ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
15 նոյեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

Համազգայինի Եւրոպայի Ուսանողական Անդրանիկ Հաւաքը Վենետիկի մէջ

13 օգոստոսի, 2018 | 19:34

Տարիներէ ի վեր Համազգայինի Կեդրոնական վարչութեան կողմէ կազմակերպուող եւ սկիզբը Լիբանանի, իսկ երկար տարիներէ ի վեր Հայաստանի մէջ կայացած 24 ուսանողական հաւաքներուն (ֆորում) վրայ այս տարի եկաւ աւելնալու առաջին անգամն ըլլալով Եւրոպայի տարածքին նախաձեռնուած հաւաքը, որ տեղի ունեցաւ 10-12 օգոստոսին, Վենետիկի մէջ:

Համազգայինի Եւրոպայի ուսանողական հաւաքի առաջին օրը յայտագիրին, կեցութեան վայրին, օրէնքներուն մասին ներկայացումը կատարեց հաւաքի պատասխանատու Արա Բարսեղեան:

Համազգայինին, անոր տարած լայնածիր գործունէութեան եւ բազմաբնոյթ ծրագիրներուն մասին խօսեցաւ Համազգայինի Կեդրոնական վարչութեան նստավայրի գրասենեակի տնօրէն Արին Գալուստեան:

 

Անկէ ետք Իտալիոյ մէջ հայերու հաստատման, գոյատեւման եւ ներկայ կացութեան, ինչպէս նաեւ Հայկական մշակոյթի հետազօտման կեդրոնի աշխատանքներուն եւ Մուրատ Ռաֆայէլեան վարժարանի պատմականին մասին զեկուցեց կեդրոնի տնօրէն եւ միաժամանակ Իտալահայերու միութեան նախագահ Մինաս Լուրեան:

Հաւաքին մասնակիցները այցելեցին թանգարան մը, պտտեցան պատմական վայրերու մէջ, ինչպէս նաեւ ընկերային հաճելի պահեր ունեցան:

Պերլինէն եկած պատմաբան Վահէ Թաշճեան ներկայացուց «Յուշամատեան» կայքին ծրագիրը, նպատակը եւ աշխատելաոճը: Ուսանողներէն ոմանք ներկայացուցին իրենց ընտանեկան պարագաներու հին նկարներէն եւ պատմաբանի օժանդակութեամբ փորձեցին պեղել անցեալը եւ եզրակացութիւններու յանգիլ:

Շաբաթ, 11 օգոստոսին Փարիզի «Քոլեքթիւ մեծ պազար» խումբէն Վահան Քերովբեան ներկայացուց իրենց խումբի կազմութեան եւ գործունէութեան մասին մանրամասնութիւններ: Ան խօսեցաւ նաեւ «Ներքին աշխարհս, շրջապատս եւ պատէս անդին» նիւթին մասին եւ շատ հետաքրքրական փորձեր թելադրեց ներկաներուն` ճանչնալու միմեանց ներաշխարհը:

Նոյն օրը Լոնտոնէն Շաքէ Մէյճըր-Չիլինկիրեան բացատրութիւններ տուաւ հայկական պարի իւրայատկութիւններուն մասին, ապա հայկական զանազան շուրջպարեր սորվեցուց մասնակից ուսանողներուն, որոնք բաւական մեծ խանդավառութիւն ապրեցան:

Կիրակի, 12 օգոստոսին խումբը ուղղուեցաւ դէպի Սեն Լազար կղզի, ուր կը գտնուի Մխիթարեան միաբանութեան Ս. Ղազար վանքը, եւ ներկայ եղաւ Ս. Աստուածածնայ վերափոխման տօնին առիթով մատուցուած Ս. պատարագին ու խաղողօրհնէքին, անկէ ետք խումբը ճաշեց միաբանութեան կղերականներուն ու Վենետիկի հայ գաղութին հետ: Հաւաքի մասնակիցները նաեւ առիթ ունեցան վանական համալիրին եւ թանգարաններուն ծանօթանալու` առաջնորդութեամբ Պենետեթթա Քոնթին- Իփէքճեանին, որ մանրամասն տեղեկութիւններ տուաւ կառոյցներուն, անոնց պատմականին եւ ներկային մասին:

Ապա անոնք վերադարձան իրենց կեցութեան վայրը` Մուրատ Ռաֆայէլեան վարժարանը, ուր «Ափ մը ստեղծագործութիւն` արուեստի երաժշտութեան շուրջ» նիւթը ներկայացուց Նայիրի Խաչատուրեան: Մասնակիցները երգի ու երաժշտութեան տեսական եւ գործնական աշխատանքով կրցան սերտ կապ հաստատել արուեստի այս բնագաւառներուն հետ:

Երեկոյեան ընթրիքէն ետք Համազգայինի ուսանողական Եւրոպայի անդրանիկ հաւաքին մասնակիցները ընկերային իւրայատուկ եւ անմոռանալի պահերով աւարտեցին եռօրեայ հաւաքը:

Աղբյուր՝ http://www.aztagdaily.com


Առնչվող նյութեր
1. Համազգայինի 90-ամեակի Հանդիսաւոր Նշում` Հայաստանի Մէջ
2. Համազգայինի 90-ամեակին առիթով միութեան Կեդրոնական վարչութիւնը 14-20-րդ դարերու Արժէքաւոր Ձեռագիրներ Յանձնեց Մատենադարանին
3. Համազգայինի վարչության ժողովը Երեւանում
4. «Աշխարհի քարե ծնկանը նստած սովորական քաղաք չէ Շուշին»

Մեկնաբանություն

Վերջին լուրեր
1.Եվրամիությունը աջակցում է «Հայաստանում ընտրական գործընթացների աջակցություն» ծրագրին
2.Ստրասբուրգ. Հայաստանի մշտական ներկայացուցիչ Պարույր Հովհաննիսյանն ընտրվեց Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի ենթախմբի նախագահ
3.Նիդերլանդներ. Վերաքննիչ դատարանը անփոփոխ է թողնում թուրք ազգայնամոլ Իլհան Աշկինի դեմ վճիռը
4.Գարեգին Բ- Նիկոլ Փաշինյան հանդիպում Մայր Աթոռում
5.Ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտը շարունակում է ՏՏ ոլորտում հաջողություններ գրանցել…
6.Արման Նուռի անհատական մեծ ցուցահանդեսը Վենոզայում
7.Հայաստանի դպրոցներում կներդրվի Աշխարհատեղեկատվական համակարգը
8.Նախագահը ցանկալի է համարել ՅՈՒՆԵՍԿՕ-ի մասնակցությունը Գյումրիում պատմամշակութային արժեքների պահպանմանն ու վերականգնմանը
9.Լեհահայոց հոգևոր հովվությունը ներառվում է Ուկրաինայի հայոց թեմի առաջանորդի հոգևոր իրավասության ներքո
10.Յուրի Վարդանյանի հուղարկավորությունը Կոմիտասի պանթեոնում
Դիտել բոլորը
© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: