ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
25 սեպտեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

Կրծքով սնուցումը կենսական նշանակություն ունի. ՄԱԿ-ի մանկական հիմնադրամ

30 հունվարի, 2016 | 09:15

unicefԵրեխաների մահացության կրճատում և կրծքագեղձի ու ձվարանների քաղցկեղի մակարդակի նվազում կրծքով կերակրող կանանց մոտ:

ՎԱՇԻՆԳՏՈՆ/ՆՅՈՒ ՅՈՐՔ, 29 հունվար 2016 – Բրիտանական Լանսեթ ամսագրի կողմից նոր հրատարակված ուսումնասիրությունների շարքը վկայում է, որ կրծքով սնուցման պրակտիկայի լավացումը կարող է փրկել տարեկան ավելի քան 820,000 երեխայի կյանք՝ 10-ից 9-ը վեց ամսականից փոքր տարիքի:

Կրծքով սնուցումը կարող է կանխել փորլուծության դեպքերի գրեթե կեսը և շնչառական վարակների մեկ երրորդը. սրանք համարվում են մինչև 5 տարեկան երեխաների մահացության հիմնական պատճառները:

Լանսեթի ուսումնասիրությունը նաև ցույց է տալիս, որ կրծքով սնուցման յուրաքանչյուր տարին մոր մոտ նվազեցնում է կրծքագեղձի ինվազիվ քաղցկեղի առաջացումը 6 տոկոսով: Կրծքով սնուցման ներկա քանակն արդեն կանխում է կրծքագեղձի քաղցկեղից տարեկան մոտ 20,000 մահացության դեպքեր, որոնց քանակը կարելի է կրկնապատկել կրծքով սնուցման բարելավված պրակտիկայի հետևանքով: Կրծքով երկարատև սնուցումը նաև կապվում է ձվարանների քաղցկեղի նվազման հետ:

«Կրծքով սնուցումը էական ազդեցություն ունի կանանց և երեխաների առողջության, ինչպես նաև թե՛ հարուստ և թե՛ աղքատ երկրների տնտեսությունների վրա»,- ասաց ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի Սնուցման բաժնի ղեկավար Վերներ Շուլթինքը: «Ուսումնասիրությունը տրամադրում է վճռորոշ փաստարկներ այն մասին, որ կրծքով կերակրումը երեխաների կյանքի, առողջության, աճի և զարգացման հիմնաքարն է և նպաստում է ավելի ծաղկուն և կայուն ապագայի»:

«Լանսեթի ուսումնասիրությունը հաստատում է կրծքով սնուցման կեսական նշանակությունը կանանց և երեխաների համար ցածր, միջին և բարձր եկամուտ ունեցող երկրներում հավասարապես»,- ասաց ՄԱԿ-ի մանկական հիմնադրամը:

Կրծքով սնուցումը նվազեցնում է երեխաների մահացությունը բարձր եկամուտ ունեցող երկրներում: Այն կապված է վաղ տարիքի երեխաների հանկարծակի մահերի 36 տոկոսով և ավելի մեծ տարիքի երեխաների մոտ ամենատարածված աղիքային հիվանդությունների մոտ 60 տոկոսով կրճատման հետ: Կրծքով ավելի երկարատև կերակրված երեխան նաև ավելի պակաս ենթակա է գիրանալու կամ ճարպակալման ռիսկին հետագայում:

Լանսեթի ուսումնասիրությունը պարզել է, որ կրծքով չկերակրելու հետ կապված կոգնիտիվ կորուստները, որոնք ազդում են վաստակելու ներուժի վրա, կազմում են տարեկան 302 միլիարդ դոլար: Ցածր և միջին եկամուտ ունեցող երկրները կորցնում են տարեկան ավելի քան 70 միլիարդ դոլար, մինչդեռ բարձր եկամուտ ունեցող երկրները ավելի քան 230 միլիարդ դոլար՝ կրծքով սնուցման ցածր մակարդակի պատճառով:

ՄԱԿ-ի մանկական հիմնադրամն ասաց, որ մոր և երեխայի առողջության հետ կապված բազմաթիվ առավելությունները, ինչպես նաև պոտենցիալ տնտեսական օգուտները պետք է դրդեն կառավարություններին հաստատելու համապատասխան քաղաքականություն և ծրագրեր՝ պաշտպանելու, խթանելու և աջակցելու կրծքով կերակրմանը:

Սա հատկապես կարևոր է աշխատող մայրերի համար, քանի որ վաղ վերադարձը աշխատանքի նվազեցնում է կրծքով սնուցման շարունակականությունը: Երկրների մոտ 60 տոկոսում ֆիզ. արձակուրդը չի հասնում ԱՄԿ-ի առաջարկած առնվազն 14 շաբաթվա վճարովի արձակուրդին: Երբ կերակրող մայրերը վերադառնում են աշխատանքի, նրանց աշխատանքի վայրերը չեն ապահովում նրանց կրծքով սնուցման կամ կթելու համար անհրաժեշտ պայմաններով:

ՄԱԿ-ի մանկական հիմադրամից Շուլթինքը վերահաստատեց Լանսեթի ուսումնասիրության եզրահանգումը, որ կրծքով սնուցման մակարդակի բարձրացումը հիմնարար քայլ է՝ հասնելու Կայուն զարգացման նպատակներին, մասնավորապես նրանց, որոնք առնչվում են առողջությանը, երեխաների մահացությանն ու կրթությանը:

«Կրծքով սնուցումը ամենաբնական, ծախսարդյունավետ, էկոլոգիապես մաքուր և հեշտ հասանելի միջոցն  է, որ բոլոր երեխաներին՝ հարուստ, թե աղքատ, ապահովում է կյանքի ամենաառողջ մեկնարկը»,- ասաց նա: «Կրծքով կերակրման խթանումը, որպես առաջնահերթություն, ձեռնտու է բոլոր կողմերի համար»:


Առնչվող նյութեր
1. Երեխաների իրավունքները ոտնահարվում են Սիրիայում, Եմենում, Հարավային Սուդանում եւ Նիգերիայում
2. ՀԱՅԱՍՏԱՆԸ ՆԵՐԱՌԱԿԱՆ, ՈՐԱԿՅԱԼ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑՈՎ ՓՈԽԱԿԵՐՊՈՒՄ Է ՀԱՇՄԱՆԴԱՄՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ԵՐԵԽԱՆԵՐԻ ԿՅԱՆՔԸ

Մեկնաբանություն

Վերջին լուրեր
1.Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՄԱԿ-ի կենտրոնակայանում մասնակցել է Նելսոն Մանդելային նվիրված խաղաղության գագաթաժողովի բացմանն ու հանդես եկել ելույթով
2.Անտոնիո Գուտերեշ. Հայաստանի հետ արդյունավետ համագործակցությունն առավել կամրապնդվի և կզարգանա
3.Հայաստանում պետք է իրականացնել ոչ թե բարեգործական, այլ զարգացման ծրագրեր. Նիկոլ Փաշինյան
4.Նորվեգիա. Հայկական խաչքարի օրհնություն և օծում Կրագերո քաղաքում
5.Հայրիկ Մուրադյանի «Հայրենի երգեր» ժողովածուն ներկայացվել է Երեւանում
6.Ռիգա. Հայաստանի և Լատվիայի հարյուրամյակներին նվիրված համերգ
7.Հայկ Մարությանը քաղաքապետի պարտականությունները կստանձնի հոկտեմբերի 10-ին. երեք քաղաքական ուժ նոր ավագանիում
8.,,Հայաստան» հիմնադրամի նոր գործադիր տնօրեն է հաստատվել Հայկակ Արշամյանը
9.Քանկոր. Պրոֆեսիոնալիզմ ու սրտացավություն, որ Ձեր սիրտը առողջ լինի
10.Երեւանի ավագանու ընտրություններում առաջատարը ,,Իմ քայլը,, կուսակացությունների դաշինքն է՝ 80.7 տոկոսով
Դիտել բոլորը
© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: