ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
14 դեկտեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

Կրծքագեղձի քաղցկեղի բուժման նոր մոտեցումներն ու ծանր դեպքերը քննարկվեցին օտարկերկրյա գործընկերների հետ

14 հունիսի, 2018 | 10:31

 

Կրծքագեղձի քաղցկեղը կանանց շրջանում ամենից տարածված ուռուցքաբանական հիվանդություններից է ամբողջ աշխարհում, այդ թվում Հայաստանում: Ինչպե՞ս պայքարել հիվանդության դեմ, ի՞նչ մեթոդներ են կիրառվում տարբեր երկրներում: Այս հարցերը արտերկրից  ժամանած մասնագետները հայ գործընկերների հետ համատեղ երկու օր շարունակ Ծաղկաձորում են քննարկել: “Կրծքագեղձի քաղցկեղի բուժման ժամանակակից վերանայված մոտեցումները” խորագրով միջազգային գիտապրակտիկ սեմինարը կազմակերպվել էր Երեւանի գլխավոր ուռուցքաբան Հայկուհի Գյոքչյանի նախաձեռնությամբ եւ «Էրեբունի» բժշկական կենտրոնի  ու «Դավիդյանց» լաբորատորիայի աջակցությամբ:

“Ուրախ ենք, որ կարող ենք Հայաստանում հյուրընկալել ուռուցքաբանության  ոլորտի ամենահայտնի մասնագետներին: Երկու օրվա ընթացքում մեր տարբեր բուժհաստատությունները ներկայացնող բժիշկների հետ համատեղ կքննարկվեն  աշխարհում կիրառվող  նոր  մոտեցումները, վիրաբուժության, քիմիաթերապիայի, դիագնոստիկայի, գենետիկայի  ոլորտի նորարարությունները”,- նշել է Դավիդյանց լաբորատորիայի տնօրեն Աշոտ Դավիդյանցը:

Սեմինարին մասնակցելու հրավեր են ստացել Պետերբուրգի Պետրովի անվան ուռուցքաբանության ինստիտուտի, Վրաստանի Տոդուայի անվան բժշկական կենտրոնի, Ղազախստանի Մամոլոգիայի կենտրոնի, Բելգիայի ONCO DNA գենետիկայի կենտրոնի բարձրակարգ մասնագետներ:

“Մենք երեկ ենք վերադարձել ԱՄՆ-ում կազմակերպված մեծ գիտաժողովից եւ ուրախ ենք կիսվել փորձով ու ներկայացնել աշխարհում տեղի ունեցող վերջին նորությունները մեր հայ գործընկերներին: Նման միջոցառումները չափազանց կարեւոր են բժշկագիտության զարգացման համար”,- ասել է  Պետերբուրգի Պետրովի անվան ուռուցքաբանության ինստիտուտի բաժանմունքի վարիչ Տատյանա Սեմիգլազովան:

“Հինգ տարի առաջ մենք ունեցել ենք առաջնակի կրծքագեղձի քաղցկեղով հիվանդացության  1086 դեպք, նախորդ տարվա տվյալներով քաղցկեղի այդ տեսակն է ախտորոշվել 1118 կնոջ մոտ:  Մահացության առումով, սակայն, դինամիկան հուսադրող է: 2013 թվականին արձանագրվել է  526, 2017-ին՝ 420 դեպք: Կարող եմ ասել, որ  դա եւ մեր  դիագնոստիկ ծառայությունների լավ  աշխատանքի, եւ իրազեկաման ծրագրերի շնորհիվ է: Կանայք այսօր ավելի վաղ փուլում են դիմում, ինչն էլ էականորեն մեծացնում է բուժվելու հավանականությունը”,- ընդգծել է Երեւանի գլխավոր ուռուցքաբան-քիմաթերապեւտ Հայկուհի Գյոքչյանը:

Նրա խոսքով նման միջոցառումները հնարավորություն կտան հայ բժիշկներին ավելի տեղեկացված լինել եւ ձեռքը աշխարհի բժշկագիտության զարգացման զարկերակին պահել:

Գիտապրակտիկ սեմինարին մասնակցելու հրավեր են ստացել նաեւ Հայաստանի տարբեր ԲԿ-ների եւ Արցախի ուռուցքաբանները: Ելույթներից ու քննարկումներից բացի նախատեսված են եղել նաեւ պրակտիկ խորհրդատվություններ. “Բարդ դեպքերի քննարկումը մեր գործընկերների հետ շատ կարևոր է: Այսպիսով մենք կօգնենք հիվանդության հետ կռիվ տվող վեց մարդու եւ միաժամանակ տարբեր երկրներից եկած ուռուցքաբանները կոնկրետ օրինակների վրա փորձի փոխանակում կանեն,- ասել է Դավիդյանց լաբորատորիայի տնօրեն Աշոտ Դավիդյանցը:

orer.eu


Առնչվող նյութեր
1. ԲԺՇԿԱԿԱՆ. Աղիների լվացման գերժամանակակից մեթոդ
2. Միլադա Կիլյանովան ապագա բժիշկներին ներկայացրեց Հայոց ցեղասպանության պատմությունը
3. Բժշկական. ուրոլոգիական խնդիրներ. լուծումները`մասնագետից
4. ԻՆՉՊԵ՞Ս ՊԱՇՏՊԱՆՎԵԼ ԳՐԻՊԻՑ
5. Գրիգորի Գրիգորյան. Պետությունը բժշկական կենտրոններին չպետք է դնի «բիզնեսի մսաղացի տակ»

Մեկնաբանություն

Վերջին լուրեր
1.Ավստրիայում ՀՀ դեսպան Արման Կիրակոսյանի հրաժեշտի միջոցառումը Ավստրիայի արտաքին գերատեսչությունում
2.Արման Կիրակոսյան. Ցեղասպանության թեման պետք է դառնա դասագրքային ուսումնառության առարկա
3.Ժնեւ. ՀՀ վարչապետի պաշտոնակատարի տիկին Աննա Հակոբյանի հանդիպումը Շվեյցարիայի հայ համայնքի հետ
4.«Այաս-Կիլիկիա» ռեստորանում այցելուներին փոխանցում են հայկական ավանդական ընտանիքի տրամադրությունները
5.ՊՐԱՀԱ. Ամանորյա տոնական հանդես մանուկների համար
6.Սպիտակի երկրաշարժի 30-րդ տարելիցին նվիրված միջոցառումներ Ֆրանսիայում
7.Դեսպան Տիգրան Սեյրանյանի հանդիպումը Չեխիայի Սենատի նախագահ Կուբերայի հետ
8.Բժիշկ Թոմ Քաթինան՝ «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության նախագահ
9.Թեքեյան կենտրոնը իրականացնում է «Անվճար դասագրքեր կարիքավոր երեխաների համար» ամենամյա ծրագիրը
10.Հայաստանի պատմական քարտեզների ցուցադրություն Կաունասի հանրային գրադարանում
Դիտել բոլորը
© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: