ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
26 սեպտեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

Համագործակցության համաձայնագիր է ստորագրվել Ստեփանակերտ և Դոնոստիա քաղաքների միջև

16 սեպտեմբերի, 2014 | 16:04

Stepanakert Donostia 2Սեպտեմբերի 13-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտաքին գործերի նախարար Կարեն Միրզոյանը Բասկերի Երկրի Դոնոստիայի (Սան Սեբաստիան) քաղաքապետարանում հանդիպում է ունեցել քաղաքապետ Խուան Կառլոս Իզագիրե Օրտելանոյի հետ։

Հանդիպման ընթացքում կողմերը մտքեր են փոխանակել Ստեփանակերտի և Դոնոստիայի միջև բարեկամական և գործնական փոխշահավետ հարաբերությունների հաստատման և զարգացման հեռանկարների շուրջ։

Հանդիպման արդյունքներով Ստեփանակերտ և Դոնոստիա քաղաքների միջև ստորագրվել է Համագործակցության համաձայնագիր։

Համաձայնագրում նշվում է, որ կողմերը հիմնվելով հավասարության և փոխշահավետության սկզբունքների վրա իրականացնելու են փորձի փոխանակում և համագործակցություն տարբեր բնագավառներում։

Ըստ Համաձայնագրի` երկու քաղաքները և նրանց համապատասխան կառույցները պարբերաբար շփումներ են ունենալու՝ քննարկելու համագործակցության խնդիրները, ինչպես նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր։

Դոնոստիա (Սան Սեբաստիան) քաղաքը Բասկերի երկրի Գիպուսկոա նահանգի մայրաքաղաքն է, երկրի ամենահայտնի զբոսաշրջային կենտրոններից մեկն է։ Հայտնի է ֆիլմերի միջազգային փառատոնով։ Դոնոստիա քաղաքը Եվրամիության կողմից հայտարարվել է 2016 թ. Եվրոպայի մշակութային մայրաքաղաք։


Առնչվող նյութեր
1. Արցախին նվիրված քննարկում Եվրոպական խորհրդարանում
2. «Ցանկացած բանակցային լուծում, որի մշակմանը չի մասնակցել արցախյան կողմը, չի կարող կենսունակ լինել». Կարեն Միրզոյան
3. «Մեր հերոսական Արցախը» Հունաստանում` Կարեն Միրզոյանի մասնակցությամբ
4. «Խոջալուն» պաշտոնական Բաքվի շահարկումների քաղաքական կապիտալն է
5. Արցախի միջազգային ճանաչումը դրական ազդեցություն կունենա ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման վրա.Կարեն Միրզոյան
6. ԼՂՀ ԱԳՆ ղեկավարը նամակ է հղել ՄԱԿ-ի մարդու իրավունքների գերագույն հանձնակատարին
7. ԲԵԼԳԻԱ. Արցախի արտգործնախարարը եւ պատգամավորները հանդիպումներ են ունեում Բրյուսելում
8. Թումո Ստեփանակերտը դարձավ մեկ տարեկան
9. Կարեն Միրզոյանն ընդունել է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչին
10. Արցախի արտգործնախարար Կարեն Միրզոյանը դանիական քաղաքական ֆորումում ներկայացրեց ԼՂՀ խնդիրը

Մեկնաբանություն

Վերջին լուրեր
1.Սարմեն Բաղդասարյանը` Քուվեյթի Պետությունում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան
2.Աշխարհի առաջնորդները միավորվում են երիտասարդությանը որակյալ կրթություն տրամադրելու նոր նախաձեռնության շուրջ
3.Նիկոլ Փաշինյանն ու Ամենայն Հայոց կաթողիկոսը այցելել են Նյու Յորքի Մետրոպոլիտեն թանգարանում բացված «Արմենիա» խորագրով ցուցահանդես
4.Հայ-գերմանա-ֆրանսիական համատեղ միջոցառում Բեռլինում՝ նվիրված Երևանում կայանալիք Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովին
5.«Հայրենիքն սկսվում է սահմանից» ռազմահայրենասիրական ցուցահանդեսը «Նարեկացի» արվեստի միությունում
6.Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՄԱԿ-ի կենտրոնակայանում մասնակցել է Նելսոն Մանդելային նվիրված խաղաղության գագաթաժողովի բացմանն ու հանդես եկել ելույթով
7.Անտոնիո Գուտերեշ. Հայաստանի հետ արդյունավետ համագործակցությունն առավել կամրապնդվի և կզարգանա
8.Հայաստանում պետք է իրականացնել ոչ թե բարեգործական, այլ զարգացման ծրագրեր. Նիկոլ Փաշինյան
9.Նորվեգիա. Հայկական խաչքարի օրհնություն և օծում Կրագերո քաղաքում
10.Հայրիկ Մուրադյանի «Հայրենի երգեր» ժողովածուն ներկայացվել է Երեւանում
Դիտել բոլորը
© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: