ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
18 նոյեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

Կովերը, ադրբեջանցիները եւ մարդու իրավունքները Պրահայի կինոփառատոնում

16 մարտի, 2016 | 20:34

holy cowՕՐԵՐ- Պրահայում ավարտված ՙՄեկ աշխարհ՚ մարդու իրավունքներին նվիրված կինոփառատոնում ցուցադրված ֆիլմերը թեեւ հիմնականում նվիրված էին միգրացիայի խնդիրներին, պատերազմներին ու բնապահպանական թեմաներին, սակայն ունեին հետաքրքիր քաղաքակրթական նշանակություն։ Հատուկ տեղ էր տրված կենդանիներին ու հատկապես կովերին։ Երեք տարբեր ֆիլմեր արծածում էին կովերի թեման՝ ամենատարբեր դիտանկյուններից։ Ադրբեջանցի կինոռեժիսոր Իմամ Հասանովի ադրբեջանա-գերմանական արտադրության «Սուրբ կովը» ֆիլմում հերոսը մեծ դժվարությամբ համոզում է համագյուղացիներին, որ ինքը ՙեվրոպական՚ կով է գնելու։ Չնայած գյուղի ակսակալների եւ իր կնոջ դիմադրությանը, նա կովը բերում է գյուղ եւ մեծ ջանքերով  պահում։ Ծնված հորթերին արդեն սկսում է վաճառել, եւ այդպիսով հաղթում է պահպանողական գյուղական հասարակությանը։ Ամեր Շոմալիի եւ Պոլ Քոանի ՙՓնտրվում են 18-ը՚ կիսահումորային ֆիլմը հիմնված է իրական պատմության վրա, երբ 30 տարի առաջ Ինտիֆադա պաղեստինյան շարժման տարիներին Բեյթ Սահուր ավանում տեղի է ունենում 18 կովերի հետ կապված շատ հետաքրքիր պատմություն։ Արաբները որոշում են այլեւս հրեաներից կաթ չգնել եւ Իսրայելի բանակից գնում են 18 կով եւ բացում գյուղական wanted 18ֆերմա, ուր ողջ գյուղի համար ապահովում են կաթ։ Սակայն իսրայելական բանակը կասկածում է, որ Ինտիֆադա շարժման ակտիվիստները թաքնվում են կովերի ֆերմայում, եւ հետապնդում են Անտոն անունով երիտասարդին, ով կազմակերպիչներից մեկն էր։ Ռեժիսոր Ամեր Սոմալին այս պատմությունը լսել է հորից՝ դեռեւս Սիրայում փախստականների ճամբարում ապրելիս, իսկ 6 տարեկանում նկարել եւ 1980 թվականին հրատարակել է գրաֆիկական պատմությունը՝ պատկերապատումներով։  Այս ֆիլմում նա օգտագործում է պատկերապատումներն  ու կենդանի շարժապատկերները, դրանով ֆիլմին տալով խաղարկային-մուլտիպլիկացիոն  բնույթ, ինչն ավելի հետաքրքիր է դարձնում հեղինակների սարկազմն ու հումորը։ Ի վերջո, իսրայելցիները հասկանում են, որ կովերը գյուղին ինքնուրույնություն են ապահովում, պահանջում են կովերին հանձնել։  Ընդդիմանալով այս հրահանգին, պաղեստինցիները մեկ koverգիշերվա ընթացքում իրենց տներում պատսպարում են կովերին։ Հաջորդ օրը գյուղավանի փողոցներում հայտնվում են ոստիկանության կողմից փակցված հայտարարություններ՝ «Փնտրվում են 18 կովեր»։ Բայց եթե վերը նշված երկու ֆիլմերում կովերի դրական դերն է ներկայացված, ապա Cowspiracy: The sustainability secret  ֆիլմում բնապահպան եւ ռեժիսոր Քիփ Անդերսենն իր գործընեկրոջ՝ Կեգան Քունի հետ փորձում է աշխարհով մեկ հետաքննություն անցկացնել եւ բացահայտել, թե ինչ վնաս է մոլորակը կրում կովերից։ Ոչ մի բան մեր երկիր մոլորակը այնպես չի ապականում, որքան կովերի բուծումն ու  նրանց մսի օգտագործումը։ Բերված փաստերն ու թվերն առավել քան ապշեցուցիչ են։ Դրանք մի քանի անգամ գերազանցում են մարդկանց կողմից օգտավործվող ջրային պաշարնները։

syriska lovy storyԱնգլիացի կինոռեժիսոր Շոն ՄըքԱլիստերի «Սիրիական սիրո պատմություն» ֆիլմն արժանացավ կինոփառատոնի գլխավոր մրցանակին։  Ֆիլմը սիրիական բանտում ամուսնացած , իսկ հետո բաժանված զույգի պատմությունն է։ Լավագույն ռեժիսոր ճանաչվեց  չինացի կինոռեժիսոր Ժաո Լիանգը ՚Բեհեմոթ՚ ֆիլմի համար, ուր պատկերում է չինական հանքավայրերում ապող ու աշխատող մարդկանց կյանքը։ Վացլավ Հավելի անվան Մարդու իրավունքների պաշտպանությանը նվիրված լավագույն ֆիլմ է ճանաչվել Էլիզաբեթ Չայ Վասարհլեյի ԱՄՆ-Սենեգալ արտադրության ՚Անկաշառները՚ ֆիլմը,իսկ ժյուրիի  հատուկ մրցանակին՝ չինացի Նանֆու belehmotout of fasionՎուանգի կանանց իրավունքների պաշտպանության մասին Hooligan Sparrow ֆիլմը։ Չեխական ռադիոյի մրցանակին արժանացավ բրիտանացի Ջոաննա Շվարցի ՚Նրանք մեզ առաջինը կսպանեն ֆիլմը։

Ուսանողական ժյուրիի մրցանակը տրվեց էստոնական  ՙՆորաձեւությունից դուրս՚  ֆիլմին, որում դիզայները կատարում է կտորների արտադրության հետաքննություն, հասնում Չինաստան ու Բանգլադեշ,  եւ առաջարկում խնայողության իր բանալին։

sonita 1sonita-4902ԱՎԱՍՏ ընկերության հանդիսատեսի մրցանակին արժանացավ իրանցի կինոբեմադրիչ Ռոկսարեհ Գաեմ Մագամիի «Սոնիտա» ֆիլմը՝ աֆղանուհի ռեփեր Ալիզադա Սոնիտայի մասին։   Սոնիտան ինքն էր եկել Պրահա՝ ֆիլմի  ներկայացման համար։ Նրան նախ Թալիբանը պահել է բանտում, հետո ընտանիքով տեղափոխվել են Իրան, ուր իրեն վաճառել են ամուսնուն՝ 9000 ամերիկյան դոլարով։

Սիրիական թեմային նվիրված շարքում, արդեն գրել էինք հալեպահայ կինոբեմադրիչ Ավո Կապրիելյանի «Բաց դռներով տները» ֆիլմի մասին, որ պատմում էր Հայոց ցեղասպանության եւ Հալեպի պատերազմական վիճակի մասին՝ նկարահանված տան պատշգամբից։  Ավոն մասնակցեց իր ֆիլմերի ցուցադրությանը հաջորդած քննարկմանը եւ պատասխանեց հանդիսատեսի հարցերին։ Հետաքրքրական է, որ «Մեկ աշխարհ» կինոփառատոնին հրավիրված ադրբեջանցի ռեփերը հայ ռեժիսորի նկատմամբ իր փոքրոգությունն արտահայտել է գիշերային խնջույքի ժամանակ նրա առաջ բաժակը գցելով հատակին։ Նախ  houses wit doorsասել է, որ պատահաբար ստացվեց, հետո ընդունել է իր մեղքը, ասելով որ դիտմամբ է արել, երբ Ավոն թուրքերենով հակադարձել է նրա անպատվաբեր խոսակցությանը։ Ընդհանրապես, մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող կինոփառատոնը պետք է իր ադրբեջանցի հյուրերին մարդկային շփման  տարրական կանոններին ծանոթացնի։

Ուշագրավ էին նաեւ ուկրաինական ճգնաժամին նվիրված ֆիլմերը, որոնք ներկայացված էին «Անհանգիստ Ուկրաինա» բաժնում։ Հատկանշական է, որ Ղրիմին եւ մայդանին նվիրված ֆիլմերում արդեն իսկ նկատվում է ավելի օբյեկտիվ մոտեցում Ուկրաինայում տիրող իրավիճակին։ Ծանր էին Չեռնոբիլին նվիրված հետաքննական ֆիլմերը, որոնք փորձում էին բացահայտել 30 տարի առաջ տեղի ունեցած աղետի իրական պատճառները։

humanՓառատոնի լավագույն ֆիլմերից մեկը կարելի համարել «Մարդը» ֆիլմը, որը նկարահանել է ֆրանսիացի ռեժիսոր Յան Արտուս Բերտրանդը։ Դա մարդկության սթափության մի կոչ է, որ նկարահանվել է աշխարհի 60 երկրներում։ Երեք ժամ շարունակ պատերազմների ու խաղաղության, ընտանիքի ու սիրո, մարդկային հարաբերությունների ու դավաճանության, փախստականների ու նրանց խնդիրների մասին խոսում են  տարբեր ազգերի մոտ 200 ներկայացուցիչներ։ Նրանց խոսքերն ընդմիջվում են երկիր մոլորակի զարմանահրաշ բնաշխարհի՝ օդից կատարված նկարահանումներով, որ ավելի ազդեցիկ են դարձնում մարդկային խոսքի եւ բնության հզորությունը։

Փառատոնը փակվում է, բայց աշխարհի տարբեր երկրներում ապրող մարդկանց հոգսերը մնում են։ Նրանք սպասում են իրենց լուծումներին։ Իսկ կինոն միայն հուշում է, թե ինչը պետք է պահենք եւ ինչը պետք է արագ փոխենք, որ հետո ուշ չլինի։

Հակոբ Ասատրյան

Պրահա

orer.eu


Առնչվող նյութեր
1. «Ծիրանի ծառ» վավերագրական ֆիլմերի IV միջազգային փառատոնը Ուջանում
2. ,,Ոսկե ծիրանը,, լավագույն ավանդույթների կինոփառատոն է եւ թիմային աշխատանքի արդյունք. Սուսաննա Հարությունյան
3. Շատերը երազում են լինել ,,Ոսկե ծիրան,,ում. Հարություն Խաչատրյան
4. Երևանի «Ոսկե ծիրան» 15-րդ միջազգային կինոփառատոնը բացում է բոլոր գաղտնիքները
5. Ախալցխայում տեղի է ունեցել խուլիգանություն՝ ազգային խտրականության հենքի վրա  
6. «Ոսկե Ծիրան» կինոփառատոն. GAIFF Pro Կինոյի զարգացման հարթակ
7. Հայաստանում կմեկնարկի «Ոսկե ծիրան» Երևանի 15-րդ միջազգային կինոփառատոնը
8. ՀԲԸՄ-ն եւ «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնն սկսում են GAIFF Pro կինոարտադրության զարգացման հարթակի նախագիծը
9. ,,Մեկ աշխարհ,, կինոփառատոնում կցուցադրվի չեխահայ Անդրան Աբրահամյանի ֆիլմը
10. Հոկտեմբերի 1-5-ը՝ «Ծիրանի ծառ» վավերագրական ֆիլմերի միջազգային փառատոնը Հայաստանում

Մեկնաբանություն

Վերջին լուրեր
1.Արտավազդ Փելեշյանի «Իմ աշխարհը և դաշտի միասնական տեսությունը» նաև անգլերեն
2.Եվրամիությունը աջակցում է «Հայաստանում ընտրական գործընթացների աջակցություն» ծրագրին
3.Ստրասբուրգ. Հայաստանի մշտական ներկայացուցիչ Պարույր Հովհաննիսյանն ընտրվեց Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի ենթախմբի նախագահ
4.Նիդերլանդներ. Վերաքննիչ դատարանը անփոփոխ է թողնում թուրք ազգայնամոլ Իլհան Աշկինի դեմ վճիռը
5.Գարեգին Բ- Նիկոլ Փաշինյան հանդիպում Մայր Աթոռում
6.Ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտը շարունակում է ՏՏ ոլորտում հաջողություններ գրանցել…
7.Արման Նուռի անհատական մեծ ցուցահանդեսը Վենոզայում
8.Հայաստանի դպրոցներում կներդրվի Աշխարհատեղեկատվական համակարգը
9.Նախագահը ցանկալի է համարել ՅՈՒՆԵՍԿՕ-ի մասնակցությունը Գյումրիում պատմամշակութային արժեքների պահպանմանն ու վերականգնմանը
10.Լեհահայոց հոգևոր հովվությունը ներառվում է Ուկրաինայի հայոց թեմի առաջանորդի հոգևոր իրավասության ներքո
Դիտել բոլորը
© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: