ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
22 հոկտեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

Կրթութեան եւ գիտութեան նախարարութիւնը անհրաժեշտ կը նկատէ արեւմտահայերէնի զարգացման կեդրոնի ստեղծումը

12 դեկտեմբերի, 2016 | 12:18

Դեկտեմբեր 8-ին, Ազգային Ժողովին մէջ, կառավարութեան հետ հարցում-պատասխանի ընթացքին ՀՀԿ-ական երեսփոխանուհի Ռուզաննա Խաչատրեան՝ Կրթութեան նախարարութեան հարց տուած է, թէ ինչե՞ր կ՚ընեն արեւմտահայերէնին համար:

mkrtchyan-levonԿրթութեան եւ գիտութեան նախարար Լեւոն Մկրտչեան պատասխանելով՝ ըսած է, որ կարեւոր է արեւմտահայ մշակոյթը պահպանելու հարցը, քանի որ Հայաստանի մէջ կ՚ապրին արաբական երկիրներէ գաղթած 16 հազար Հայեր, որոնք խնդիր ունին համարկուելու Հայաստանի կրթական համակարգին:

Նախարարը նշած է, որ արեւմտահայերէնի պահպանման հարցը կը քննարկեն բարեսիրական միութիւններու, հասարակական կազմակերպութիւններու հետ, եւ որ կառավարութիւնը պարտաւոր է պահպանելու եւ զարգացնելու արեւմտահայերէնը:
“Հասունանում է պահը, որ մենք ունենանք արեւմտահայ կենտրոն, որը կը լինի դպրոցի ձեւով, կ՚ունենայ վերապատրաստման որոշ ֆունկցիաներ։ Խօսել ենք մէկ երկու ներդրողի հետ, որոնք ցանկութիւն են յայտնել ֆինանսաւորել արեւմտահայ աւագ դպրոց ձեւաւորելու հարցը, որը յետագայում կը վերածուի արեւմտահայ մշակոյթի կենտրոնի”, ըսած է նախարարը՝ աւելցնելով, որ կը դիմեն Հ1-ին՝ արեւմտահայերէնի վերաբերեալ հաղորդաշար հեռարձակելու համար։

Նոր Յառաջ

 


Առնչվող նյութեր
1. Աշխարհի առաջնորդները միավորվում են երիտասարդությանը որակյալ կրթություն տրամադրելու նոր նախաձեռնության շուրջ
2. Ֆիզմաթ. ժամանակը կրթության մեջ
3. Կրթության խնդիրները, գումարները, հարգանքն ու ապագան. հանդիպում- քննարկում
4. Գերմանիան ճանաչում է ՀՀ դպրոցական ավարտական վկայականները. հայ շրջանավարտները կարող են դիմել գերմանական բուհեր
5. «ԼՈՒՅՍԻ» ԿՐԹԱԹՈՇԱԿԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԻ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՄ
6. Նոր գիրք. «Բոլոնիայի գործընթացի ուղենիշները. Երևանից Փարիզ»
7. Երեւանի տոնին բացվեց «Այբ» դպրոցի նոր մասնաշենքը
8. Հայաստանում անցկացվեց երկրորդ Աշխարհի ամենածավալուն դասը
9. Իսպանական Վալենսիան համագործակցում է Հայաստանի համալսարանների հետ
10. Հայաստանցիները կարող են մասնակցել Եվրամիության «Հորիզոն-2020»-ի գիտության և նորարարության մրցույթներին

Մեկնաբանություն

© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: