ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
22 սեպտեմբերի, 2017
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

Հակոբ Հակոբյանի «Սարերում» որմնանկարը ներկայացվել է Գյումրիում

02 դեկտեմբերի, 2016 | 12:15

ԳՅՈՒՄՐԻ.-ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը և Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Ռիչարդ Միլսը Գյումրիի Վարդան Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնում այսօր ներկայացրին Հակոբ Հակոբյանի՝ վերջերս վերականգնված «Սարերում» որմնանկարը։ Որմնանկարի տեղափոխման և վերականգնման աշխատանքն իրականացվել է «ԱՄՆ դեսպանների Մշակութային ժառանգության պահպանման» հիմնադրամի ֆինանսավորմամբ։

hakob-hakobyan-sarerum2
«Մեր կողմից վերականգնված որնանկարը վերջին մի քանի տարիներին գտնվում էր գործարանի լքված շենքում: Այն պատված էր փոշով»,-բացման արարողության ժամանակ ասաց Հայաստանում ԱՄՆ դեսպան Ռիչադ Միլսը»,-«սակայն, շնորհիվ «ԱՄՆ դեսպանների Մշակութային ժառանգության պահպանման» հիմնադրամի, որմնանկարը երկրորդ կյանք է ստացել այս գեղեցիկ թատրոնում… Օգնելով հայկական մշակոյթին, մենք հարստացնում ենք բոլորիս»։


Մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը հավելեց, որ Հակոբ Հակոբյանի «Սարերում» որմնանկարը տեղափոխելու, վերականգնելու և ամրակայելու համար «ԱՄՆ դեսպանների մշակութային արժեքների պահպանության» հիմնադրամը հատկացրել է 83 ու կես հազար դոլար: Գումարը հատկացվել է 2015 թվականին, որմնանկարը տեղափոխվել, վերականգնվել ու ամրակայվել է 2016 թվականի ընթացքում:
Արմեն Աիրյանն ասաց, որ մշակույթի նախարարությունը «ԱՄՆ դեսպանների Մշակութային ժառանգության պահպանման» հիմնադրամի հետ սկսել է համագործակցել 2011 թվականից: Վեց տարում նախարարությունը հիմնադրամին է ներկայացրել մշակութային ժառանգության պահպանության 9 ծրագիր, որոնցից մինչ օրս ֆինանսավորվել է 5-ը՝ 657 հազար ԱՄՆ դոլար ընդհանուր գումարով:


Հակոբ Հակոբյանի «Սարերում» որմնանկարը վերականգնել է «Մինաս Ավետիսյան» մշակութային հիմնադրամը՝ իտալացի մասնագետ Ֆաբրիցիո Յակոպինիի մասնակցությամբ:
Այս որմնանկարը ներառված է Շիրակի մարզի պատմական և մշակութային արժեքների պաշտոնական ցանկում»:

Ալիսա Գևորգյան

Մշակույթի նախարարության ֆեյսբուքյան էջ

hakob-hakobyan-sarerum


Առնչվող նյութեր
1. Համագործակցության և բարեկամության փառատոնը Լոռվա աշխարհում
2. «Ծնվեց մահկանացու, թողեց անմահ հիշատակ»
3. Չեխաբնակ Ալեքսանդր Օնիշենկոյի ցուցահանդեսը Երեւանում
4. Արվեստանոց բաց երկնքի տակ. ավանդական փառատոնը սկսվում է Օձունում
5. «Աշխարհի քարե ծնկանը նստած սովորական քաղաք չէ Շուշին»
6. Այվազովսկու 200-ամյակին նվիրված մեծ ցուցահանդեսի «աստղային» կտավը՝ «Քաոսը», արդեն ճանապարհին է
7. Հայ-լեհական արշավախումբը վերսկսել է պեղումները Մեծամորում. հետաքրքիր փաստեր են արձանագրվել
8. Չեխաբնակ Ալեքսանդր Օնիշենկոյի իմպրեսիոնիստական գեղանկարները կներկայացվեն Երեւանում
9. Չեխահայ նկարիչ Հովիկ Մուրադյանը Չինական եւ Եվրոպական Արվեստի առաջին բիենալեում
10. Հովհաննես Այվազովսկու աննախադեպ ցուցահանդես եւ գիտաժողով Երեւանում

Մեկնաբանություն

Ամենաշատ դիտվածները
1.Նալբանդյանը շշպռեց մեջ ընկած Մամեդյարովին.-տեսանյութ
2.Սոպրանո Անուշ Հովհաննիսյանն անցել է BBC Քարդիֆի ՚՚Աշխարհի երգիչ՚՚ մրցույթի եզրափակիչ փուլ
3.Հայ օպերային երգիչները գրավում են Քովենթ Գարդենը. 40 օրում 13 ելույթ Լոնդոնում
4.Եվրոպայի երկու չեմպիոն Պրահայում. Մամիկոն Ղարիբյանի եւ Մանուել Պետրոսյանի պատվին երկու անգամ հնչեց Հայաստանի օրհներգը -լուսանկարներ
5.Հայաստանի տիկնիկային թատրոնը հաղթեց Պրահայի միջազգային փառատոնում
6.՚՚Հաց բերողին՚՚ ազատեցին Ֆրանսիայում անախորժություններից խուսափելու համար. ֆրանսահայերի բողոքի ցույց խորհրդավոր ընթրիքի ժամին
7.Հայ բժշկուհիները օդանավում փրկեցին չինուհու կյանքը
8.Հայ մտավորականների բաց նամակը ՀՀ ոստիկանապետին. Մենք ցանկանում ենք ապրել պետությունում, որտեղ անպատիժ չմնան հովանավորյալները
9.Չեխիայի խորհրդարանը ճանաչեց Հայերի ցեղասպանությունը
10.«Միկոյանն իրադրության պատանդն էր, ինչ-որ չափով՝ ստալինյան զոհ»
© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2017
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: