ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
16 նոյեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

Կոպենհագենում բացվեց «Չբացահայտված գանձեր» ցուցահանդեսը եւ նշվեց ՀՀ անկախության տոնը

20 սեպտեմբերի, 2013 | 11:20

506. RA independence day  celebration ceremony in Kopenhagen 20.09.2013ԿՈՊԵՆՀԱԳԵՆ-Սեպտեմբերի 19-ին Կոպենհագենի Օդդ Ֆելլոու պալատի Ասպետների սրահում անցկացվեց տոնական ընդունելություն` Հայաստանի Հանրապետության անկախության 22-րդ ամյակի առիթով: Ընդունելությանը մասնակցեցին Դանիայի Խորհրդարանի պատգամավորներ, արտաքին գործերի նախարարության պաշտոնյաներ, Կոպենհագենում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների եւ միջազգային կազմակերպությունների ղեկավարներ, դիվանագետներ, Դանիայի պետական, քաղաքական շրջանակների, հասարակական, մշակութային կազմակերպությունների, Դանիայի ազգային եկեղեցու, ինչպես նաեւ հայ համայնքի ներկայացուցիչներ, լրագրողներ: Ներկաներին ողջունեց Դանիայում Հայաստանի Հանրապետության դեսպան Հրաչյա Աղաջանյանը։

506. RA independence day celebration ceremony in Kopenhagen 20.09.2013Ինչպես հայտնում են ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունից‚ Հայաստանի անկախության 22-րդ տարեդարձին նվիրված ընդունելությունից առաջ հրավիրյալները ներկա եղան «Չբացահայտված գանձեր» խորագիրը կրող ցուցահանդեսի բացմանը, որը կազմակերպել էր Կոպենհագենի Քաթ Ալեքսանդրին Դանեսկիոլդ-Սամսո հայտնի պատկերասրահը եւ “AmStream” հասարակական կազմակերպությունը` ՀՀ դեսպանության աջակցությամբ: Սկանդինավիայում առաջին անգամ այս ցուցահանդեսում ներկայացվեցին հայ մեծանուն, ինչպես նաեւ ժամանակակից տաղանդաշատ նկարիչներ Արշիլ Գորկու, Մարտիրոս Սարյանի, Երվանդ Քոչարի, Սերգեյ Փարաջանովի, Լևոն Թութունջյանի, Ռուբեն Աբովյանի, Հենրիկ Էլիբեկյանի, Գայանե Խաչատրյանի, Վահրամի, Տիգրան Ասատրյանի, Զոհրաբ Միրզոյանի, Վարուժան Վարդանյանի, Այվազ Ավոյանի կտվաները, որոնք ցուցադրության համար տրամադրվել էին «Hi-artonline» եւ «Noah’s Ark Art Gallery» պատկերասրահների կողմից:

Բազմամարդ ցուցահանդեսում ողջույնի խոսքով հանդես եկավ պատկերասրահի տնօրեն, կոմսուհի Քաթ Ալեքսանդրին Դանեսկիոլդ-Սամսոն, ով ուրախությամբ նշելով, որ Սկանդինավիայում առաջին անգամ է ներկայացվում հայ արվեստը, ասաց. «Լինելով այս ցուցադրության պատասխանատուն` ես հասա մի նոր փորձառության մակարդակի, որն իմ ներքին աշխարհը հարստացրեց Հայաստանի հինավուրց, հպարտ եւ հիասքանչ մշակույթով: «Չբացահայտված գանձեր» ցուցադրությունը ճանաչողական մեծ նշանակություն կունենա մեզ համար եւ հպարտությամբ կամուրջ կստեղծենք հայ եւ սկանդինավյան մշակույթների միջեւ»:

«Amstream» կազմակերպության ներկայացուցիչ Տիգրան Դինունցը, շնորհակալություն հայտնելով ցուցահանդեսի կազմակերպման բոլոր աջակցողներին, նշեց, որ այն հպարտություն եւ մեծ ուրախություն պարգեւեց Դանիայում ապրող հայրենակիցներին:

«Չբացահայտված գանձեր» ցուցահանդեսը կշարունակվի մինչեւ ս.թ. նոյեմբերի 8-ը:

Orer.eu


Առնչվող նյութեր
1. Արման Նուռի անհատական մեծ ցուցահանդեսը Վենոզայում
2. ՊՐԱՀԱ. Բրշ. Դր. Հայկ Սրկ. Իւթիւճեանի դասախօսութիւնը Ստրահովի վանուց ցուցահանդէսէն
3. Հայաստանի Նկարիչների միությունում բացվեց Ժիրայր Աղավելյանի ցուցահանդեսը
4. Հայաստանը Ֆրանկֆուրտի գրքի միջազգային ցուցահանդեսում
5. Բոտոշան. Հայաստանին ու Ռումինիային նվիրված ցուցահանդես
6. Բացառիկ հայկական ցուցահանդես՝ չեխական հրաշագեղ դահլիճում
7. Հայկական գանձերի աննախադեպ ցուցահանդես ՝ Պրահայի Ստրահովի գրադարանի Աստվածաբանական դահլիճում
8. Ֆրանկաֆոնիայի գագաթնաժողովին ընդառաջ. մշակութային միջոցառումների մեկնարկը տրվեց՝ Ասիլվայի ցուցահանդեսով
9. Նախագահը Մետրոպոլիտենի ,,Արմենիա,, ցուցահանդեսում
10. Սոֆիայում բացվեց բուլղարահայ հայտնի նկարիչ Արշակ Ներսիսյանի ցուցահանդեսը

Մեկնաբանություն

Վերջին լուրեր
1.Արտավազդ Փելեշյանի «Իմ աշխարհը և դաշտի միասնական տեսությունը» նաև անգլերեն
2.Եվրամիությունը աջակցում է «Հայաստանում ընտրական գործընթացների աջակցություն» ծրագրին
3.Ստրասբուրգ. Հայաստանի մշտական ներկայացուցիչ Պարույր Հովհաննիսյանն ընտրվեց Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի ենթախմբի նախագահ
4.Նիդերլանդներ. Վերաքննիչ դատարանը անփոփոխ է թողնում թուրք ազգայնամոլ Իլհան Աշկինի դեմ վճիռը
5.Գարեգին Բ- Նիկոլ Փաշինյան հանդիպում Մայր Աթոռում
6.Ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտը շարունակում է ՏՏ ոլորտում հաջողություններ գրանցել…
7.Արման Նուռի անհատական մեծ ցուցահանդեսը Վենոզայում
8.Հայաստանի դպրոցներում կներդրվի Աշխարհատեղեկատվական համակարգը
9.Նախագահը ցանկալի է համարել ՅՈՒՆԵՍԿՕ-ի մասնակցությունը Գյումրիում պատմամշակութային արժեքների պահպանմանն ու վերականգնմանը
10.Լեհահայոց հոգևոր հովվությունը ներառվում է Ուկրաինայի հայոց թեմի առաջանորդի հոգևոր իրավասության ներքո
Դիտել բոլորը
© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: