ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
19 նոյեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

Հազարավոր մալթացիներ պահանջեցին ճշմարտություն եւ արդարություն՝ հիշեցնելով Ադրբեջանի հետ կապված կոռուպցիան

30 ապրիլի, 2018 | 17:34

Վալետա-Ապրիլի 29-ին հազարավոր մալթացիներ մայրաքաղաք Վալետայում պահանջում էին  ճշմարտություն եւ արադարադատություն՝  վանկարակելով  ,,Հանցագործների ու ստախոսների տեղը բանտում է»։  

Բողոքի լայնածավալ ցույցի կազմակերպիչներն էին ,,Պաշարված արդարություն,, եւ ,,Ավտուրի,, քաղաքացիական շարժումները, որոնք իրենց երթը սկսեցին երկրի վարչապետի նստավայրից՝ Կաստիլե հրապարակից եւ հասան մինչեւ Հանրապետության փողոց՝ ողջ ընթացքում տանելով 2017-ի հոկտեմբերի 16-ին  սպանված հետաքննող լրագրող  Դաֆնի Կաուրանա Գալիցիայի լուսանկարները եւ վանկարկելով ՝ ,,Արդարություն եւ ճշմարտություն»։ Ճանապարհին նաեւ ծաղիկներ խոնարհեցին այն հուշարձանի մոտ, որտեղ փակցված է  Դաֆնիի լուսանկարը, փակցված են տարբեր գրություններ, դրված են վառված մոմեր։

Ցուցարարները երգում էին նաեւ երգեր, իսկ ելույթ ունեցողները ոչ միայն քննադատում էին ներկա վարչապետ Յոզեֆ Մուսկատի կառավարությանը, սպանության գործը չբացահայտելու համար, այլեւ պահանջում էին վերջինիս հրաժարականը։   ,,Մուսկատը հիմարացրել է բոլորիս»,- ասում էին նրանք։  Վարչապետն էլ չի ընդունում քննադատությունը, եւ իր կողմնակիցներին կոչ է արել մայիսի 1-ին հավաքվել Թրիթոն հրապարակում, որպեսզի   աջակցություն ցույց տան իրեն։

Հռետորները  նշում էին նաեւ, որ այսօր ժողովուրդը վճարում է պետական կոռուպցիայի համար, մինչդեռ  երիտասարդները, ծերերն ու մասնավոր անհատ ձեռներեցներն իրենց անպաշտպան են զգում, քանի որ տնտեսությունը չի զարգանում, եւ միայն մի խումբ մարդիկ են հարստանում։

Եթե ցուցարարների ելույթները մի պահ փոխարինեինք հայերենով, ապա նույնությամբ կարելի էր ,,Մալթայի,, կառավարություն բառի փոխարեն օգտագործել ,,Հայաստանը,,։ Հավատացեք, ոչինչ չէր փոխվի, քանի որ կոռուպցիան եւ պաշտոնական դիրքի չարաշահումը, օֆշորների հետ կապերը բնորոշ են եղել նաեւ Հայաստանի  իշխանական վերնախավին։

Հավաքի մասնակիցները  կարեւորեցին սպանված լրագրող Դաֆնիի նախագիծը, եւ նշեցին լրագրողների պաշտպանության կարեւորությունը։ Այդ նախագծի շրջանակներում նա հրապարակել էր  էլեկտրոնային նամակներ, որոնք պարզորոշ ցույց էին տալիս 17 սեւ եւ երկու պանամական օֆշորային ընկերությունների կապերը, որոնց ղեկավարներն էին  Քեյթ Սխեմբերին էր եւ Կոնրադ Միզին, իսկ Պիլատուս բանկը օգտագործել են որպեսզի միլիոնները պտտվեն Եվրոպայի 50 տարբեր ընկերություններով ու հիմնադրամներով, որոնց սեփականատերը ադրբեջանական էլիտան է։ Նաեւ տեղեկություն է հաղորդվել, որ Մալթայի էկոնոմիկայի նախարար Քրիս Քարդոնին մի բարում տեսել են այն երեք մարդկանց հետ, որոնք այժմ մեղադրվում են Դաֆնիի սպանության մեջ։  Այժմ Դաֆնիի նախագծով սկսել են զբաղվել նաեւ եվրոպական 18 խոշոր մեդիաընկերություններ։

,,Արդարադատություն չկա առանց ճշմարտության, իսկ ճշմարտություն չկա առանց լրագրողական աշխատանքի,- ասաց Պիլատուս բանկի նախկին աշխատակցուհի Մարիա Եֆիմովան, ով իր ելույթը փոխանցել էր տեսաձայնագրված, քանի որ փախել է երկրից եւ գտնվում է Հունաստանում։  

Հայտնի է, որ Մալթայի վարչապետ Մուսկատի կինը՝ Միշելը,  Ադրբեջանի իշխող ընտանիքից  1 միլիոն դոլար է ստացել, ինչը վարչապետը հերքում է։ Իր հերթին ,,Թայմս օֆ Մալթա,, թերթը հրապարակել է հոդված այն մասին, թե ինչպես է աշխատանքի նախկին նախարար Ջո Դեբոնո Գրեչը կաշառք ստացել , լինելով Բաքվում, ուր նրան գորգեր են նվիրել։ Մի շարք ոչ կառավարական կազմակերպություններ հայտնել են, որ այս ամենը մտնում է  այսպես կոչված ադրբեջանական ,,խավիարային դիվանագիտության,, մեջ, եւ որպեսզի Եվրոպայի խորհրդում լռեցվի այդ երկրի  հասեցին հնչող քննադատությունը, Ադրբեջանը տարբեր չափի գումար  ու նվերներ է բաժանում ԵԽ պատգամավորներին, որոնք  դիտարկում են անցկացնում Ադրբեջանում ընտրություններից առաջ կամ հետո։ Ադրբեջանական մի շարք հասարակական կազմակերպություններ, հատկապես Խաղաղության եւ դեմոկրատիայի ինստիտուտը նշել է, որ եվրոպատգամավորների զեկույցը ամոթալի է։ Իսկ այս գործի  հետաքննական մարմինը հայտարարել է, որ իհարկե, շատ սերտ համագործակցություն է եղել երկու կողմերի միջեւ, բայց ապացույցները բավարար չեն։

Վերադառնալով հանրահավաքին, նշենք, որ այն վերջացավ Մալթայի պետական օրհներգի կատարմամբ, որի ողջ ընթացքում մարդիկ  մատներով հաղթանակի նշանն էին պարզել։

Մալթացի ակտիվիստները համոզված են, որ պայքարը պետք է շարունակեն, թեեւ ինչպես ելույթ ունեցողներից մեկն ասաց, թեկուզ 40 անգամ գնանք ու գանք Տրիթոն հրապարակով, միեւնույն է, կոռուպցիան կմնա։

 

Հակոբ Ասատրյան

Վալետա

Մալթա

Լուսանկարները՝ Հ.Ասատրյանի, Օրեր


Առնչվող նյութեր
1. ԵԽԽՎ-ն Ադրբեջանի կոռուպցիոն սկանդալի գործով պատժամիջոցներ է կիրառել 4 պատգամավորի նկատմամբ
2. Մալթայում անցկացվում են Հայաստանի մշակույթի օրերը
3. Մալթայի Ուխտի արժանիքների համար մեծ խաչ Հայաստանի դեսպանին
4. Հայաստան-Մալթա. Մշակույթի բնագավառում համագործակցության համաձայնագիրը ստորագրվեց Վիեննայում
5. Եվրոպացի լրագրողները բացահայտել են Ադրբեջանի կոռուպցիոն քաղաքականությունը. 2.5 միլիարդ եվրոպացիներին կաշառելու համար
6. Պատանի վիրտուոզ դաշնակահար Դմիտրի Իշխանովը հանդես կգա հուլիսի 1-ին Երեւանում
7. Մալթայում Հայաստանի նոր դեսպանն է Իտալիայում ՀՀ դեսպան Վիկտորիա Բաղդասարյանը
8. Մալթայի Ինքնիշխան Մարտական Ուխտի իշխան և մեծ վարպետ Ֆրա Մեթյու Ֆեստինգին Հայաստանում
9. Կառավարության առաջին խնդիրը ստեղծագործ մարդուն չխանգարելն է. Հայաստանի վարչապետը պատասխանել է չորս հեռուստաընկերությունների հայտնի լրագրողների հարցերին
10. Եվրամիություն-Հայաստան. Կրթական ոլորտում բարեկարգության ու կոռուպցիայի դեմ պայքարի համար՝ 400 հազար եվրո

Մեկնաբանություն

Վերջին լուրեր
1.Ամենայն Հայոց Կաթողիկոսի ձեռամբ օծվեց Նովոսիբիրսկի նորակառույց եկեղեցին
2.Արտավազդ Փելեշյանի «Իմ աշխարհը և դաշտի միասնական տեսությունը» նաև անգլերեն
3.Եվրամիությունը աջակցում է «Հայաստանում ընտրական գործընթացների աջակցություն» ծրագրին
4.Ստրասբուրգ. Հայաստանի մշտական ներկայացուցիչ Պարույր Հովհաննիսյանն ընտրվեց Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի ենթախմբի նախագահ
5.Նիդերլանդներ. Վերաքննիչ դատարանը անփոփոխ է թողնում թուրք ազգայնամոլ Իլհան Աշկինի դեմ վճիռը
6.Գարեգին Բ- Նիկոլ Փաշինյան հանդիպում Մայր Աթոռում
7.Ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտը շարունակում է ՏՏ ոլորտում հաջողություններ գրանցել…
8.Արման Նուռի անհատական մեծ ցուցահանդեսը Վենոզայում
9.Հայաստանի դպրոցներում կներդրվի Աշխարհատեղեկատվական համակարգը
10.Նախագահը ցանկալի է համարել ՅՈՒՆԵՍԿՕ-ի մասնակցությունը Գյումրիում պատմամշակութային արժեքների պահպանմանն ու վերականգնմանը
Դիտել բոլորը
© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: