ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
16 նոյեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

Հակառակ ադրբեջանցիների ընդվզումների՝ Վիրահայոց կենտրոնը մեծ հանդիսավորությամբ նշեց Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի և Շուշիի ազատագրման տոները

11 մայիսի, 2014 | 11:17

shushi-hamerg TbilisiԱրդեն մի քանի տարի է, Վիրահայոց թեմի «Հայարտուն» կենտրոնը ավանդաբար կազմակերպում է տոնական միջոցառում՝ նվիրված Հայրենական մեծ պատերազմի հաղթանակին և Շուշիի ազատագրմանը, իր հարգանքը և խոնարհումը բերելով զոհված նախնիների և քաջարի ազատամարտիկների հիշատակին: Ավանդույթը չխախտվեց նաև այս տարի: Դեռևս մայիսի 8-ին, Երկրապահի օրվա առիթով, գործող բոլոր եկեղեցիներում կատարվեցին արցախյան հերոսամարտի զոհերի հոգեհանգստյան արարողություններ:

Ցավով ենք նշում, որ դիմելով բոլոր միջոցներին և օգտագործելով Վրաստանում ադրբեջանական համայնքի անդամներին, այդ թվում Վրաստանի խորհրդարանի ազգությամբ ադրբեջանցի պատգամավորներին, ադրբեջանական կողմը թբիլիսահայ համայնքի վրա սկսեց տեղալ սպառնալիքների տարափ, մայիսի 9-ին ծրագրված համերգը արգելելու պահանջով: Սահմաններն անցնելով, Վրաստանում Ադրբեջանի Հանրապետության դեսպանությունը, ճնշում գործադրեց ArtHall դահլիճի տնօրինության վրա դահլիճ չտրամադրելու պահանջով: Տնօրինությունը, խախտելով կենտրոնի հետ պայմանավորվածությունը, համերգից մի քանի ժամ առաջ մերժեց դահլիճի տրամադրումը:

Հակառակ ստեղծված իրավիճակի, «Հայարտունը» հաստատակամորեն կանգնեց մայիսյան տոները նշելու իր որոշման վրա: Այն իրականացնելուն չխանգարեց ոչ էլ անձրևային եղանակը: Թբիլիսիի Սբ. Էջմիածին եկեղեցու հարակից տարածքում կազմակերպվեց բացօթյա համերգ, որին ներկա էին Վրաստանում ՀՀ դեսպանության դիվանագետներ,Կոմանդասի քույրը՝ տիկին Մարգարիտ Տեր-Թադևոսյանը, Պ.Ադամյանի անվան հայպետդրամայի թատրոնի ղեկավարությունը, համայնքային կառույցների պաշտոնյաներ, արժանավոր հայորդիներ:

Հավլաբար թաղամասում հավաքվեց հոծ բազմություն, որը մեծ խանդավառությամբ մինչև ավարտը ներկա գտնվեց համերգային ծրագրին: Տոնական հանդիսությունը բացեց Վիրահայոց թեմի մշակույթի բաժնի տնօրեն, «Հայարտուն» կենտրոնի համակարգող Լևոն Չիդիլյանը: Ու տարածվեց ողջ Հավլաբար թաղամասով հաղթանակի և խաղաղության ոգով լիաշունչ հայոց ազգային երգը, պարը, ասմունքը, դուդուկի և դհոլի ոգեշնչող երաժշտությունը: Ընթերցվեց Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի տոնական ուղերձը: Համերգին մասնակցեցին հայկական պարային համույթները, անհատ կատարողներ, ասմունքողներ և «Հայարտուն» կենտրոնի մշակութային խմբակները:


Առնչվող նյութեր
1. «Աշխարհի քարե ծնկանը նստած սովորական քաղաք չէ Շուշին»
2. IDeA-ն աջակցում է Շուշիի Վերին մզկիթի վերականգնմանը
3. Ամենայն Հայոց Կաթողիկոսի կոնդակը Շուշիի ազատագրության և Արցախի Հանրապետության Պաշտպանության բանակի 25-րդ տարեդարձի առիթով
4. Առաջնագիծը՝ Արմեն Ենգոյանի աչքերով -ցուցահանդես Շուշիում
5. Շուշիում տեղի է ունեցել «Արցախ» գիրք-ֆոտոալբոմի շնորհանդեսը
6. Ասմունքի ամենամյա 5-րդ համահայկական փառատոնը՝ օգոստոսի 1-5-ը Շուշիում
7. Այսօր ունենք մեծագույն մի հաղթանակ ևս. դա մեր երիտասարդ սերունդն է, մեր նորօրյա հերոսները.Բակո Սահակյան
8. Ցեղասպանության ականատեսի`Լևոն Դիլբարյանի «Հուշեր անցյալից գրքի շնորհանդեսը Թբիլիսիում
9. Հայ երիտասարդները ուսումնասիրում են Թբիլիսիի հայկական հուշարձանները
10. Թբիլիսիի ,,Հայկական անկյունը,, գրավեց մշակույթի նախարարի և պետնախարարի ուշադրությունը

Մեկնաբանություն

Վերջին լուրեր
1.Արտավազդ Փելեշյանի «Իմ աշխարհը և դաշտի միասնական տեսությունը» նաև անգլերեն
2.Եվրամիությունը աջակցում է «Հայաստանում ընտրական գործընթացների աջակցություն» ծրագրին
3.Ստրասբուրգ. Հայաստանի մշտական ներկայացուցիչ Պարույր Հովհաննիսյանն ընտրվեց Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի ենթախմբի նախագահ
4.Նիդերլանդներ. Վերաքննիչ դատարանը անփոփոխ է թողնում թուրք ազգայնամոլ Իլհան Աշկինի դեմ վճիռը
5.Գարեգին Բ- Նիկոլ Փաշինյան հանդիպում Մայր Աթոռում
6.Ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտը շարունակում է ՏՏ ոլորտում հաջողություններ գրանցել…
7.Արման Նուռի անհատական մեծ ցուցահանդեսը Վենոզայում
8.Հայաստանի դպրոցներում կներդրվի Աշխարհատեղեկատվական համակարգը
9.Նախագահը ցանկալի է համարել ՅՈՒՆԵՍԿՕ-ի մասնակցությունը Գյումրիում պատմամշակութային արժեքների պահպանմանն ու վերականգնմանը
10.Լեհահայոց հոգևոր հովվությունը ներառվում է Ուկրաինայի հայոց թեմի առաջանորդի հոգևոր իրավասության ներքո
Դիտել բոլորը
© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: