ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
24 սեպտեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

Հազարավոր հյուրեր մասնակցեցին Հայոց ցեղասպանությանը նվիրված հատուկ ծրագրին Կրեմլի պալատում

02 մարտի, 2016 | 08:21

armenia music awardsՄոսկովյան Կրեմլի մեծ պալատի Գեորգիևյան դահլիճում փետրվարի 27-ին տեղի ունեցավ «Արմենիա» երաժշտական մրցանակաբաշխության 10-րդ ամենամյա ծրագիրը, որին մասնակցեցին 4500 հյուրեր: Բազմաթիվ հայ աստղեր ավելի քան չորս ժամ հանդես եկան հայրենասիրական երգերով և երաժշտական ​​կատարումներով մեծ լսարանի առջև:

Վալերի Սահարյանի կազմակերպած այս տարվա ծրագիրը գնահատանքի արժանացրեց 12 անհատների և կազմակերպությունների՝ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի առթիվ ունեցած կարևոր ներդրումների համար, ներառյալ.

Վլադիմիր Ժիրինովսկի (Ռուսաստանի Պետդումայի պատգամավոր),
– Հարութ Սասունյան («Կալիֆորնիա Կուրիեր» թերթի հրատարակիչ և «Հայաստան Արցախ հիմնադրամի» նախագահ),
– «Արմենիա ֆուտուրա»,

– Սերգեյ Սմբատյան (դիրիժոր, Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի հիմնադիր-ղեկավար):

Մյուս մրցանակակիրները, որոնք չէին կարողացել ներկա գտնվել արարողությանը, իրենց խոսքն ուղղեցին տեսանյութի կամ ներկայացուցիչների միջոցով.

– Վալերի Բուայե (Ֆրանսիայի Ազգային ժողովի անդամ),
– Վիգեն Սարգսյան (ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար և Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովի համակարգող),

– Հայաստանի մշակույթի նախարար,
Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյան (Մոսկվայի և Նոր Նախիջեւանի հայոց թեմի առաջնորդ),

– Սերժ Թանկյան (System of a Down),

– Ռուբեն Վարդանյան (բարերար և գործարար),
– Արթուր Ջանիբեկյան («Գազպրոմ Մեդիա Հոլդինգ»),

– Արա Վարդանյան («Հայաստան» համահայկական հիմնադրամ):

Իր մրցանակը ստանալիս՝ Ժիրինովսկին շատ խիստ խոսքեր ասաց Թուրքիայի հասցեին: Ահա որոշ հատվածներ նրա ելույթից. «Կգա այն օրը, երբ հայերն իրենց փառատոները կնշեն ազատագրված Արևմտյան Հայաստանի հողի վրա: Դա կարող է լինել ձեր սուրբ լեռան` Արարատի անունը կրող մի փառատոն: Այն կարող է անցկացվել Կարսում, Արդահանում, Սասունում, Տրապիզոնում…. Եթե ես լինեի, ռուսական ինքնաթիռի խոցումից հետո կհրամայեի հզոր հարված հասցնել Թուրքիային: Ու այսօր Թուրքիայից քիչ բան կմնար…. Ես մաղթում եմ, որ իրականանա ողջ հայության երազանքը՝ պատժվեն նրանք, ովքեր 1915-ի ապրիլին, Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ իրականացրեցին այդ սարսափելի ցեղասպանությունը:»
Ժիրինովսկին շարունակեց իր կոշտ ելութը՝ հայտարարելով, որ Թուրքիան հարձակվեց հայերի վրա, որոնք «ապրում էին իրենց հայրենիքում, իրենց հողի վրա: Իսկ թուրքերը քոչվորներ էին, նրանց հայրենիքը Միջին Ասիայում է, Տաշքենդում: Նրանք պետք է գնան այնտեղ և Անատոլիան թողնեն հայերին, քրդերին և հույներին: Իսկ Կոստանդնուպոլիսը պետք է լինի ազատ քաղաք: Ժամանակն արագ է փոփոխվում: Հնարավոր է, որ մոտ ժամանակներս դա իրականանա: Հայե՛ր, ձեզ ոչ ոք չի խանգարի: Այնպես որ, Արևմտյան Հայաստանի հայերի սերունդները թող պատրաստեն իրենց փաստաթղթերը` իրենց կորցրած հողերն ու գույքը հետ ստանալու համար: Ես օդում չեմ խոսում, ես համոզված եմ, որ հայերը շուտով կոգեկոչեն ոչ թե Հայոց ցեղասպանության տարելիցը, այլ կտոնեն Արևմտյան Հայաստանի ազատագրումը, իսկ հայկական դրոշը կծածանվի Կարսում, Արդահանում, Արարատի վրա, Սասունում և Տրապիզոնում:»

Դժվար էր հանդես գալ Ժիրինովսկու ազդեցիկ ելույթից հետո: Մրցանակս ստանալով՝ ես դահլիճին դիմեցի հետևյալ հակիրճ խոսքով. «Ցեղասպանությունը անժամանցելի, անժամկետ մի հրեշավոր ոճիր է: Թուրքական կառավարությունը թո՛ղ լավ իմանա, որ հայ ժողովուրդը չի մոռանալու իր արդար իրավունքները: Թեև հարյուր տարի է անցել, նույնիսկ հազար տարի էլ անցնի, մենք մնալու են պահանջատեր և պայքարելու ենք վերստանալու համար այն ամենը, ինչ կորցրել ենք: Թուրքիան պետք է վերադարձնի մեր անհատական և համայնքային բոլոր կալվածքները, և ամենակարևորը՝ մեր պատմական հողերը՝ Արևմտահայաստանը: Մեկ խոսքով՝ պահանջում ենք մեզանից բռնագրավված ունեցվածքը և մեր 1.5 միլիոն սուրբ նահատակների արյան գնի հատուցումը»:

Այնուհետև լսարանին կոչ արեցի՝ չհուսահատվել. «Հարյուր տարի առաջ, հզոր և ընդարձակ Օսմանյան կայսրությունը փլուզվեց և մասնատվեց՝ դառնալով Թուրքիայի Հանրապետություն՝ շատ ավելի փոքր սահմանների մեջ: Աստծո կամոք և մեր հարատև ճիգերով վստահ ենք, որ կգա այն օրը, երբ այսօրվա Թուրքիան ևս կփլուզվի ներքին և արտաքին ճնշումների հետևանքով: Մենք պետք է պատրաստ լինենք օգտվելու այդ առիթից՝ ազատագրելու մեր պատմական հողերը: Մինչ այդ՝ բոլորս միանա՛նք՝ Հայաստանի Հանրապետություն, Արցախ և Սփյուռք, դառնանք մեկ բռունցք, որպեսզի մեր Հայրենիքը դառնա հզոր տնտեսական ուժ, հզոր քաղաքական ուժ և հզոր ռազմական ուժ: Միայն այդպիսի հզոր Հայաստանն է, որ կկարողանա ոչ թե աղաչել ու պաղատել, այլ տեր կանգնել իր արդար իրավունքներին»:

Հայաստանի հանրային հեռուստատեսությամբ այս ոգեշնչող չորսժամյա ծրագիրը ուղիղ եթերով հեռարձակվեց աշխարհի բոլոր հայկական համայնքներում: Վստահ եմ, որ Կրեմլի պալատում ներկա գտնվող 4500 հյուրերը և միլիոնավոր հեռուստադիտողներ համակվեցին մի նոր պատրաստակամությամբ՝ հետամուտ լինելու իրենց ազգային նպատակներին՝ մինչև դրանց վերջնական իրականացումը:

Հարութ Սասունյան       

«Կալիֆորնիա Կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր

www.TheCaliforniaCourier.com

Թարգմանությունը՝ Ռուզաննա Ավագյանի


Առնչվող նյութեր
1. Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի նոր տնօրեն է ընտրվել Հարություն Մարությանը
2. Իտալիայի նախագահը Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում
3. Հրեա պրոֆեսորը Հայոց ցեղասպանության մասին տեղեկություններ է պահանջում Իսրայելի կառավարությունից
4. Ինդիանան դարձավ Հայոց ցեղասպանությունը ճանաչող 48րդ նահանգը
5. ԱՄՆ-ի Այովա նահանգը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը
6. Թուրք գործիչը խոստովանում է, որ իրենց համար ծանր հարված էր, երբ Տեխասը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը
7. Թուրքիայի դեսպանին պետք է դուրս շպրտել Միացյալ Նահանգներից. Մաք Քեյնի հայտարարությունը
8. Հայոց ցեղասպանությունը ճանաչելը ճիշտ որոշում էր. Չեխիայի հրեական համայնքի ղեկավար
9. Հայաստանը ողջունում է Չեխիայի պատգամավորների պալատի որոշումը.Էդ.Նալբանդյան
10. Չեխիայի խորհրդարանը ճանաչեց Հայերի ցեղասպանությունը

Մեկնաբանություն

Վերջին լուրեր
1.Անտոնիո Գուտերեշ. Հայաստանի հետ արդյունավետ համագործակցությունն առավել կամրապնդվի և կզարգանա
2.Հայաստանում պետք է իրականացնել ոչ թե բարեգործական, այլ զարգացման ծրագրեր. Նիկոլ Փաշինյան
3.Նորվեգիա. Հայկական խաչքարի օրհնություն և օծում Կրագերո քաղաքում
4.Հայրիկ Մուրադյանի «Հայրենի երգեր» ժողովածուն ներկայացվել է Երեւանում
5.Ռիգա. Հայաստանի և Լատվիայի հարյուրամյակներին նվիրված համերգ
6.Հայկ Մարությանը քաղաքապետի պարտականությունները կստանձնի հոկտեմբերի 10-ին. երեք քաղաքական ուժ նոր ավագանիում
7.,,Հայաստան» հիմնադրամի նոր գործադիր տնօրեն է հաստատվել Հայկակ Արշամյանը
8.Քանկոր. Պրոֆեսիոնալիզմ ու սրտացավություն, որ Ձեր սիրտը առողջ լինի
9.Երեւանի ավագանու ընտրություններում առաջատարը ,,Իմ քայլը,, կուսակացությունների դաշինքն է՝ 80.7 տոկոսով
10.Իսպանիա. Հայաստանին նվիրված տոնական համերգ Սանտա Կոլոմա դե Գրամանետիում
Դիտել բոլորը
© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: