ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
14 նոյեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

Կոպենհագեն.Մարիա Յակոբսենի կողմից գրված 600-էջանոց օրագիրը կարևորագույն վկայություն է պատմաբանների համար

Հայոց ցեղասպանության 101-րդ տարելիցին նվիրված միջոցառումներ Կոպենհագենում
29 ապրիլի, 2016 | 15:11

kopenhagen Ապրիլի 24-ին Դանիայի մայրաքաղաք Կոպենհագենում տեղի ունեցան Հայոց ցեղասպանության 101-րդ տարելիցին նվիրված միջոցառումներ:

Միջոցառումների սկիզբն ազդարարվեց Կոպենհագենի Տրինիտատիս եկեղեցում, որը յուրահատուկ խորհուրդ ունի, քանի որ հենց այստեղ է 1905թ. հայերին օգնության ձեռք մեկնելու որոշում կայացրել հայտնի դանիացի մարդասեր Մարիա Յակոբսենը Օսմանյան Թուրքիա մեկնելուց առաջ:

Հանդիսավոր արարողության սկզբում տեղի ունեցավ դանիահայերի հոգևոր հայր Տեր Ստեփանոս Հովհաննիսյանի և Տրինիտատիս եկեղեցու քահանա Լոտտե Նիելսեն Ֆորխհամերի կողմից Հայոց ցեղասպանության սրբադասված նահատակների համատեղ բարեխոսության կարգը:

Այնուհետև ուղերձով հանդես եկավ Դանիայի մշակույթի և եկեղեցական հարցերի նախարար Բերթել Հորդերը: Իր ելույթում նախարարը նշեց, որ ինքը  դպրոցական տարիքից տեղյակ է դանիացի միսիոներուհիներ Մարիա Յակոբսենի և Կարեն Յեփփեի հայափրկիչ առաքելությունների մասին` շեշտելով, որ իրենք հերոսներ են համարվում և հպարտությամբ հիշատակվում դանիացիների կողմից:  Նա նաև ընդգծեց, որ  Մարիա Յակոբսենի կողմից գրված 600-էջանոց օրագիրը կարևորագույն վկայություն է պատմաբանների համար` ուսումնասիրելու, թե ինչ է իրականացվել 1.5 միլիոն հայերի դեմ 1915 թվականին:

Ելույթ ունեցավ նաև ՀՀ դեսպան Հրաչյա Աղաջանյանը: Ներկայացնելով օրվա խորհուրդը` դեսպանը նշեց, որ հիշատակի այս օրերը կարևոր առիթ են նաև հարգանքի տուրք մատուցելու բոլոր նրանց, ովքեր վտանգել են սեփական կյանքը մարդկության դեմ հանցագործություններից հայերին փրկելու համար: Նա խոսեց սկանդինավյան երկու երկրներում՝ Դանիայում և Նորվեգիայում, Հայոց ցեղասպանության հիշատակի կապակցությամբ բազմաթիվ միջոցառումների կազմակերպման մասին և իր երախտիքն արտահայտեց այս երկու ժողովուրդներին իրենց հզոր աջակցության համար: Դեսպանը նաև խոսեց Ադրբեջանի կողմից սանձազերծված քառօրյա ռազմական ագրեսիայի և իր գոյությունը միասնաբար պաշտպանելու Արցախի և Հայաստանի ժողովրդի անկոտրում կամքի և իրավունքի մասին:

Տրինիտատիս եկեղեցում տեղի ունեցած միջոցառման ժամանակ հատուկ ընթացակարգով ցուցադրության համար բերվել էր Մարիա Յակոբսենի ձեռագիր օրագրի բնօրինակի առաջին հատորը: Ծրագրի ընթացքում կատարվեց օրագրից թարգմանված հատվածների ընթերցում, որտեղ նկարագրվում էին ցեղասպանության սարսափելի իրադարձությունները և հստակ նշվում, որ հայ ազգին բնաջնջելը Թուրքիայի կողմից մանրակրկիտ կազմակերպված  և դաժանորեն իրականացված ծրագիր էր, և որ օրագրում տեղ գտած նկարագրությունները նաև նպատակ ունեն Դանիայի ժողովրդին տեղեկացնելու, թե ինչպիսի աներևակայելի տառապանքներ էին կրում իրենց «հայ եղբայրներն ու քույրերը»:

Միջոցառումը զուգորդվում էր Ջիվան Գասպարյան կրտսերի, Արմեն Ղազարյանի և Վազգեն Մակարյանի դուդուկի եռյակի և դանիաբնակ սոպրանո Զարա Ավագյանի կողմից հայկական շարականների, Կոմիտասի և հանրահայտ ստեղծագործություններից հատվածների կատարմամբ:

Արարողությանը ներկա էին Դանիայի քաղաքական և հասարակական  շրջանակների, դիվանագիտական կորպուսի, հայ համայնքի ներկայացուցիչներ և բազմաթիվ դանիացիներ:

Միջոցառումից հետո Տրինիտատիս եկեղեցու մերձակա հրապարակում տեղի ունեցավ բացօթյա մշակութային ծրագիր, որն ուղեկցվեց դուդուկահարների եռյակի և հայ համայնքի ներկայացուցիչների տարբեր կատարումներով:

despan harchia aghajanyankopenhagen


Առնչվող նյութեր
1. «Մենք չենք կարող փոխել պատմությունը, բայց պատմությունը կարող է փոխել մեզ, որ մեր ապագան ավելի լավը դառնա». Նիկոլ Փաշինյանը ելույթ է ունեցել «Փարիզի խաղաղության համաժողովին»
2. Թերեզինում բացվեց ՙՀայերի ցեղասպանությունը. Համաշխարհային մամուլի առաջին էջերում. ցուցահանդեսը
3. Դոկտ. Արման Կիրակոսեանի նոր մենագրութեան շնորհահանդէս-գինեձօնը Ավստրիայում
4. Մակրոնը այցելեց Հայոց ցեղասպանության հուշահամալիր
5. Ֆրանսահայ լուսանկարիչ Գրիգոր Ճօլօլեանի հազվագյուտ ու անտիպ լուսանկարները՝ Հայոց ցեղասպանության թանգարանում
6. Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի նոր տնօրեն է ընտրվել Հարություն Մարությանը
7. ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԴԱՐՁՅԱԼ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՕՐԱԿԱՐԳՈՒՄ Է
8. Ծայրահեղականության, խտրականության և ատելության միտումները ցնցում են միջազգային օրակարգը. Զոհրաբ Մնացականայան
9. Ջորջ Բարսեղյանի եզակի նվիրատվությունը Հայոց ցեղասպանության թանգարանին
10. Գերմանիայի կանցլերը ծաղկեպսակ դրեց ցեղասպանության հուշակոթողին եւ եղեւնի տնկեց Ծիծեռնակաբերդում

Մեկնաբանություն

Վերջին լուրեր
1.Վահագն Աթաբեկյանը՝ Լիբանանում Հայաստանի դեսպան
2.Սամվել Մկրտչյանը՝ Լեհաստանում Հայաստանի դեսպան
3.Անդրան Աբրահամյանը ճանաչվեց Լավագույն ռեժիսոր ՙՖամուֆեստ՚ կինոփառատոնում
4.Հ.Բ.Ը.Միութեան կալուածի վաճառման համաձայնագրի վերջին զարգացումները քննարկվել են Կանադայի թեմի անդամական ժողովում
5.Սարիկ Անդրեասյանի «Չներվածը» ներկայացվեց Պրահայի հանդիսատեսին
6.«Մենք չենք կարող փոխել պատմությունը, բայց պատմությունը կարող է փոխել մեզ, որ մեր ապագան ավելի լավը դառնա». Նիկոլ Փաշինյանը ելույթ է ունեցել «Փարիզի խաղաղության համաժողովին»
7.ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍ, ԳՐՔԻ ՇՆՈՐՀԱՆԴԵՍ ԵՎ ՀԱՄԵՐԳ` ՆՎԻՐՎԱԾ ՎԱԶԳԵՆ Ա-Ի ԾՆՆԴՅԱՆ 110 ԱՄՅԱԿԻՆ
8.Գագիկ Ղալաչյանը՝ Ղազախստանում Հայաստանի դեսպան
9.Թերեզինում բացվեց ՙՀայերի ցեղասպանությունը. Համաշխարհային մամուլի առաջին էջերում. ցուցահանդեսը
10.ՀՀ մշտական ներկայացուցիչ դեսպան Արման Կիրակոսյանի հայտարարությունը ԵԱՀԿ Մշտական Խորհրդի նիստին
Դիտել բոլորը
© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: