ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
19 սեպտեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

Կոստա Ռիկայում Հայաստանի դեսպան Արա Այվազյանը հանձնեց իր հավատարմագրերը

16 օգոստոսի, 2017 | 08:20

Օգոստոսի 10-ին Կոստա Ռիկայում ՀՀ դեսպան Արա Այվազյանն (նստավայրը՝ Մեխիկո) իր հավատարմագրերը հանձնեց Կոստա Ռիկայի Հանրապետության նախագահ Լուիս Գիլյերմո Սոլիսին:

Հանդիսավոր արարողությանը հետևած առանձնազրույցի ընթացքում նախագահ Սոլիսը մեծ ակնածանքով խոսեց հայ ժողովրդի պատմության և համաշխարհային քաղաքակրթությունում ունեցած նշանակալի ներդրման մասին՝ մեծապես կարևորելով Հայաստանի հետ միջպետական հարաբերությունների զարգացումը:

Դեսպան Այվազյանն իր հերթին նշեց, որ Հայաստանը շահագրգիռ է Կոստա Ռիկայի հետ ծավալելու փոխշահավաետ և առարկայական համագործակցություն:

Հանդիպմանը մտքեր փոխանակվեցին տարածաշրջանային և միջազգային մի շարք հրատապ հիմնախնդիրների և դրանց հանգուցալուծման ուղիների շուրջ: Նախագահ Սոլիսի խնդրանքով դեսպան Այվազյանը ներկայացրեց Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացը, Արցախի դեմ Ադրբեջանի ապրիլյան ագրեսիայից հետո բանակցային գործընթացի առաջմղման համար համապատասխան պայմաններ ստեղծելու ուղղությամբ Հայաստանի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների կողմից գործադրվող ջանքերը և այդ գործընթացում առկա խոչընդոտները: Այս համատեքստում Կոստա Ռիկայի նախագահը վստահեցրեց, որ իր երկիրը սատարում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների՝ հիմնախնդրի բացառապես խաղաղ կարգավորմանն ուղղված ջանքերը:

Զրույցի ավարտին նախագահ Սոլիսը խնդրեց իր ջերմագին բարեմաղթանքները փոխանցել Հայաստանի Հանրապետության Նախագահին և բարեկամ հայ ժողովրդին:

Օգոստոսի 9-ին դեսպան Արա Այվազյանն իր հավատարմագրերի պատճենը հանձնեց Կոստա Ռիկայի արտաքին հարաբերությունների և պաշտամունքի նախարար Մանուել Գոնսալես Սանսին:

Պաշտոնական արարողությանը հաջորդած զրույցի ընթացքում քննարկվեցին երկկողմ օրակարգի զարգացման, մասնավորապես՝ քաղաքական երկխոսության, իրավապայմանագրային դաշտի ընդլայնման, փոխայցելությունների կազմակերպման, միջազգային տարբեր կազմակերպություններում համագործակցության հետագա խորացմանն առնչվող մի շարք հարցեր:

Կողմերը մտքեր փոխանակեցին Հարավային Կովկասի և Կենտրոնական Ամերիկայի տարածաշրջաններում աշխարհաքաղաքական զարգացումների վերաբերյալ: Դեսպան Այվազյանը հանգամանալից ներկայացրեց Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորմանն ուղղված Հայաստանի և Մինսկի խմբի համանախագահ երկրների ջանքերը:

Կոստա Ռիկա այցի ընթացքում դեսպան Այվազյանը հանդիպումներ ունեցավ էկոնոմիկայի, արդյունաբերության և առևտրի նախարար Ջանինա Ռոմերոյի, հանրային կրթության նախարար Սոնիա Մոռայի, մշակույթի և երիտասարդության հարցերով նախարար Սիլվի Դուռանի, Օրենսդիր ժողովի (խորհրդարանի) արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Դաննի Հեյլինգի, Հայաստանի հետ պատգամավորական բարեկամության խմբի անդամների և արտաքին գերատեսչության մի շարք ներկայացուցիչների նետ:

Այցի ավարտին Հայաստանի դեսպանը հանդիպեց նաև Կոստա Ռիկայի փոքրաթիվ հայ համայնքի ներկայացուցիչների հետ: Այս մասին հայտնում է ՀՀ ԱԳՆ-ն։

ՕՐԵՐ

 


Առնչվող նյութեր
1. Կուբայում ՀՀ դեսպան Արա Այվազյանն իր հավատարամագրերը հանձնեց Կուբայի Պետական խորհրդի փոխնախագահին
2. Արա Այվազյանը՝ Կուբայում Հայաստանի նոր դեսպան
3. Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումներ Լիտվայի Կաունաս քաղաքում
4. Էստոնիա. ՀՀ դեսպան Արա Այվազյանի հանդիպումը Էստոնիայի պաշտպանության եւ էկոնոմիկայի նախարարների հետ
5. ԵՎՐՈՊԱ. Դեսպան Այվազյանի հանդիպումը Լիտվայի էկոնոմիկայի նախարարի հետ
6. Հայկական մշակույթը Լիտվայում
7. Վարդան Հովհաննիսյանի հայտնի ֆիլմը ներկայացվեց Վիլնյուսում

Մեկնաբանություն

Վերջին լուրեր
1.Լեհաստանի Զամոշչ քաղաքում բացվել է հայկական խաչքար և տեղի են ունեցել մի շարք մշակութային միջոցառումներ
2.Ին՞չ եփել այսօր՝ քաղաքական կաթսայում. հայացք Երեւանից
3.Աշխարհում յուրաքանչյուր 5 վայրկյանը մեկ 15 տարին չլրացած երեխա է մահանում. ՄԱԿ-ի զեկույց
4.Բուլղարահայ նկարիչ Բեդիգ Բեդրոսյանի հուշարձանը Սիլիստրայում
5.Լոնդոնի Թագավորական քոլեջում փորձաքննվել է ՀՀ Չինաստանի «Մետաքսի ճանապարհին» միանալու ռազմավարությունը` հայ գիտնականի մասնակցությամբ
6.Րաֆֆի Հերմոն Արաքսին՝ սփյուռքի նախարարության պատվոգիր
7.Ռումինիա. Գալաց քաղաքի Ս. Աստվածածին հայոց եկեղեցու 160 ամյակը նշվեց մեծ շուքով
8.Արեւմտյան Հայաստանի Ազգային ժողովի (Խորհրդարանի) 2-րդ գումարման պատգամավորների ընտրությունները կայացան. 101 պատգամավոր 45 երկրից
9.Փարիզում սփյուռքի նախարարության և «Հայասա» ֆեդերացիայի միջև ստորագրվեց հուշագիր
10.ՀՀՇ-ի, ՀՀԿի ճանապարհով չգնաք, որպեսզի բումերանգի պես այն չխփի պետությանը. Րաֆֆի Հովհաննիսյանը՝ ՔՊ-ին
Դիտել բոլորը
© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: