
4. «ԼՈՒՅՍԻ» ԿՐԹԱԹՈՇԱԿԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԻ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՄ
5. Նոր գիրք. «Բոլոնիայի գործընթացի ուղենիշները. Երևանից Փարիզ»
6. Երեւանի տոնին բացվեց «Այբ» դպրոցի նոր մասնաշենքը
7. Հայաստանում անցկացվեց երկրորդ Աշխարհի ամենածավալուն դասը
8. Իսպանական Վալենսիան համագործակցում է Հայաստանի համալսարանների հետ
9. Կրթութեան եւ գիտութեան նախարարութիւնը անհրաժեշտ կը նկատէ արեւմտահայերէնի զարգացման կեդրոնի ստեղծումը
10. Հայաստանցիները կարող են մասնակցել Եվրամիության «Հորիզոն-2020»-ի գիտության և նորարարության մրցույթներին

Մեկնաբանություն

Վերջին լուրեր
1.Սեւան Քէլէշեանը կամրջում է հայաստանցուն եւ սփյուռքահային. «Ի՞նչ Կ’ըսեմ, Ի՞նչ Կ’ըսես» հարղորդումը եթերում
2.Երկարամյա դադարից հետո Եպիսկոպոսական Պատարագ մատուցվեց Բուրգասի Ս. Խաչ եկեղեցում
3.Էստոնիա. Քննարկվել է հայ-էստոնական թվային ֆորում անցկացնելու գաղափարը
4.Լեհաստանի Զամոշչ քաղաքում բացվել է հայկական խաչքար և տեղի են ունեցել մի շարք մշակութային միջոցառումներ
5.Ին՞չ եփել այսօր՝ քաղաքական կաթսայում. հայացք Երեւանից
6.Աշխարհում յուրաքանչյուր 5 վայրկյանը մեկ 15 տարին չլրացած երեխա է մահանում. ՄԱԿ-ի զեկույց
7.Բուլղարահայ նկարիչ Բեդիգ Բեդրոսյանի հուշարձանը Սիլիստրայում
8.Լոնդոնի Թագավորական քոլեջում փորձաքննվել է ՀՀ Չինաստանի «Մետաքսի ճանապարհին» միանալու ռազմավարությունը` հայ գիտնականի մասնակցությամբ
9.Րաֆֆի Հերմոն Արաքսին՝ սփյուռքի նախարարության պատվոգիր
10.Ռումինիա. Գալաց քաղաքի Ս. Աստվածածին հայոց եկեղեցու 160 ամյակը նշվեց մեծ շուքով
Դիտել բոլորը
© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: