ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
24 սեպտեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

Կուբայում ՀՀ դեսպան Արա Այվազյանն իր հավատարամագրերը հանձնեց Կուբայի Պետական խորհրդի փոխնախագահին

21 մարտի, 2017 | 07:11

Մարտի 17-ին Կուբայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Արա Այվազյանն իր հավատարմագրերը հանձնեց Կուբայի Հանրապետության Պետական խորհրդի փոխնախագահ Սալվադոր Վալդես Մեսային:

ara aivazian kubaՊաշտոնական արարողությանը հաջորդած առանձնազրույցի ժամանակ, որին մասնակցում էր Կուբայի արտաքին գործերի նախարար Բրունո Ռոդրիգես Պարիյան, Կուբայի Պետական խորհրդի փոխնախագահ Վալդես Մեսան, շնորհավորելով դեսպան Այվազյանին, հույս հայտնեց, որ երկկողմ հարաբերություններն առաջիկա տարիներին կստանան նոր բովանդակություն՝ ի շահ հայ և կուբացի բարեկամ ժողովուրդների: Զրուցակիցներն անդրադարձան երկկողմ օրակարգի մի շարք հարցերի՝ պայմանավորվածություն ձեռք բերելով խորացնել քաղաքական երկխոսությունը, համագործակցությունն առևտրատնտեսական, գիտակրթական և մշակութային բնագավառներում, ինչպես նաև միջազգային կազմակերպությունների շրջանակներում:

Կուբայի Պետական խորհրդի փոխնախագահը և Հայաստանի դեսպանը մտքեր փոխանակեցին միջազգային օրակարգի մի շարք հարցերի, ինչպես նաև ղարաբաղյան հիմնահարցի շուրջ ընթացող վերջին զարգացումների վերաբերյալ: Փոխնախագահ Վալդես Մեսան այդ կապակցությամբ վերահաստատեց Կուբայի անվերապահ աջակցությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի հովանու ներքո ընթացող խնդրի խաղաղ կարգավորման գործընթացին:
Պաշտոնական արարողությունից հետո դեսպան Այվազյանը հարգանքի տուրք մատուցեց և ծաղկեպսակ զետեղեց Կուբայի Ազգային հերոս Խոսե Մարտիի հուշարձանին:

Կուբայում գտնվելու ընթացքում դեսպան Այվազյանը հանդիպումներ ունեցավ նաև արտաքին գործերի նախարարի տեղակալ տիկին Անա Տերեսիտա Գոնսալես Ֆրագայի, արտաքին գերատեսչության, բարձրագույն կրթության, մշակույթի և առողջապահության նախարարությունների ներկայացուցիչների հետ՝ ձեռք բերելով ոլորտային համագործակցության խորացմանն ուղղված մի շարք պայմանավորվածություններ:ara aivaian kuba 3 ara aivaian kuba2


Առնչվող նյութեր
1. Կոստա Ռիկայում Հայաստանի դեսպան Արա Այվազյանը հանձնեց իր հավատարմագրերը
2. Արա Այվազյանը՝ Կուբայում Հայաստանի նոր դեսպան
3. Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումներ Լիտվայի Կաունաս քաղաքում
4. Էստոնիա. ՀՀ դեսպան Արա Այվազյանի հանդիպումը Էստոնիայի պաշտպանության եւ էկոնոմիկայի նախարարների հետ
5. ԵՎՐՈՊԱ. Դեսպան Այվազյանի հանդիպումը Լիտվայի էկոնոմիկայի նախարարի հետ
6. Հայկական մշակույթը Լիտվայում
7. Օբաման հայտարարում է Կուբայի հետ հարաբերությունները վերականգնելու մասին
8. Վարդան Հովհաննիսյանի հայտնի ֆիլմը ներկայացվեց Վիլնյուսում
9. Կուբան պատրաստակամ է Հայաստանի հետ խորացնել փոխգործակցությունը քաղաքական, տնտեսական և հնարավոր այլ ուղղություններով

Մեկնաբանություն

Վերջին լուրեր
1.Երեւանի ավագանու ընտրություններում առաջատարը ,,Իմ քայլը,, կուսակացությունների դաշինքն է՝ 80.7 տոկոսով
2.Իսպանիա. Հայաստանին նվիրված տոնական համերգ Սանտա Կոլոմա դե Գրամանետիում
3.«Իմ առաջադրանքը ձեզ շատ պարզ է` ամեն օր լուծել թեկուզ փոքր, բայց որևէ կոնկրետ խնդիր». Վարչապետը հանդիպել է Արարատի մարզի համայնքների ղեկավարներին
4.Գաֆեսճյան արվեստի կենտրոնում տեղի ունեցավ Հայաստանում Եվրոպական Ժառանգության օրերի պաշտոնական բացումը
5.ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահի այցը Չինաստան
6.Երեւանի ավագանու ընտրությունների կապակցությամբ Եվրոպայի Հայերի Համագումարի կոչը Երեւանցիներին.
7.Ռումանիոյ Հայոց Թեմի առաջնորդ Տ. Տաթև եպիսկոպոս Հակոբյանի շնորհավորական ուղերձը ՀՀ անկախության 27-րդ տարեդարձի առիթով
8.Հայաստանի անկախության 27-ամյակին նվիրված միջոցառում Լիոնում
9.ԱՌԱՋԻՆԷՆ ՄԻՆՉԵՒ ՉՈՐՐԱՐԴ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹԻՒՆ. ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՕՐ
10.Պապը Կը Շնորհաւորէ Մխիթարեան Միաբանութեան 300ամեակը
Դիտել բոլորը
© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: