ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
21 հոկտեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

Համահայկական մեկական աշխատանքի ցուցահանդես

09 հոկտեմբերի, 2013 | 20:29

nkarichner 2013Այսօր` հոկտեմբերի 9-ին,Հայաստանի Նկարիչների Միությունում բացվեց համահայկական մեկական աշխատանքի հանրապետական ցուցահանդեսը:

Բացման ու ողջույնի խոսքով հանդես եկավ Հայաստանի Նկարիչների միության նախագահ Կարեն Աղամյանն, ով ողջունելով հյուրերին ու արվեստագետներին նշեց, որ բացվել է միանգամից երկու ցուցահանդես: Առաջին ցուցահանդեսում ներկայացված են սփյուռքահայերի,մասնավորապես սիրիահայերի հոգսերին նվիրված աշխատանքներ,իսկ երկրորդում`Հայաստանի լավագույն ու ճանաչված նկարիչների գործերն, որոնք ժյուրիի ընտրությունից հետո արժանանալու են արժեքավոր ու խրախուսական մրցանակների:

Այնուհետև նշեց,որ նմանատիպ միջոցառումները կլինեն շարունակելի:

nkarichner 2Ողջույնի խոսքերով հանդես եկան Հայաստանի Սփյուռքի Նախարար Հրանուշ Հակոբյանը, Ռուսաստանի Հայերի Միության նախագահ Արա Աբրահամյանն, արվեստագետ Հրավարտ Հակոբյանը և այլք:

Ցուցահանդեսի կազմակերպիչներն են`Համահայկական կոնգրեսը, Հայաստանի Սփյուռքի Նախարարությունը, Ռուսաստանի Հայերի Միությունը:

Ներկայացված են 300 աշխատանքներ: Ցուցադրվում են Շմավոն Շմավոնյանի, Աբգար ու Ավետիս Խաչատրյանների և այլ ճանաչված նկարիչների աշխատանքներ:

Հուսանք, որ նմանատիպ ցուցահանդեսները կլինեն շարունակելի`ոգևորելու մեր արվեստասեր հասարակությանն ու սատարելու մեր երկրի նկարիչներին:

Գարիկ Ավետիսյան

 Orer.eu


Առնչվող նյութեր
1. Հայկական ներկապնակի բազմաթիվ գույները և երանգները
2. Համագործակցության և բարեկամության «Թումանյանական աշխարհ» նկարչական փառատոնը շարունակվում է
3. Վաստակավոր նկարիչները մեկ հարկի տակ
4. Հայաստանի նկարիչների միության նախագահ է վերընտրվել Կարեն Աղամյանը
5. Հայ և վրացի նկարիչների ցուցահանդեսը Թբիլիսիում

Մեկնաբանություն

Վերջին լուրեր
1.Նիկոլ Փաշինյանը և Սաադ Հարիրին քննարկել են Հայաստանի և Լիբանանի միջև հարաբերությունների զարգացման հեռանկարները
2.ԱՐԱ ԿԻՒԼԷՐ ՅԱՒԵՐԺՈՒԹԵԱՆ Կ՚ՈՒՂԵՒՈՐՈՒԻ ԲԻՒՐ ՅԱՐԳԱՆՔՈՎ
3.Լիբանանը միակ երկիրն է տարածաշրջանում, որը պաշտոնապես ճանաչել է Հայոց ցեղասպանությունը.Նիկոլ Փաշինյան
4.Գերմանիայի Հալլեի համալսարանի «Մեսրոպ» հայագիտական կենտրոնի 20-ամյա հոբելյանին նվիրված միջոցառում
5.,,Ֆինանսական խնդիրները չպետք է արվեստի զարգացման համար խոչընդոտ դառնան». Արման Ղուկասյան
6.350 ԱՄԵԱԿ. ՀԱՅԵՐԷՆ ԱՍՏՈՒԱԾԱՇՈՒՆՉԻ Ա. ՏՊԱԳՐՈՒԹԻՒՆԸ ԱՄՍԹԵՐՏԱՄԻ ՄԷՋ
7.ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ՓՈՐՁԻ ՓՈԽԱՆԱԿՄԱՆ ԾՐԱԳԻՐ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ
8.Հայաստանի արտգործնախարարի և ԵՄ Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի հարցերով գործադիր տնօրենի հանդիպումը
9.Հայկական ներկապնակի բազմաթիվ գույները և երանգները
10.Չեխիան հարգում է հակամարտության կողմերին զենք-զինամթերք չվաճառելու պայմանավորվածությունը. դեսպան Միկիսկա
Դիտել բոլորը
© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: