ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
25 սեպտեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

Կոչ ՍՓՅՈՒՌՔԻՑ՝ Հայաստանի Հանրապետության ոստիկանությանը

19 ապրիլի, 2018 | 14:12

 Հայաստանի Հանրապետության հարգելի ոստիկաններ, ծառայության անցնելուց առաջ, ՀՀ պետական դրոշի առջև դուք երդվել եք հավատարիմ լինել Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգին, անվերապահորեն ղեկավարվել օրենքներով, արդար և անկողմնակալ իրականացնել ձեր լիազորությունները, պաշտպանել հայրենիքը, ազնիվ և բարեխիղճ կատարել ձեր ծառայողական պարտականությունները:

Կատարե՛ք ձեր պարտականությունները ըստ ձեր երդման, պաշտպանե՛ք ՀՀ ապագայի համար ոտքի ելած մեր վառ երիտասարդության խաղաղ ընդվզումը եւ միացեք հարազատ ժողովրդին:

Հայաստանի Հանրապետության ապագան կերտվում է այսօր: Երկրի ողջ տարածքով ծավալվում է ժողովրդի արդարացի եւ խաղաղ պայքարը ընդդեմ ազգակործան, կոռումպացված իշխանությունների եւ նրանց օժանդակող օլիգարխիայի: Մեր հպարտ ժողովուրդը պայքարում է արդարության, իր հայրենիքի ազատության եւ անկախության համար, մեր բոլորի ոտնահարված ազգային արժանապատվության եւ մարդկային իրավունքների համար:

ՀՀ ոտքից գլուխ կոռումպացված իշխանությունների միակ հենարանը այսօր մնացել եք դուք՝ ձեր մահակներով, ձեր վահանակներով եւ ձեր զինանոցով: Սփյուռքի տարբեր համայնքներում եւս մեր հայրենակիցները զանգվածաբար իրենց աջակցությունն են բերում եւ զորակցում Հայաստանի մեր եղբայրներին ու քույրերին:

Սիրելի ոստիկաններ, դուք այս ժողովրդի զավակներն եք, եղե՛ք նրա հետ, միացեք արդարության այս երթին:

Եվրոպայի Հայերի Համագումար

Ուփսալա, Շվեդիա

19 ապրիլ 2018 թ. contact@aaeurop.com www.aaeurop.com


Առնչվող նյութեր
1. Հայաստանի անկախության 27-ամյակին նվիրված միջոցառում Լիոնում
2. Ին՞չ եփել այսօր՝ քաղաքական կաթսայում. հայացք Երեւանից
3. Սա մեզ կանգնեցնելու խղճուկ փորձ է, բայց չենք ընկճվելու. ՀՔԾ պետը՝ հրապարակված ձայնագրության մասին
4. ԻՆՍՏԻՏՈՒՑԻՈՆԱԼ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ՄԻՈՒԹՅԱՆԸ (ՀՀՄ)
5. «Նոր Հայաստան, նոր սփյուռք» համաժողովի հայտարարությունը
6. Կայացավ Եվրոպայի հայերի համագումարի «Նոր Հայաստան, նոր Սփյուռք» նշանաբանով Խորհրդաժողովը
7. Արա Բաբլոյանը Հայաստանի նախագահի ու վարչապետի հետ քննարկել է ներքաղաքական վիճակը
8. Եվրոպայի հայերը պետք է ճշտեն իրենց առաջնահերթությունները. Կարո Հակոբյանի հարցազրույցը Քյոլնի համաժողովի նախօրեին
9. Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի առաջին այցը Հայաստան
10. Հիմնադրվել է «Սասնա Ծռեր» կուսակցությունը

Մեկնաբանություն

Վերջին լուրեր
1.Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՄԱԿ-ի կենտրոնակայանում մասնակցել է Նելսոն Մանդելային նվիրված խաղաղության գագաթաժողովի բացմանն ու հանդես եկել ելույթով
2.Անտոնիո Գուտերեշ. Հայաստանի հետ արդյունավետ համագործակցությունն առավել կամրապնդվի և կզարգանա
3.Հայաստանում պետք է իրականացնել ոչ թե բարեգործական, այլ զարգացման ծրագրեր. Նիկոլ Փաշինյան
4.Նորվեգիա. Հայկական խաչքարի օրհնություն և օծում Կրագերո քաղաքում
5.Հայրիկ Մուրադյանի «Հայրենի երգեր» ժողովածուն ներկայացվել է Երեւանում
6.Ռիգա. Հայաստանի և Լատվիայի հարյուրամյակներին նվիրված համերգ
7.Հայկ Մարությանը քաղաքապետի պարտականությունները կստանձնի հոկտեմբերի 10-ին. երեք քաղաքական ուժ նոր ավագանիում
8.,,Հայաստան» հիմնադրամի նոր գործադիր տնօրեն է հաստատվել Հայկակ Արշամյանը
9.Քանկոր. Պրոֆեսիոնալիզմ ու սրտացավություն, որ Ձեր սիրտը առողջ լինի
10.Երեւանի ավագանու ընտրություններում առաջատարը ,,Իմ քայլը,, կուսակացությունների դաշինքն է՝ 80.7 տոկոսով
Դիտել բոլորը
© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: