ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
16 հունվարի, 2019
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

Կրթաթոշակ հայ երիտասարդներին՝ ,,Ադամանդի դասակարգում,, մասնագիտության համար

18 փետրվարի, 2015 | 14:04

 goldՀՀ ՍՓՅՈՒՌՔԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՀԱՅ ՈՍԿԵՐԻՉՆԵՐԻ ՀԻՄՆԱԴՐԱՄԸ (AJF) ՀԱՅՏԱՐԱՐՈՒՄ ԵՆ ԿՐԹԱԿԱՆ ԴՐԱՄԱՇՆՈՐՀԱՅԻՆ ՄՐՑՈՒՅԹ՝                            «ԱԴԱՄԱՆԴԻ ԴԱՍԱԿԱՐԳՈՒՄ» ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅԱՄԲ ՈՒՍԱՆԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ

 

ՀՀ սփյուռքի նախարարությունը Հայ ոսկերիչների հիմնադրամի (AJF) հետ համատեղ որոշել է կրթաթոշակ շնորհել հինգ հայ ուսանողների` «Ադամանդի դասակարգում» մասնագիտությամբ ուսանելու նպատակով:

2015թ. աշնանն անցկացվող այս դասընթացի շրջանակներում Հայ ոսկերիչների հիմնադրամին կաջակցի Հայկական հեմոլոգիական լաբորատորիա-ակադեմիան (AGLA): Դասընթացը մեկնարկելու է 2015թ. սեպտեմբերից և ներառելու է ադամանդի ուսումնասիրության բոլոր ասպեկտները:

Ավարտական քննությունները հաջողությամբ հանձնելու դեպքում շրջանավարտները կդառնան ադամանդի դասակարգման հավաստագրված  փորձագետներ, ինչը թույլ կտա նրանց շարունակել գործունեությունը ոսկերչության և ադամանդագործության ոլորտում:

Դիմորդները պետք է լինեն հայ` առաջին կամ երկրորդ սերնդում, նվիրված լինեն հայկական ավանդույթներին և սովորույթներին և հավատարիմ մնան իրենց ժառանգությանը:

Ցանկացողները պետք է բավարարեն AGLA-ի ընդունելության պահանջները: Նրանք պետք է ներկայացնեն լրացված հայտը, երաշխավորող նամակ ու ռեզյումե (ինքնակենսագրություն) և ուղարկեն այն Սփյուռքի նախարարության Եվրոպայի հայ համայնքների վարչության europedep@yahoo.fr էլ. հասցեին:    Ուսուցումը, ինչպես և ուսումնական ձեռնարկները հայերեն լեզվով են, ուստի հայերենի իմացությունը պարտադիր է: Նախընտրելի է, որ դիմորդներն ունենան ֆիզիկայի և քիմիայի տարրական գիտելիքներ: Տեսական դասաժամերը սկսվում են 18:00-ին, իսկ գործնական պարապմունքներն ընթանալու են ազատ գրաֆիկով: Դասընթացներն ամեն օր են, բացի շաբաթ, կիրակի և տոնական օրերից:

Հայտերի ու լրացված փաստաթղթերի հանձման վերջնաժամկետը 2015թ. օգոստոսի 30-ն է: Հայտի ձևն ու պահանջները առկա են առցանց, ինչպես նաև կարող են ներկայացվել AJF-ի միջոցով: Առաջնությունը կտրվի արժանի դիմորդներին հետևյալ համայնքներից.

1)      Երևան,

2)      ՀՀ մարզեր,

3)      Արցախ,

4)      Հայաստան բռնագաղթված սիրիահայ համայնք,

5)      Սփյուռքահայ համայնքներ:

 

Ուսումնական ծրագրում ներառված են՝

1)                 Ադամանդի բնույթն ու ադամանդագործների չգրված օրենքները,

2)                 Ալմաստների ֆիզիկա,

3)                 Ալմաստների ֆիզիկական բնութագրերը,

4)                 Ալմաստների բյուրեղաբանական համաչափությունը,

5)                 Ալմաստների օպտիկան,

6)                 Ալմաստների գույնն ու դրա բնույթը,

7)                 Ալմաստների սինթեզը (HPHT, CVD),

8)                 Ալմաստների կազմավորումն ու հանքաարդյունահանումը,

9)                 Անմշակ ալմաստների տեխնոլոգիական հանքաբանությունն ու դասակարգումը,

10)             Ադամանդի դասակարգումը,

11)             Արհեստական և ազնվացված ադամանդներ:

AGLA գտնվում է Հյուսիսային պողոտայի բիզնես կենտրոնի 9-րդ հարկում` Հյուսիսային պողոտա 1/31, Երևան, Հայաստան, հեռ. (37410) 50-14-33:

 

Լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար խնդրում ենք դիմել Սփյուռքի նախարարության Եվրոպայի հայ համայնքների վարչություն հետևյալ էլ. փոստով europedep@yahoo.fr կամ զանգահարել  (37410) 58 56 01 (112) հեռախոսահամարով:

 

 

ՀՀ ՍՓՅՈՒՌՔԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

 

 

 

 


Մեկնաբանություն

Վերջին լուրեր
1.ԱՆԹԻԼԻԱՍԻ ՄԷՋ ԽՈՐՀՐԴԱԿՑԱԿԱՆ ՆԻՍՏԵՐ՝ ՀԱՅ ՄԱՄՈՒԼԻ ՏԱՐԻ ՀՌՉԱԿՈՒՄԻՆ ԱՌԻԹՈՎ
2.«Սրընթաց հեղափոխությունները տեղի են ունենալու նաև մեր ամենօրյա կյանքում». Նախագահ Արմեն Սարգսյան
3.Լենա Նազարյանը, Ալեն Սիմոնյանը եւ Վահե Էնֆիաջյանն ընտրվել են ՀՀ ԱԺ նախագահի տեղակալներ
4.Դեսպան Վարուժան Ներսեսյանն իր հավատարմագրերը հանձնեց ԱՄՆ նախագահին
5.Սահակ Սարգսյանը Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպությունում ՀՀ մշտական ներկայացուցիչ
6.Ավստրիայում Հայաստանի դեսպանը նաեւ ՀՀ ներկայացուցիչ ԵԱՀԿ-ում եւ ՄԱԿ-ի կազմակերպություններում
7.Արարատ Միրզոյանը միաձայն ընտրվեց 7-րդ գումարման ԱԺ նախագահ
8.Մեկնարկել է ՀՀ ԱԺ յոթերորդ գումարման առաջին նստաշրջանի աշխատանքը
9.Մեր ժողովուրդը մեծ սպասումներ ու ակնկալություններ ունի բարեփոխումների. Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոս
10.«Եղե՛ք ընդդիմախոսներ, բայց երբեք հակառակորդներ: Թիրախավորե՛ք խնդիրները, այլ ոչ թե անձերին»:- Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի ելույթը 7-րդ գումարման Ազգային ժողովի առաջին նիստում
Դիտել բոլորը
© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2019
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: