ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
16 նոյեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

Հալէպի հայաբնակ շրջաններու աւերումը , կը բացայայտէ թրքական գործօնի ներկայութիւնը …

Ցեղասպանութիւնը կը շարունակուի ... Հայեր աշխարհի , ձայն բարձրացուցէ'ք ...
05 հունիսի, 2014 | 22:39
berio news nor guichՑնծութիւնն ալ պէտք է ըլլայ մարդկօրէն: Հալէպը ծարաւ է, մութ: Իսկ Սուրիոյ քաղաքացին, աշխարհի 4 ծագերու վրայ, զբաղած է Յունիս 3-ի պատուին նուիրուած տօնախմբութիւններով: Մարդկութեան համայն հանճարները պատուիրեցին, ուրախութեան պահին չմոռնալ այլոց դժբախտութիւնը՝ այս պարագային, 6 միլիոննոց քաղաք մ’ամբողջ, որ կը հրդեհուի գիշեր-ցերեկ, բայց միշտ մութ, ծարաւ: Որպէսզի ուրախութիւնը ըլլայ մարդավարի, մարդավայել, տղամարդավայել՝ մտածել-գործել նաեւ երեխաներու ծարաւն յագեցնելու ուղղութեամբ: Չբաւարարուիլ ցնդաբանական պոռչտուքով: Ցնծութեան պահին գոնէ յիշէ՛, որ կայ քաղաք մը, ձեր Սուրիոյ մէջ, որտեղ ժողովուրդը ցնծագին աղմկելէն յառաջ եկած ծարաւն յագեցնելու համար իսկ, ըմպելու ջուր չունի, տան ծորակէն: Հայահոծ թաղամասերէն մէկը՝ արդէն կիսաքանդ: Դաւադրապաշտը, որ թուրք անգամ չէ, այլ՝ թուրքի դժբախտ խամաճիկ, ով 2 տարիներէ ի վեր, անվերջ ձախողած է ներխուժել հայոց թաղամասերն, սակայն, երկչոտ դաւադիրը -թրքական հրահանգով- կը նախընտրէ, հեռուներու մութ անկիւնէն ռմբակոծել ողջ թաղամաս մը հայկական, որը կիսաքանդ է, բայց ոչ ամբողջովին դատարկուած: Ու թող թուրք վարպետներն իմանան, որ այդ թաղամասը, է՛ ու կը մնա՛յ իր բնակչութեան տիրապետութեան տակ, անգամ եթէ ըլլայ գետնին հաւասար: Հեռուէն խաղաղ բնակչութիւնն իր ծերերով, կին ու երեխաներով ռմբակոծելն տղամարդավայել գուպար չէ: Արին պիտի նախընտրէր, դէմ առ դէմ, ասպետաբարոյ ճակատամարտը, բայց… թուրքն ո՜ւր, ասպետն ո՛ւր: Իսկ թրքաց շնակապիկները թող իմանան, որ տղամարդութիւնը կէս մեթր մօրուք մշակելով չէ: Ի՞նչ արժեն ձեր ծունկ հասած մօրուքները, երբ դուք թուրքի դժբախտ կամակատար էք, երբ տակաւին կին ու երեխայ խնայել սորված չէք, երբ տակաւին բարբառել չկարողացած երեխան, ծարաւ կը թողէք, ռմբերու տակ: Մարտնչիլը պէտք է ըլլայ ասպետօրէն:
Սալբի Գասպարեան 

Առնչվող նյութեր
1. Հայաստանէն Առաքուած Մարդասիրական Երկրորդ Օժանդակութեան Առաջին Բաժինը Հասաւ Հալէպ
2. Արամ Ա. Հալէպի մէջ. «Հալէպահայութիւնը կանգուն է եւ վերանորոգ հաւատքով ու ոգիով պիտի շարունակէ իր ազգային, եկեղեցական կեանքը»
3. Ազգային Քարէն Եփփէ Ճեմարանին Մէջ Մեկնարկը Յայտարարուեցաւ Ճեմարանի, Նոր Գիւղի եւ Հալէպի Բոլոր Ազգային Կառոյցներու Վերականգնումի Աշխատանքներուն
4. Հալեպն ամբողջությամբ ազատագրված է
5. 2728 հալեպահայ ընտանիք արդեն ստացել է Հայաստանից ուղարկված օգնությունը, որը շարունակվում է բաժանվել .Գանձասար
6. Հալէպահայ. Մենք Ողորմութիւն Չենք Ակնկալեր, Այլ Քիչ Մը Յարգանք
7. Հայ դատի Եվրոպայի հանձնախումբը հալեպահայերին օգնելու քայլեր է ձեռնարկում
8. Թարգմանչաց տոնը նշվեց Հալէպում
9. IDEA ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՍԻՐԻԱՀԱՅԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
10. Սուրիական Եւ Ռուսական Բանակներու Հրամանատարութիւնները Հանդէս Եկան Միասնական Կոչով

Մեկնաբանություն

Վերջին լուրեր
1.Եվրամիությունը աջակցում է «Հայաստանում ընտրական գործընթացների աջակցություն» ծրագրին
2.Ստրասբուրգ. Հայաստանի մշտական ներկայացուցիչ Պարույր Հովհաննիսյանն ընտրվեց Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի ենթախմբի նախագահ
3.Նիդերլանդներ. Վերաքննիչ դատարանը անփոփոխ է թողնում թուրք ազգայնամոլ Իլհան Աշկինի դեմ վճիռը
4.Գարեգին Բ- Նիկոլ Փաշինյան հանդիպում Մայր Աթոռում
5.Ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտը շարունակում է ՏՏ ոլորտում հաջողություններ գրանցել…
6.Արման Նուռի անհատական մեծ ցուցահանդեսը Վենոզայում
7.Հայաստանի դպրոցներում կներդրվի Աշխարհատեղեկատվական համակարգը
8.Նախագահը ցանկալի է համարել ՅՈՒՆԵՍԿՕ-ի մասնակցությունը Գյումրիում պատմամշակութային արժեքների պահպանմանն ու վերականգնմանը
9.Լեհահայոց հոգևոր հովվությունը ներառվում է Ուկրաինայի հայոց թեմի առաջանորդի հոգևոր իրավասության ներքո
10.Յուրի Վարդանյանի հուղարկավորությունը Կոմիտասի պանթեոնում
Դիտել բոլորը
© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: