ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
26 սեպտեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

Հաղթանակի տոնի 69-րդ, ԼՂՀ պաշտպանության բանակի և Շուշիի ազատագրման 22-րդ տարեդարձին նվիրված միջոցառումներ

09 մայիսի, 2014 | 19:21

NKR MAY 9 2014 BՄայիսյան Եռատոնին`Հաղթանակի տոնի 69-րդ, ԼՂՀ պաշտպանության բանակի և Շուշիի ազատագրման 22-րդ տարեդարձին նվիրված տոնական միջոցառումների շարքն այսօր սկսվել է դեռ վաղ առավոտից Ստեփանակերտի և ԼՂՀ բոլոր շրջկենտրոնների փողոցներով ՊԲ զինվորականների  հանդիսավոր քայերթով:

Առավոտյան է սկսվել նաև մարդկանց հոսքը դեպի Ստեփանակերտի  հուշահամալիր, որտեղ ծաղիկներ և ծաղկեպսակներ են դրվել Հաղթանակը խորհրդանշող հուշաքարի պատվանդանին:

«Արցախպրես»-ի թղթակիցների հաղորդմամբ, այս օրերին բացի Սփյուռքի մեր հայրենակիցներից, Արցախ  են ժամանել բազմաթիվ արտասահմանյան պատվիրակություններ:

Արցախ է ժամանել նաև ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորած պատվիրակությունը: Ավանդույթի համաձայն` ՀՀ և ԼՂՀ նախագահների ղեկավարությամբ Ստեփանակերտի Վերածննդի հրապարակից ոտքով հուշահամալիր այցելեցին երկու հայական երկրների կառավարական պատվիրակությունները, որոնց թվում են ՀՀ և ԼՂՀ Ազգային Ժողովի նախագահներ Գալուստ Սահակյանը և Աշոտ Ղուլյանը, ԼՂՀ վարչապետ Արա Հարությունյանը, Արցախի երկրորդ նախագահ Արկադի Ղուկասյանը, բարերարներ սփյուռքից և հյուրեր  արտերկրից:

Երկու հայկական երկրների բարձագույն ղեկավարությունները ծաղիկներ և ծաղկեպսակներ խոնարհեցին քաղաքային հուշահամալիրում և հարևանությամբ գտնվող արցախյան ազատամարտում զոհված ազատամարտիկների շիրիմներին: Այնուհետև տեղի ունեցավ ՊԲ պատվո պահակախմբի հանդիսավոր քայերթը:

Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանը  տոնական միջոցառումների շրջանակներում այցելել է նաև Շուշի՝ ծաղկեպսակ ու ծաղիկներ դրել Տանկ-հուշարձանի պատվանդանին և սպարապետ Վազգեն Սարգսյանի հուշարձանին, մասնակցել տոնական համերգին:

Տոների կապակցությամբ Նախագահ Սերժ Սարգսյանը պարգևատրվել է Արցախի Հանրապետության պետական բարձր պարգևով՝ «Գրիգոր Լուսավորիչ» շքանշանով, որը Շուշիում կայացած միջոցառման ժամանակ ԼՂՀ Նախագահ Բակո Սահակյանը հանձնել է Հայաստանի NKR MAY 9 2014 AՀանրապետության Նախագահին:

Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում տոնական միջոցառումները շարունակվում են:

 Նախագահ Սերժ Սարգսյանի շնորհավորական ուղերձը Հաղթանակի եվ խաղաղության տոնի առթիվ

Սիրելի՛ հայրենակիցներ,

Ջերմորեն շնորհավորում եմ ձեզ Հաղթանակի և խաղաղության տոնի կապակցությամբ:

Մայիսի 9-ը Հայաստանի ժողովրդի համար թանկ է նրանով, որ այն ազդարարել է նոր` խաղաղ կյանքի սկիզբ: Երկրորդ աշխարհամարտի տարիներին հարյուր հազարավոր հայեր կռվել են արդարության և ազատության խրամատներում՝ բարձր պահելով հայ ռազմիկի անունն ու պատիվը:

nkr may 9 2014Սա մեզ համար առաջին հերթին խաղաղության տոն է, որն արդար աշխատանքի և հայրենի երկիրը ոտքի կանգնեցնելու պատմական հնարավորություն տվեց:

Ճակատագիրը մեզ համար սահմանել էր ևս մի պատմական հնարավորություն, ևս մի մայիսյան հաղթանակ: 1992 թվականի մայիսի 9-ին մենք կրկին արդարության և ազատության խրամատում էինք ընդդեմ ազգային խտրականության և եղեռնագործության:

Շուշիի ազատագրմամբ ֆիզիկական բնաջնջումից փրկվեցին ոչ միայն Ստեփանակերտը, այլև ողջ Արցախը, իսկ ավելի լայն առումով՝ Հայաստանը և հայության հեռանկարը:

Այսօր մենք երախտագիտությամբ գլուխ ենք խոնարհում մեր բոլոր այն քաջերի հիշատակի առջև, ովքեր կյանքով վճարեցին մեր խաղաղության գինը:

Կեցցե՛ խաղաղությունը, որ աշխարհի բոլոր բարիքների մայրն է: Փա՛ռք մեր հերոսներին:


Առնչվող նյութեր
1. Սերժ Սարգսյանը հրաժարական տվեց
2. Չեխահայերը միանում են Սերժ Սարգսյանի հրաժարականի կոչին. Հայրենիքին փոփոխություն է պետք
3. Հասմիկ Պապյանը հակադարձել է Սերժ Սարգսյանին. Հեռու մնացեք խաղաղ ցույցերը բռնություններով ճնշելու Ձեր միակ միջոցը կիրառելու նախազգուշացումներից
4. Սերժ Սարգսյանը Նիկոլ Փաշիյանին կոչ է արել անհապաղ նստել բանակացությունների սեղանի շուրջ
5. Վեհափառները նախագահին եւ վարչապետին խաղաղությամբ հարցերը լուծելու կոչ են արել
6. ՀՀ Ազգային ժողովի նիստում Սերժ Սարգսյանն ընտրվել է ՀՀ վարչապետ` բողոքի ցույցերի պայմաններում
7. Մյունխենում Սերժ Սարգսյանը ասել է. Ադրբեջանի ինքնահանգստացումներն այն առումով, որ Հայաստանը մեկուսացված է` միֆ է
8. Ապագա նախագահը պետք է անկողմնակալ լինի. Սերժ Սարգսյան
9. Բակո Սահակյանը Բելգիայում հանդիպել է ՀԲԸՄ եւ Հայաստանի եվրոպական բարեկամների ղեկավարներին
10. Հայաստանի և Ադրբեջանի նախագահների բանակցությունները Ժնեւում

Մեկնաբանություն

Վերջին լուրեր
1.«Ապիլայֆ»ը երեք գյուղերում կզարգացնի մեղվաբուծությունը
2.Սարմեն Բաղդասարյանը` Քուվեյթի Պետությունում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան
3.Աշխարհի առաջնորդները միավորվում են երիտասարդությանը որակյալ կրթություն տրամադրելու նոր նախաձեռնության շուրջ
4.Նիկոլ Փաշինյանն ու Ամենայն Հայոց կաթողիկոսը այցելել են Նյու Յորքի Մետրոպոլիտեն թանգարանում բացված «Արմենիա» խորագրով ցուցահանդես
5.Հայ-գերմանա-ֆրանսիական համատեղ միջոցառում Բեռլինում՝ նվիրված Երևանում կայանալիք Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովին
6.«Հայրենիքն սկսվում է սահմանից» ռազմահայրենասիրական ցուցահանդեսը «Նարեկացի» արվեստի միությունում
7.Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՄԱԿ-ի կենտրոնակայանում մասնակցել է Նելսոն Մանդելային նվիրված խաղաղության գագաթաժողովի բացմանն ու հանդես եկել ելույթով
8.Անտոնիո Գուտերեշ. Հայաստանի հետ արդյունավետ համագործակցությունն առավել կամրապնդվի և կզարգանա
9.Հայաստանում պետք է իրականացնել ոչ թե բարեգործական, այլ զարգացման ծրագրեր. Նիկոլ Փաշինյան
10.Նորվեգիա. Հայկական խաչքարի օրհնություն և օծում Կրագերո քաղաքում
Դիտել բոլորը
© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: