ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
20 սեպտեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

Հաղթելով համացանցում՝ Կարինե Սարգսյանը ելույթ կունենա Բրատիսլավայի երաժշտական փառատոնում

02 սեպտեմբերի, 2017 | 09:22

Բրատիսլավա. ՕՐԵՐ. -Սեպտեմբերի 21-24-ը Սլովակիայում կայանալիք Բրատիսլավայի համաշխարհային երաժշտական փառատոնում /World Music festival Bratislava/ հանդես կգա նաեւ հայտնի երգչուհի եւ դաշնակահար, շնորհալի երաժիշտ  Կարինե Սարգսյանը, ով հաղթել է համացանցում անցկացված քվեարկության արդյունքում եւ իրավունք ստացել մասնակցելու այդ հեղինակավոր երաժշտական ստուգատեսին։

Եռօրյա փառատոնին մասնակցելու են տասնյակ երկրներից ժամանած երաժշտական խմբեր, անհատ կատարողներ, տարբեր փառատոնների կազմակերպիչներ։  Սլովակիայում անցկացված նախնական մրցույթին մասնակցել են 35 երաժշտական խմբեր, որոնցից ընտրվել է երեք խումբ, իսկ Կարինե Սարգսյանը ներկայացնելով իր տեսաելույթը, հաղթել է Ֆեյսբուք սոցիալական ցանցի քվեարկության արդյունքում։

Կարինե Սարգսյանի ելույթը Բրատիսլավայում բնակվող մեր հայրենակիցները կարող են վայելել սեպտեմբերի 23-ին ժամը 16-ին Սլովակիայի մայրաքաղաքի գլխավոր հրապարակում։ Մուտքը ազատ է։ 

Փառատոնի ընթացքում կանցկացվեն նաեւ համաժողովներ, աշխատաժողովներ, քննարկումներ, կցուցադրվեն վավերագրական ֆիլմեր։

Հիշեցնենք, որ երգչուհի եւ դաշնակահար Կարինե Սարգսյանն ավարտել է Երեւանի պետական կոնսերվատոնրիան, արդեն 24 տարի է բնակվում է Սլովակիայում, աշխատել է տարբեր քաղաքների երաժշտական դպրոցներում, այժմ դասավանդում է Բրատիսլավայի պարի ուսումնարանում։ Հանդես է գալիս տարբեր ազգերի ժողովրդական երգերի մշակումների կատարմամբ։

Orer.eu


Առնչվող նյութեր
1. Էմանուել Ճգնավորյանն ու Սերգեյ Բաբայանը OPUS KLASSIK-ի հաղթողներ
2. Սլովաքիա՝ Իսրայէլի միջոցով զէ՞նք կը վաճառէ Ազէրպայճանին
3. Իվետա Մուկուչյանի համերգը “Պաչա Բարսելոնայում”
4. «Արշակի երգի» համաշխարհային պրեմիերան հուլիսի 6-ին Տաթեւի վանական համալիրում
5. Կյանքից հեռացել է Նադեժդա Սարգսյանը
6. Բողոքի հսկում Պրահայում՝ ընդդեմ Ադրբեջանին ,,Չեխոսլովակ գրուպի,, զենքի վաճառքի
7. Ինչպե՞ս է չեխական զենքը հայտնվել Ադրբեջանում. բացահայտում են չեխ լրագրողները
8. Նիկոլ Փաշինյանն ընդունել է Քշիշտոֆ Պենդերեցկուն և նրա տիկնոջը
9. Հայաստանի սիմֆոնիկի եւ Նարե Արղամանյանի տպավորիչ համերգը Վիեննայի Մյուզիքվերեյնում
10. Զենքի վաճառքի մասին Չեխական հեռուստատեսության ռեպորտաժը մեծ արձագանք է գտել սլովակյան մամուլում

Մեկնաբանություն

Վերջին լուրեր
1.Սեւան Քէլէշեանը կամրջում է հայաստանցուն եւ սփյուռքահային. «Ի՞նչ Կ’ըսեմ, Ի՞նչ Կ’ըսես» հարղորդումը եթերում
2.Երկարամյա դադարից հետո Եպիսկոպոսական Պատարագ մատուցվեց Բուրգասի Ս. Խաչ եկեղեցում
3.Էստոնիա. Քննարկվել է հայ-էստոնական թվային ֆորում անցկացնելու գաղափարը
4.Լեհաստանի Զամոշչ քաղաքում բացվել է հայկական խաչքար և տեղի են ունեցել մի շարք մշակութային միջոցառումներ
5.Ին՞չ եփել այսօր՝ քաղաքական կաթսայում. հայացք Երեւանից
6.Աշխարհում յուրաքանչյուր 5 վայրկյանը մեկ 15 տարին չլրացած երեխա է մահանում. ՄԱԿ-ի զեկույց
7.Բուլղարահայ նկարիչ Բեդիգ Բեդրոսյանի հուշարձանը Սիլիստրայում
8.Լոնդոնի Թագավորական քոլեջում փորձաքննվել է ՀՀ Չինաստանի «Մետաքսի ճանապարհին» միանալու ռազմավարությունը` հայ գիտնականի մասնակցությամբ
9.Րաֆֆի Հերմոն Արաքսին՝ սփյուռքի նախարարության պատվոգիր
10.Ռումինիա. Գալաց քաղաքի Ս. Աստվածածին հայոց եկեղեցու 160 ամյակը նշվեց մեծ շուքով
Դիտել բոլորը
© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: