ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
16 հունվարի, 2019
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

Հալէպի Հայ Կաթողիկէ Համայնքը Դիմաւորեց ՆՍՕՏՏ Արամ Ա. Վեհափառ Հայրապետը. լուսանկարներ

07 հունվարի, 2017 | 21:09

halep-zvartnots-9

 

Շաբաթ, 7 Յունուար 2017-ի երեկոյեան Հայ Կաթողիկէ Համայնքը Ս. Երրորդութիւն «Զուարթնոց» եկեղեցւոյ մէջ ցնծութեամբ եւ խուռներամ բազմութեամբ դիմաւորեց ՆՍՕՏՏ Արամ Ա. Վեհափառ Հայրապետը:

Եկեղեցւոյ մուտքին Հայ Կաթողիկէ Միութեան շեփորախումբը հնչեցուց Սուրիոյ եւ Հայաստանի Հանրապետութեան քայլերգները: Աղ ու հացի օրհնութենէն ետք, Ալեմշահ երգչախումբի «Հրաշափառ»ի երգեցողութեամբ վեհափառ հայրապետը իր շքախումբով եւ Արհի. Տէր Պետրոս Միրիաթեանին ընկերակցութեամբ, թափօրով ուղղուեցաւ խորան:

Շքախումբին մաս կը կազմէին Կիլիկիոյ Կաթողիկոութեան միաբաններ, Բերիոյ Հայոց Թեմի Ազգ. Երեսփոխանական Ժողովի եւ Ազգ. Վարչութեան ներկայացուցիչներ, Սուրիոյ խորհրդարանի երեսփոխան Ժիրայր Րէիսեան, ՀՀ Հալէպի Փոխհիւպատոս Արմէն Գէորգեան:
Գերապայծառ Տէրը բարի գալուստի խօսք արտասանելով ըսաւ. «Փա՜ռք քեզ Աստուած, փա՜ռք քեզ: Այս տարի Յիսուս Մանուկի ծննդեան աստղը փայլեցաւ Հալէպի մէջ: Վեհափառ Տէր, Ձեր շնորհաբաշխ այցելութեամբ ոգեւորեցիք մեզ: Դուք Աստուծոյ տունը եկաք, դուք Ձեր տունը եկաք: Դուք մեր ազգապետն էք, դուք մեր հովուապետն էք: Հինգ տարիներու տագնապը, հրթիռները քանդեցին մեր եկեղեցիներն ու կրթօճախները եւ պատճառ դարձան բամաթիւ հայ զոհերու: Հակառակ այս բոլորին հայ համայնքապետներս ձեռք-ձեռքի տալով շարունակեցինք ու պիտի շարունակենք ծառայել մեր ժողովուրդին»:
Այնուհետեւ Գերապայծառ Տէրը Արամ Ա. Վեհափառ Հայրապետին նուիրեց Ս. Երրորդութիւն «Զուարթնոց» եկեղեցւոյ մանրակերտը՝ ի յիշատակ պատմական այս այցելութեան:

halep-zvartnots
ՆՍՕՏՏ Արամ Ա. Կաթողիկոսը խօսք առնելով իր ուրախութիւնը յայտնեց Հայ Կաթողիկէ Համայնքին հետ այս աննախընթաց հանդիպումին համար ու ըսաւ. «Հալէպի մէջ այս երկու օրերը իւրայատուկ նշանակութիւն ունեցան ինծի համար: Լսած էինք ձեր տագնապին ու տառապանքին մասին, բայց ինչ որ տեսանք շատ աւելի ծանր էր: Երկու օրէ ի վեր Հալէպի հոգեւոր պետերէն կը լսեմ հետեւեալը. «Մենք այստեղ ենք ու պիտի մնանք»: Ասիկա պարզ խօսք մը չէ, այլ՝ հաւատքի, կամքի եւ տեսիլքի արտայայտութիւն է: Ուստի մենք յանձնառու ենք զօրակից կանգնելու ձեզի եւ Հալէպի վերակերտումին»:
Վեհափառ հայրապետը բարձրօրէն գնահատեց տագնապի ընթացքին հալէպահայ համայնքապետներուն միասնակամութիւնն ու ժողովուրդին ծառայելու նուիրական աշխատանքը:
Այնուհետեւ Վեհափառ հայրապետը լանջախաչով մը պարգեւատրեց Արհիապատիւ Տէր Պետրոս Արք. Միրիաթեանը:
Հաւատացեալ ժողովուրդը ցնծութեամբ հետեւեցաւ արարողութեան, որ իր աւարտին հասաւ Ալեմշահ երգչախումբին «Պահպանիչ»ով եւ Տէրունական աղօթքով:

halep-zvartnots-2 halep-zvartnots-3 halep-zvartnots-5 halep-zvartnots-6 halep-zvartnots-9 halep-zvartnots4 halep-zvartnots5 helep-zvartnots3

 

www.kantsasar.com


Առնչվող նյութեր
1. 2019 թվականն Արամ Ա. կաթողիկոսը հռչակեց «Հայ Մամուլի Տարի»
2. Սփիւռքի Համար Կարեւոր է Նախարարութիւն Ունենալը. Արամ Ա. Կաթողիկոս
3. Մեր Ժողովուրդը Իր Հաւաքական Կամքը Արտայայտեց. Արամ Ա.
4. Նիկոլ Փաշինյանի և Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսի հանդիպումը
5. Վեհափառները նախագահին եւ վարչապետին խաղաղությամբ հարցերը լուծելու կոչ են արել
6. Արամ Ա կաթողիկոսը Ֆրանցիսկոս Պապին է ներկայացրել իր առաջարկները
7. ՀԱԼԷՊԱՀԱՅ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏՆԵՐԸ ՀԱՅ ԾԵՐԱՆՈՑԻՆ ՄԷՋ
8. Արամ Ա. Կը Մերժէ Երուսաղէմը Իսրլայէլի Մայրաքաղաք Նկատելու Մասին Նախագահ Թրամփի Յայտարարութիւնը
9. Ֆրանսայի նախագահին նամակը՝ Արամ Ա. կաթողիկոսին
10. Հռոմի Սբ. Նիկողայոս Հայ Կաթողիկե եկեղեցում նշվեց Հայաստանի ու Սուրբ Աթոռի միջև կապերի 25-ամյակը

Մեկնաբանություն

Վերջին լուրեր
1.Թուրքիան ցեղասպանության իրականացման հավանականությամբ երկրների տասնյակում է
2.ՅԱՆ ԳԻԼԱՆԸ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է ԱՋԱԿՑԵԼ ԳՅՈՒՄՐԻԻ ԵՐԱԺՇՏԱԿԱՆ ԴՊՐՈՑԻՆ
3.Հայերը, հայկական բիզնեսն աշխարհում ամենուր են, ինչի շնորհիվ համագործակցության ներուժը անհամեմատ մեծանում է
4.Չեխ ուսանող Յան Պալախի ողբերգական մահվան 50-րդ տարելիցը
5.ԱՆԹԻԼԻԱՍԻ ՄԷՋ ԽՈՐՀՐԴԱԿՑԱԿԱՆ ՆԻՍՏԵՐ՝ ՀԱՅ ՄԱՄՈՒԼԻ ՏԱՐԻ ՀՌՉԱԿՈՒՄԻՆ ԱՌԻԹՈՎ
6.«Սրընթաց հեղափոխությունները տեղի են ունենալու նաև մեր ամենօրյա կյանքում». Նախագահ Արմեն Սարգսյան
7.Լենա Նազարյանը, Ալեն Սիմոնյանը եւ Վահե Էնֆիաջյանն ընտրվել են ՀՀ ԱԺ նախագահի տեղակալներ
8.Դեսպան Վարուժան Ներսեսյանն իր հավատարմագրերը հանձնեց ԱՄՆ նախագահին
9.Սահակ Սարգսյանը Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպությունում ՀՀ մշտական ներկայացուցիչ
10.Ավստրիայում Հայաստանի դեսպանը նաեւ ՀՀ ներկայացուցիչ ԵԱՀԿ-ում եւ ՄԱԿ-ի կազմակերպություններում
Դիտել բոլորը
© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2019
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: