ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
25 սեպտեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

«Համահայկական խորհուրդ»-ի մասին. տեսակետ Իրանից

16 օգոստոսի, 2017 | 12:04

ԱՆՅԵՏԱՁԳԵԼԻ ՕՐԱԿԱՐԳԸ…

Սեպտեմբերի 18-20-ին կայանալիք Հայաստան-Սփիւռք 6-րդ խորհրդաժողովի հնարաւոր օրակարգի՝ «Համահայկական խորհուրդ»-ի կազմութեան մասին նախօրէին յայտարարութեամբ հանդէս է եկել ՀՀ Սփիւռքի նախարարութեան աշխատակազմի ղեկավար Ֆիրդուս Զաքարեանը: Առերեւոյթ  դրական ու օգտակար նոր ինստիտուտի կեանքի կոչման ֆունկցիոնալ հեռանկարի մասին քննարկումները վստահօրէն մեծ աշխուժութիւն կը հաղորդեն խորհրդաժողովի տարատեսակ նիստերում: Մինչայդ, սակայն, յուսանք, որ ժամանակին նոյն համընդհանուր մտասեւեռումներից բխած եւ 2011 թւականին կեանքի կոչւած «Համահայկական բանկ»-ի ճակատագրին չենթարկւի գործառոյթով թէեւ տարբեր, բայց գաղափարով նոյնանպատակ ստեղծւելիք կառոյցը…: Ըստ տնտեսագէտ եւ ժամանակին ԱՄՆ-ում՝ ՀՀ դեսպան Թաթուլ Մանասէրեանի՝ «Համահայկական բանկը իր գործունէութեան 6 տարիների ընթացքում վաստակելով ընդամենը 75000 դոլար, կորցրել է Սփիւռքի վստահութիւնը եւ այժմ կանգնած է փակւելու սեմին»…:

…. Սա ՝ իմիջիայլոց:

Գալով բուն խնդրին, այսինքն՝ 26-ամեայ անկախ հանրապետութեան ֆոնի վրայ կայացող 6-րդ Համահայկական համաժողովին, խիստ պատշաճ ու այլեւս անյետաձգելի օրակարգ պէտք է համարել Պետական Անկախութեան 100-ամեակին ընդառաջ՝ Պետականատիրութեան համազգային նշանակութեան եւ պետական մտածողութեան հայեցակարգային բանաձեւի քննարկում-մշակումը: Եւ այս հանգամանքից, ինչ խօսք, բխելու է Հայոց Պետականատիրութեան Համազգային Հռչակագիր՝ պետական ամենաբարձր մակարդակով, յար եւ նման Հայոց Պահանջատիրութեան 100-ամեակի:

Դրանով իսկ՝ նպատակային բովանդակութիւն կը հաղորդւի մեր համընդհանուր հիմնախնդիրների լուծմանը՝ կապւած՝ Հայաստանին, Հայրենի Արցախին ու Ջաւախքին, Սփիւռքին եւ այս բոլորի միջոցով մեր համընդհանուր պահանջատիրութեանը, այն է՝ Հայ Դատի ու հայոց ազգային գաղափարախօսութեան յաղթանակի ապահովմանը…:

«ԱԼԻՔ» ՕՐԱԹԵՐԹԻ ԳԼԽԱՒՈՐ ԽՄԲԱԳԻՐ

ԴԵՐԵՆԻԿ ՄԵԼԻՔԵԱՆ


Առնչվող նյութեր
1. Ուժի մեջ է մտնում նոր խորհրդարանական համակարգը. Դերենիկ Մելիքյանի մտորումները
2. Հայացք Իրանից. Հայաստան-Իրան առեւտրա-տնտեսական փոխյարաբերությունները վարչապետի այցի նախօրեին
3. Միասնականությունը շարունակելու է մնալ տեւական բաղձալի, եթե Հայաստան-Սփյուռքի միջեւ չգոյանա ու չկայանա փոխադարձ վստահություն.Դերենիկ Մելիքյան/Իրան/
4. Համահայկական Կեդրոնական Մարմին (Սպիացած վէրքեր եւ նոր յոյսեր…)
5. ՍՈՉԻԻՑ՝ ՆԱԽԻՋԵՒԱՆ. ԻՍՐԱՅԷԼԱ-ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ՍՊԱՌՆԱԼԻՔ…
6. Օտոմանեան 121-ամեայ դասը…
7. ՍՐԲԱԴԱՍ ՆԱՀԱՏԱԿՆԵՐԻ ՍՐԲԱԶԱՆ ԿՏԱԿԸ…
8. Համահայկական նվագախումբը կղեկավարեն էդուարդ Թոփչյանը, Կարեն Դուրգարյանը և Սերգեյ Սմբատյանը
9. ԱՄԵԱԿՆԵՐԸ ԻՄԱՍՏԱՒՈՐԵԼՈՒ ՄՏԱՍԵՒԵՌՈՒՄՈՎ…
10. Մենք պետք է առաջ տանենք Արցախի անկախության միջազգային ճանաչման գործընթացը

Մեկնաբանություն

Վերջին լուրեր
1.Սարմեն Բաղդասարյանը` Քուվեյթի Պետությունում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան
2.Աշխարհի առաջնորդները միավորվում են երիտասարդությանը որակյալ կրթություն տրամադրելու նոր նախաձեռնության շուրջ
3.Նիկոլ Փաշինյանն ու Ամենայն Հայոց կաթողիկոսը այցելել են Նյու Յորքի Մետրոպոլիտեն թանգարանում բացված «Արմենիա» խորագրով ցուցահանդես
4.Հայ-գերմանա-ֆրանսիական համատեղ միջոցառում Բեռլինում՝ նվիրված Երևանում կայանալիք Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովին
5.«Հայրենիքն սկսվում է սահմանից» ռազմահայրենասիրական ցուցահանդեսը «Նարեկացի» արվեստի միությունում
6.Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՄԱԿ-ի կենտրոնակայանում մասնակցել է Նելսոն Մանդելային նվիրված խաղաղության գագաթաժողովի բացմանն ու հանդես եկել ելույթով
7.Անտոնիո Գուտերեշ. Հայաստանի հետ արդյունավետ համագործակցությունն առավել կամրապնդվի և կզարգանա
8.Հայաստանում պետք է իրականացնել ոչ թե բարեգործական, այլ զարգացման ծրագրեր. Նիկոլ Փաշինյան
9.Նորվեգիա. Հայկական խաչքարի օրհնություն և օծում Կրագերո քաղաքում
10.Հայրիկ Մուրադյանի «Հայրենի երգեր» ժողովածուն ներկայացվել է Երեւանում
Դիտել բոլորը
© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: