ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
23 հոկտեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

Կցանկանայի խոնարհվել ֆրանսերենի դեսպան Ազնավուրի առջև․ Մոնակոյի արքայազն Ալբերտ Երկրորդ

11 հոկտեմբերի, 2018 | 10:26

Ինչպես տեղեկացնում է 24news.am կայքեջը, Ֆրանկոֆոնիայի գավաթաժողովում ելույթ է ունեցել նաեւ Մոնակոյի արքայազն Ալբերտ 2-րդը: Նա նախ շնորհակալություն է հայտնել Հայաստանի իշխանություններին հյուրընկալույթան համար։

Նա ասել է.  «Միասին ապրելն ավելի հեշտ է, երբ խոսում ենք մեկ լեզվով»։

Ըստ արքայազնի՝ իրենք պարտավորվել են Ֆրանկոֆոնիայի արժեքները փոխանցել այն բոլոր երկրների բնակիչներին, որոնք մաս են կազմում կազմակերպությանը:

«Հատկապես կանաց և տղամարդկանց հարաբերությունների տիրույթներում և ահաբեկչության դեմ պայքարում ՖՄԿ-ը ունի շատ անելիքներ»,-ասել է նա:

Անդրադառնալով Ազնավուրին և նրա բերած մեծ ավանդին համաշխարհային մշակույթում՝ Մոնակոյի արքայազն Ալբերտ 2-րդը ասել է․ «Կցանկանայի խոնարհվել ֆրանսերենի դեսպան Ազնավուրի առջև»։

Մոնակոյի արքայազն Ալբերտ Երկրորդը ֆրանկոֆոն երկրներում  ծայրահեղ աղքատությունը կանխելու նպատակով մեծապես կարևորել է կրթության դերը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ նա ասել է.  «Ապրել  միասին շատ ավելի հեշտ է, երբ կիսում ենք նույն լեզուն: Մենք պարտավորվել ենք ՖՄԿ-ի մարդասիրության և խաղաղության արժեքները փոխանցել անդամ հանդիսացող երկրների բնակիչներին: Մեր կազմակերպությանը միանալ ցանկացող երկրների քանակը ապացուցում է ՖՄԿ-ի օրինակելի լինելու մասին: Պետք է ուշադիր լինենք ամենախոցելի ոլորտներից մեկի` կրթության նկատմամբ: Այս առումով շնորհակալություն եմ հայտնում Միկայել Ժանին` կատարած աշխատանքի համար: Մենք պետք է ջանք չխնայենք, որպեսզի կասեցնենք ծայրահեղ աղքատության տարածումը: Այս առումով ընդգծում եմ կրթության կարևորությունը»,-ասաց արքայազնը:

Նա վստահեցրեց` Մոնակոն  իր չափով է խթանում ՖՄԿ արժեքների խթանմանն ու տարածմանը ինտերնետի տիրույթում: Հաշվի առնելով իրենց երկրի աշխարհագրական դիրքը` նա նշեց, որ քաջատեղյակ են շրջակա միջավայրի խնդիրներին: «Հասկանում ենք, որ ծովերի և օվկիանոսների մաքրությունը կենսական նշանակություն ունի: Շնորհակալություն եմ  հայտնում օրակարգում ծովերի և օվկիանոսների մաքրության պահպանության հետ կապված կետն ընդգրկելու համար»,-նշեց Ալբերտ երկրորդը:

Նա ուրախությամբ փաստեց, որ հաջորդ տարի իրենց երկիրն է հյուրընկալելու ՖՄԿ-ն, վստահեցրեց` ջանք չեն խնայի լավագույնս ընդունելու համար:

 

ՕՐԵՐ

 


Առնչվող նյութեր
1. Հայկական գորգ՝ Մոնակոյի Արքայազնին
2. «Հայաստան» բառը շատ նուրբ ու հուզիչ զգացում է առաջացնում ֆրանսիացիների հոգում-Էմանուել Մակրոն
3. Լեռնային Ղարաբաղը պետք է որոշիչ ձայն ունենա խաղաղ բանակցային գործընթացում. Նիկոլ Փաշինյանի խոսքը Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովում
4. Մենք կարող ենք լինել նոր աշխարհի ու նոր Մետաքսի ճանապարհի կարևոր մասը. Արմեն Սարգսյան
5. Երեւանում ավարտվեց Ֆրանկոֆոնիայի 35-րդ նախարարական համաժողովը
6. Երևանում կայացավ Ֆրանկոֆոնիայի Մշտական խորհրդի 105-րդ նիստը
7. Հայ-գերմանա-ֆրանսիական համատեղ միջոցառում Բեռլինում՝ նվիրված Երևանում կայանալիք Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովին
8. Միկաել Ժանը ծաղկեպսակ է դրել Ծիծեռնակաբերդում եւ հանդիպել Հայաստանի ղեկավարների հետ
9. Հայկական օրերը Մոնակոյում վերածվեցին մշակութային հրավառության
10. Հայաստանի աննախադեպ օրեր Մոնակոյում

Մեկնաբանություն

© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: