ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
24 սեպտեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

«Համագործակցության հնարավորություններ Հայաստանի և Բելգիայի միջև» խորագրով գործարար համաժողով Բրյուսելում

15 հունիսի, 2015 | 03:26

Բրյուսելում կայացավ հայ-բելգիական գործարարՀունիսի 11-ին brussel bussnes2015Բրյուսելում կայացավ «Համագործակցության հնարավորություններ Հայաստանի և Բելգիայի միջև» խորագրով գործարար համաժողով, որը կազմակերպվել էր ՀՀ էկոնոմիկայի նախարարության և Բելգիայում ՀՀ դեսպանության կողմից` Հայաստանի զարգացման հիմնադրամի և Բելգիա-հայկական առևտրի պալատի հետ միասին` Վալոնիայի արտահանման և ներդրումների, Ֆլանդրիայի ներդրումների և առևտրի գործակալությունների ու Բրյուսելի առևտրի պալատի հետ համագործակցաբար:

Միջոցառմանը մասնակցում էր ՀՀ էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանի գլխավորած պատվիրակությունը: Բացի վերոնշյալ կազմակերպություններից, համաժողովին մասնակցում էին շուրջ երեք տասնյակ բելգիական առաջատար ընկերությունների ներկայացուցիչներ:

Բելգիայում ՀՀ դեսպան Թաթուլ Մարգարյանն իր բացման խոսքում նշեց, որ հայ-բելգիական բարեկամական հարաբերությունները, բարձր մակարդակի երկխոսությունն ու ակտիվ շփումները բարենպաստ պայմաններ են տնտեսության բոլոր բնագավառներում գործարար կապերի հաստատման ու զարգացման համար: Դեսպան Մարգարյանը նշեց նաև, որ Բելգիան ավանդաբար կարևոր առևտրային գործընկեր է հանդիսացել Հայաստանի համար, և Հայաստանը հետաքրքրված է` ընդլայնել իր ներկայությունը բելգիական շուկայում, ինչպես նաև ներգրավել բելգիական ներդրումներ:

Համաժողովի մասնակիցներին ուղղված իր ելույթում ՀՀ էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը ներկայացրեց Հայաստանի տնտեսական զարգացման հայեցակարգային մոտեցումները և հիմնական ուղղությունները` ընդգծելով այն առավելությունները, որ ՀՀ տնտեսությունն ունի ԵԱՏՄ անդամակցության, ԵՄ և այլ տարածաշրջանների հետ տնտեսական համագործակցության ներդաշնակ զարգացման արդյունքում: Նախարարը նշեց, որ այսպիսի բազմակողմ ներգրավվածությունը լուրջ առավելություններ է ստեղծում Հայաստանում ձեռնարկատիրական գործունեություն ծավալելու համար:

Համաժողովի ընթացքում Հայաստանի զարգացման հիմնադրամի գործադիր տնօրեն Արման Խաչատրյանը և Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի տնօրեն Բագրատ Ենգիբարյանը ներկայացրին Հայաստանում ներդրումային գործունեության ծավալման միջավայրը և կոնկրետ առաջարկներ:

Այնուհետև ներկա գործարարների մասնակցությամբ շահագրգիռ քննարկումներ ծավալվեցին: Մի շարք բելգիական ընկերությունների հետ քննարկվեցին նրանց առանձին ծրագրերն ու նախագծերը, ձեռք բերվեցին առաջիկայում Հայաստան այցելելու պայմանավորվածություններ:


Առնչվող նյութեր
1. Նիկոլ Փաշինյանն ու Էմանուել Մակրոնը քննարկել են Երեւանում կայանալիք Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի հետ կապված հարցերը
2. Բրյուսելում ստորագրվեց «Ստեղծագործ Եվրոպա» ծրագրի «Մշակույթ» բաղադրիչին Հայաստանի միանալու հուշագիրը
3. ՀՀ-ԵՄ համագործակցության կոմիտեի նիստը Բրյուսելում
4. Վարդան Գաբրիելյան. Մենք պետք է պատրաստենք մեր ապագա առաջնորդներին՝ ոչ միայն Հայաստանի, այլեւ սփյուռքի համար
5. ԲԵԼԳԻԱ. Արցախի արտգործնախարարը եւ պատգամավորները հանդիպումներ են ունեում Բրյուսելում
6. ՀՅԴ Երոպայի Հայ Դատի յանձնախումբը՝ Բրյուսելյան դեպքերի առնչությամբ
7. Շարժունակության շուրջ գործընկերության բարձրաստիճան հանդիպում Բրյուսելում
8. Երեք լրագրող կանայք իբրեւ ականատես Եվրախորհրդարանում խոսեցին Լեռնային Ղարաբաղի մասին-լուսանկարային ռեպորտաժ
9. Հունվարի 21-ին Եվրոպական խորհրդարանում Հրանտ Դինքին նվիրված հիշատակի ձեռնարկ
10. Սերժ Սարգսյանը Բրյուսելում քննարկել է ԵՄ-ի հետ համագործակցության նոր օրակարգի ձևավորմանն առնչվող հարցեր

Մեկնաբանություն

Վերջին լուրեր
1.Անտոնիո Գուտերեշ. Հայաստանի հետ արդյունավետ համագործակցությունն առավել կամրապնդվի և կզարգանա
2.Հայաստանում պետք է իրականացնել ոչ թե բարեգործական, այլ զարգացման ծրագրեր. Նիկոլ Փաշինյան
3.Նորվեգիա. Հայկական խաչքարի օրհնություն և օծում Կրագերո քաղաքում
4.Հայրիկ Մուրադյանի «Հայրենի երգեր» ժողովածուն ներկայացվել է Երեւանում
5.Ռիգա. Հայաստանի և Լատվիայի հարյուրամյակներին նվիրված համերգ
6.Հայկ Մարությանը քաղաքապետի պարտականությունները կստանձնի հոկտեմբերի 10-ին. երեք քաղաքական ուժ նոր ավագանիում
7.,,Հայաստան» հիմնադրամի նոր գործադիր տնօրեն է հաստատվել Հայկակ Արշամյանը
8.Քանկոր. Պրոֆեսիոնալիզմ ու սրտացավություն, որ Ձեր սիրտը առողջ լինի
9.Երեւանի ավագանու ընտրություններում առաջատարը ,,Իմ քայլը,, կուսակացությունների դաշինքն է՝ 80.7 տոկոսով
10.Իսպանիա. Հայաստանին նվիրված տոնական համերգ Սանտա Կոլոմա դե Գրամանետիում
Դիտել բոլորը
© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: