ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
17 նոյեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

Թաթուլ Հաճյանը Պրահայում նվաճել է «Կրիստալ Սթար» միջազգային երաժշտական փառատոնի գլխավոր գավաթը

13 նոյեմբերի, 2017 | 23:19

2017-ի նոյեմբերի 2-3ին   Պրահայում տեղի ունեցավ Եվրոպական 13-րդ «Կրիստալ Սթար» միջազգային կատարողական արվեստների՝  երաժշտական, պարի եւ թատերական փառատոնը։ Այս ստուգատեսում  կիթառահար Թաթուլ Հաճեանը հանդես է եկել  Հայաստանի դրոշի ներքո եւ շահել Գրան Պրին՝ փառատոնի գլխավոր գավաթը։ Նրա գեղարվեստական ղեկավարն էր Արման Ղուկասյանը։

Ըստ mousaleranjar.org կայքէջի ,,Թաթուլը վարպետօրէն կատարեց Տոմենիքօ Սքարլաթիի Սոնաթա K239 եւ Վիչէնթէ Ասենչոյի La Frisanca բարդ յօրինուածքը։ Եւրոպայէն՝ Գերմանիա, Սլովենիա, Ուքրանիա, Ռուսիա, Իտալիա եւայլ երկիրներէ իրենց մասնակցութիւնը բերին թիւով 37 կատարողներ։

Յուրախութիւն Հայ ժողովուրդին, Հայաստանը ներկայացնող մեր մասնակիցը՝ Թաթուլ Հաճեանը, սոյն փառատօն-մրցումին դարձաւ Գաւաթակիր Grand Prix, շնորհիւ իր բարձրատաղանդ եւ հմուտ բեմական կատարողական արուեստին։

Թաթուլը ծնած է Լիբանան եւ 10 տարեկան հասակին ծնողներուն հետ, հայրը՝ յայտնի երգիչ Գէորգ Հաճեան եւ մայրը՝ Բանասէր Ֆրիտա Գզլեան-Հաճեան, հաստատուած է Հայաստան։

Երաժշտական նախակրթութիւնը ստացած է Երեւանի «Չայկովսկի»ի անուան պետական երաժշտական եւ տարրական տասնամեայ ուսումնարանին մէջ, ուսուցիչ ունենալով Նունէ Պատալեանը, ապա ընդունուած է Երեւանի Կոմիտասի անուան Պետական Կոնսերուաթորիան՝ Փրոֆ. Յակոբ Չաղացպանեանի մասնագիտական ղեկավարութեամբ, եւ քառամեայ բարձրակարգ ուսումը աւարտած է գերազանց արդիւնքով։

Ան, 16 տարեկանէն սկսած է դասաւանդել Երեւանի երաժշտական վարժարաններուն մէջ, ինչպէս՝ Արմէն Տիգրանեան, Անահիտ Ցիցիկեան, Ալեքսանդր Հէքիմեան եւ Բարսեղ Կանաչեան, եւ ցայսօր ունի իր անձնական աշակերտները։

Թաթուլը մասնակցած է շարք մը միջազգային փառատօններու՝ Հայաստանի Հանրապետութեան, Թիֆլիսի, Պուլկարիոյ, եւ Փրակայի։ Մենահամերգներով հանդէս եկած է Երեւանի, Արցախի եւ Լիբանանի Այնճար գիւղին մէջ եւ որպէս փայլուն կատարող մասնակցութիւնը բերած է Հայաստանի մէջ յայտնի երգահաններու ձայնագրութեանց եւ նուագակցած անոնց մենահամերգներուն։

Ան օժտուած է գերլսողութեամբ․վարպետօրէն կը տիրապետէ Կիթառի ամենանրբագոյն երանգներէն մինչեւ ամենայաղթական հնչողութիւնը, որուն շնորհիւ գերած ու հմայած է իր լսարանը։

Սրտանց կը շնորհաւորենք մուսալեռցի եւ ուրֆացի պապերու ժառանգորդ՝ Թաթուլ Հաճեանը, մաղթելով իրեն նոր նուաճումներ եւ վերելքներ՝ յանուն հայ ազգի պատուին եւ պարծանքին։

ՕՐԵՐ-ի կողմից ավելացնենք նաեւ, որ Թաթուլ Հաճյանը պետք է ելույթ ունենար նաեւ  նոյեմբերի 6-ին Պրահայի Լադվի մշակութային կենտրոնում անցկացված  առաջին միջազգային ,,Եվրոպայի աստղեր,, Europe Stars-2017″ մրցույթում, բայց ինքնաթիռի սխալ տոմսի պատճառով  ստիպված էր ժամանակից շուտ մեկնել եւ չմասնակցել  երկրորդ մրցույթին։ Նշենք, որ այդ միջազգային մրցույթի կազմակերպիչն էր Կատարողական արվեստների համաշխարհային ֆեդերացիայի նախագահ Արման Ղուկասյանը, իսկ միջազգային ժյուրիի կազմում էին նաեւ Հայաստանը , Ֆրանսիան եւ Լեհաստանը ներկայացնող  հայ երաժիշտ կատարողներ՝ Ռուդիկ Ղուկասյանը, Վլադիմիր Բարխոյանը,  Ադամ Բարրոն եւ Սարիբեկ Սարգսյանը։

Այս մրցույթը անցակացվում էր առաջին անգամ եւ կազմակերպիչները ծրագրում են այն դարձնել ավանդական։

Ժյուրիի հայ անդամները եւ կազմակերպիչները եղան նաեւ Չեխիայում Հայաստանի դեսպանությունում, ուր նրանց ընդունեց դեսպան Տիգրան Սեյրանյանը։

ՕՐԵՐ

Լուսանկարները՝ ՕՐԵՐ-ի


Առնչվող նյութեր
1. Հայկական գանձերի աննախադեպ ցուցահանդես ՝ Պրահայի Ստրահովի գրադարանի Աստվածաբանական դահլիճում
2. Հոգեհանգստյան կարգ տեղի ունեցավ Պրահայի Սուրբ Հոգի եկեղեցում, իսկ ՀՀ դեսպանությունում ցավակցություններ գրանցվեցին սգո մատյանում
3. Կարինե Արթունին վերանորոգել է Պրահայի քաղաքապետարանի հին աշտարակի զինանշանները
4. Հայ երեխաները դարձան Պրահայի միջազգային երաժշտական փառատոնի դափնեկիրներ
5. Հայ-իսպանական երեկո Պրահայում. Կերգեն նաեւ հայ երգիչները
6. Պրահայի Գարնանային Միջազգային Երաժշտական Փառատօնի Եզրափակիչ համերգը
7. «Եկեղեցեաց Գիշեր» նշուեցաւ Պրահայի մէջ. Դր. Հայկ Սրկ. Իւթիւճեանի այցը Ս. Ղազար
8. Պրահայում ավարտվեց Գրքի եւ գրականության միջազգային տոնավաճառ-փառատոնը
9. ՊՐԱՀԱ. ,,Գուրմետ Հաուսը,, ներկայացրեց Հայաստանը՝ դեսպանությունների փառատոնում
10. Չեխահայությունը նշեց Ապրիլի 24-ը. Երթ, ժամերգություն եւ համերգ

Մեկնաբանություն

Վերջին լուրեր
1.Արտավազդ Փելեշյանի «Իմ աշխարհը և դաշտի միասնական տեսությունը» նաև անգլերեն
2.Եվրամիությունը աջակցում է «Հայաստանում ընտրական գործընթացների աջակցություն» ծրագրին
3.Ստրասբուրգ. Հայաստանի մշտական ներկայացուցիչ Պարույր Հովհաննիսյանն ընտրվեց Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի ենթախմբի նախագահ
4.Նիդերլանդներ. Վերաքննիչ դատարանը անփոփոխ է թողնում թուրք ազգայնամոլ Իլհան Աշկինի դեմ վճիռը
5.Գարեգին Բ- Նիկոլ Փաշինյան հանդիպում Մայր Աթոռում
6.Ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտը շարունակում է ՏՏ ոլորտում հաջողություններ գրանցել…
7.Արման Նուռի անհատական մեծ ցուցահանդեսը Վենոզայում
8.Հայաստանի դպրոցներում կներդրվի Աշխարհատեղեկատվական համակարգը
9.Նախագահը ցանկալի է համարել ՅՈՒՆԵՍԿՕ-ի մասնակցությունը Գյումրիում պատմամշակութային արժեքների պահպանմանն ու վերականգնմանը
10.Լեհահայոց հոգևոր հովվությունը ներառվում է Ուկրաինայի հայոց թեմի առաջանորդի հոգևոր իրավասության ներքո
Դիտել բոլորը
© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: