ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
25 մայիսի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

Համազգայինի 90-ամեակին առիթով միութեան Կեդրոնական վարչութիւնը 14-20-րդ դարերու Արժէքաւոր Ձեռագիրներ Յանձնեց Մատենադարանին

17 մայիսի, 2018 | 20:26

17 մայիսին Մեսրոպ Մաշտոցի անուան Մատենադարանի նիստերու դահլիճին մէջ Համազգային հայ կրթական եւ մշակութային միութիւնը, իր 90-ամեակի յոբելենական նախաձեռնութիւններու ծիրին մէջ, Մատենադարանին նուիրեց 14-20-րդ դարերու 27 արժէքաւոր ձեռագիրներ (Ծիսական գիրքեր, Ժողովածուներ, Յայսմաւուրք, Սաղմոսարան, Գանձարան, Աւետարան եւ այլն):

Այս ձեռագիրներու կազմութեան, գիրքերու ցանկագրման եւ անհրաժեշտ տեղեկութիւններով օժտման աշխատանքը կատարած է պատմաբան Երուանդ Փամպուքեան։

Բացման խօսքով հանդէս եկաւ Մատենադարանի տնօրէն Վահան Տէր Ղեւոնդեան, որ անդրադարձաւ նման քայլի մը կարեւորութեան՝ արժէքաւոր ձեռագիրները մատենադարանին պահպանման յանձնելու առումով՝ նշելով, որ մատենադարանը վերջին 15 տարուան ընթացքին նման արժէքաւոր ձեռագիրներու այս տարողութեամբ նուիրատուութիւն չէր ստացած: Վահան Տէր Ղեւոնդեան այս արժէքներու հայրենադարձութիւնը նշանակալի իրադարձութիւն նկատեց՝ շնորհակալութիւն յայտնելով Համազգայինի Կեդրոնական վարչութեամբ այս գնահատելի նախաձեռնութեան համար։

Համազգայինի Կեդրոնական վարչութեան անունով խօսք առաւ վարչութեան անդամ Վիգէն Թիւֆէնքճեան, որ ըսաւ, թէ դարեր շարունակ զիրենք ստեղծողներուն նման տարագիր կեանք ապրելէ ետք արդէն իսկ իրենց վերջնական կայքին կը հասնին Համազգայինի գուրգուրանքին տակ պահուած հայ մտքի ու արուեստի 27 արժէքաւոր նմուշներ, որոնք ունին վեց հարիւր տարուան կենսագրութիւն, կու գան հայ մտքի ու հաւատքի տարաբնոյթ ակունքներէն եւ կը կազմեն մեր ազգային ժառանգութեան կարեւոր ժողովածուներէն մէկը։

Ապա ան անդրադարձաւ Համազգայինի էութեան՝ հաստատելով, որ միութիւնը հովանաւորող ու կենսաւորող միութիւն մը չէ, այլ ունի առաքելութիւն ազգային արժէքներն ու մշակոյթի արտայայտութիւնները պահպանելու եւ զանոնք նորահաս սերունդներուն փոխանցելու։ «Միաժամանակ, Համազգայինը կը ձգտի այդ նոյն ազգային արժէքներէն իսկ բխող ոգիին արտայայտութեան նորարար եղանակներ տալու, կը բանայ ստեղծագործական նոր հարթակներ եւ կը հաւատայ, որ այդ ուղիներով կʼապահովուի դարերէն եկող մեր ազգային գանձերու վերապրումը», ըսաւ ան։

Վիգէն Թիւֆէնքճեան ապա խօսեցաւ մատենադարանին մասին՝ իբրեւ ցուցանմոյշներու ամփոփման եւ ներկայացման կարեւոր վայր։ «Մատենադարանը մեր մտաւորական արգասիքին լաւագոյն արտայայտութիւնները կը մէկտեղէ, բայց նաեւ կը հանդիսանայ այն վայրը, ուր հայութեան ազգային գանձարանը ո՛չ միայն կը պահպանուի, այլ նաեւ կʼարժանանայ ուսումնասիրական հետազօտման, որոնելու համար հայութեան հաւաքական անցեալէն մեր ժառանգած իմաստութեան եւ փիլիսոփայութեան եզրերը»։

Իր խօսքին վերջին բաժինով Վիգէն Թիւֆէնքճեան լուսարձակի տակ առաւ մերօրեայ կեանքին մէջ արհեստագիտութեան նորութիւններու եւ հաղորդակցութեան եղանակներու սրընթաց աճը՝ դիտել տալով, որ այս բոլորը կը մղեն մեզ անդրադառնալու մատենադարանին յանձնուող այս 27 ձեռագիրները ստեղծողներուն անխախտ նուիրումին եւ համոզումին՝ արտադրելու գործեր, որոնց շնորհիւ անոնք ապահովեցին հայ ինքնութեան բաղադրիչ տարրերուն վերապրումը սերունդէ սերունդ եւ դարէ դար։ «Նիւթապաշտ մեր ներկային մէջ, ուր անցողիկ տեսանելիութիւնը դարձած է յաջողութեան արժեչափ, այս ձեռագիրներուն հեղինակները խթանող համոզումները եւ հաւատքը առաւել եւս ընդգծելի երեւոյթներու կը վերածուին, եթէ մենք կʼուզենք անցեալը կամրջել մեր ներկային, մեր պատմութիւնը մեզի ընելու հանապազօրեայ ընկերակից, անոնցմով առաջնորդուելու եւ կերտելու համար մեր ազգաիյն ինքնութեան յարատեւումն ու տոկուն ապագան», եզրափակեց ան։

Ձեռագիրներու հաւաքածոյին մասին ձեռնարկին մասնակիցներուն ընդհանուր եւ ամփոփ տեղեկութիւններ տուաւ Մատենադարանի գլխաւոր աւանդապահ, պատմական գիտութիւններու դոկտոր Գէորգ Տէր Վարդանեան:

Մատենադարանի տնօրէն Վահան Տէր Ղեւոնդեան Համազգային հայ կրթական եւ մշակութային միութեան յանձնեց շնորհակալագիր եւ Կիլիկիոյ մէջ 1173 թուականին գրուած Գրիգոր Նարեկացիի «Մատեան ողբերգութեան» ձեռագիրին արծաթակազմ շքեղ նմանահանութիւնը:

 


Առնչվող նյութեր
1. Համազգայինի վարչության ժողովը Երեւանում
2. «Աշխարհի քարե ծնկանը նստած սովորական քաղաք չէ Շուշին»
3. Մատենադարանում բացվեց Լազարյան տոհմին նվիրված ցուցադրություն
4. ԼԵՀԱՀԱՅԵՐ. ԳՐՉՈՒԹՅԱՆ ԱՎԱՆԴՈՒՅԹՆԵՐ. ՑՈՒՑԱԴՐՈՒԹՅՈՒՆ ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆՈՒՄ
5. Գանձասարում բացվեց Մատենադարան
6. Եղեռնից փրկված ձեռագրերը Սիրիայից հասան Մատենադարան
7. ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԸՆԿԵՐԱԿՑՈՒԹՅԱՆ 13-ՐԴ ՀԱՄԱԺՈՂՈՎԸ ԵՐԵՎԱՆՈՒՄ
8. Արթուր Ջանիբեկյանը Մատենադարանի համար գնել է Գրիգոր Նարեկացու թանկարժեք ձեռագիրը
9. Փարիզի եկեղեցւոյ մատենադարանի դռները բաց պիտի ըլլան հանրութեան առջեւ
10. Զմմառի միաբանության մշակութային կենտրոնի և Մատենադարանի նորոգված հարկաբաժնի բացումը

Մեկնաբանություն

Վերջին լուրեր
1.Վարչապետը բարձրագույն սպայակազմին է ներկայացրել ԶՈւ գլխավոր շտաբի նորանշանակ պետ Արտակ Դավթյանին
2.Ազատ և երջանիկ Հայաստան կառուցելու գործընթացն անշրջելի է. Նիկոլ Փաշինյան
3.Հրաչուհի Բասենցն ու Լիպարիտ Ավետիսյանը երգելու են Քովենթ Գարդենի ,,Գարնանային Գալա,, համերգին
4.«Արի Պարի Քոչարի» համահայկական ֆլեշմոբ կանցկացվի Պրահայում, Ստրասբուրգում, Նիդերլանդներում եւ եվրոպական այլ երկրներում
5.Մենք հորդորում ենք անխախտ ու անսասան պահել մեր համազգային միասնականությունը. կոչ է անում հայ հոգեւորականությունը
6.Հանրապետության Նախագահի 2017 թվականի մրցանակները՝«Ռոբերտ Պողոսյան և որդիներ» հիմնադրամի կողմից
7.Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպումից հետո Գարեգին Չուգասզյանը դադարեցրեց հացադուլը
8.Գարեգին Չուգասզյանը շարունակում է հացադուլը. 30 օր
9.Հայաստանի պատմական քարտեզների ցուցադրություն Տարտուի համալսարանում
10.Շվեդիա. Առաջին Հանրապետությանը նվիրված դասախոսություն Մալմյոյի համալսարանում
Դիտել բոլորը
Ամենաշատ դիտվածները
1.Նալբանդյանը շշպռեց մեջ ընկած Մամեդյարովին.-տեսանյութ
2.Սոպրանո Անուշ Հովհաննիսյանն անցել է BBC Քարդիֆի ՚՚Աշխարհի երգիչ՚՚ մրցույթի եզրափակիչ փուլ
3.Հայ օպերային երգիչները գրավում են Քովենթ Գարդենը. 40 օրում 13 ելույթ Լոնդոնում
4.Եվրոպայի երկու չեմպիոն Պրահայում. Մամիկոն Ղարիբյանի եւ Մանուել Պետրոսյանի պատվին երկու անգամ հնչեց Հայաստանի օրհներգը -լուսանկարներ
5.Հայ բժշկուհիները օդանավում փրկեցին չինուհու կյանքը
6.Հայաստանի տիկնիկային թատրոնը հաղթեց Պրահայի միջազգային փառատոնում
7.՚՚Հաց բերողին՚՚ ազատեցին Ֆրանսիայում անախորժություններից խուսափելու համար. ֆրանսահայերի բողոքի ցույց խորհրդավոր ընթրիքի ժամին
8.Չեխիայի խորհրդարանը ճանաչեց Հայերի ցեղասպանությունը
9.«Միկոյանն իրադրության պատանդն էր, ինչ-որ չափով՝ ստալինյան զոհ»
10.Հայ մտավորականների բաց նամակը ՀՀ ոստիկանապետին. Մենք ցանկանում ենք ապրել պետությունում, որտեղ անպատիժ չմնան հովանավորյալները
© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: