ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
15 նոյեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

Կոչ ստորագրահաւաքի . Անաքօ տափանաւը վտանգուած է

25 հուլիսի, 2017 | 11:44

Անաքօ տափանաւը կը վտարուի
օրինական միջոցներով

Կը սպաննեն անզօրները

Կ ո չ

Սիրելի բարեկամներ,

2009-էն ի վեր ԱՆԱՔՕ տափանաւը հիւրընկալած է հարիւրաւոր արուեստագէտներ եւ հազարաւոր այցելուներ՝ համերգներու, երաժշտական յանպատրաստից ծրագիր/խրախճանքներու (jam), ցուցահանդէսներու եւ դասախօսութիւններու շուրջ, համաշխարհային մշակոյթները դարձնելով ի պատուի։ Այսօր, տափանաւը կը գտնուի հսկայ վտանգի դէմ յանդիման։
Արդարեւ, Փարիզի քաղաքապետութիւնը այս տարի կազմակերպած է առաջարկներու մրցում մը (appel d’offre) վերաբաշխելու համար Վիլէթի աւազանի տեղերը։ Դժբախտաբար, ԱՆԱՔՕ տափանաւու ներկայացուցած թղթածրարը մերժուած է։ Յուլիսի սկիզբը ստացանք նամակ մը, ուր մեզի կը մաղթէին «Բարի երթ Փարիզէն»։ 2018 Յունուարէն սկսեալ մեր տրամադրութեան տակ որեւէ տեղ չունենալով՝ մեր գործունէութիւնը դադրեցնելու պարտաւորութեան առջեւ կը գտնուինք։
Փարիզի քաղաքապետարանի այս որոշումը կը նշանակէ վախճանը ընկերակցութեան մը, որու առաքելութիւնը եզակի է։


ԱՆԱՔՕ-ն՝ «համաշխարհային մշակոյթներու տափանաւը» անխոնջ աշխատանք տարած է անհետացման սպառնալիքի ենթակայ մշակոյթներու նուիրուած ծրագրեր կազմակերպելով եւ անոնց շուրջ հետաքրքրութիւն ստեղծելով։ Այսպէս, սկիզբէն ի վեր աւելի քան 75 երկիրներու մշակոյթներ ներկայացուած են ԱՆԱՔՕ տափանաւու ծրագրերով, ինչ որ առիթ ընծայած է այլուր դժուար գտանելի բազմամշակութային սքանչելի փոխանցումներու, երաժշտական եւ գեղարուեստական իւրայատուկ փորձառութիւններու։
ԱՆԱՔՕ տափանաւը նաեւ ստեղծագործութեան բացառիկ վայր մըն է։ Իր jam orientale-ները եւ jams bluegrass-ները (ամսական ձեռնարկներ) առիթներ հանդիսացան հանդիպումներու, յանկարծաբանութիւններու եւ երեւութապէս եզակի ստեղծագործութիւններու, jam-ը շատ ընդհանրացած ձեւ մը չըլլալով Ֆրանսայի մէջ։
Եւ վերջապէս, ԱՆԱՔՕ տափանաւը այն վայրն է, ուր ֆրանսահայ համայնքը կրցաւ ի մի գալ, տարածել իր մշակոյթը եւ իր պատմութիւնը։
Այս ամբողջ աշխատանքը այսօր վտանգուած է։ Եւ այս կացութիւնը ա՛լ աւելի ափսոսալի է, եթէ նկատի ունենանք, որ Փարիզի քաղաքապետութիւնը ԱՆԱՔՕ տափանաւուն եւ այլ անկախ տափանաւերու փոխարէն՝ նախընտրած է այնպիսի կազմակերպութիւններու (ի շարս որոնց հանրախանութներու ցանցի հսկայի մը) թեկնածութիւնները, որոնք արդէն բազմաթիւ վայրերու տէր են Փարիզի մէջ։ Անոնց մշակութային եւ գեղարուեստական առաքելութիւնը (եթէ իսկապէս ունին) բացարձակապէս պայմանաւորուած չէ Վիլէթի աւազանին մէջ տեղ մը ձեռք ձգելու հրամայականով։
Հետեւաբար, Փարիզի քաղաքապետութենէն կը պահանջենք վերատեսութեան ենթարկել իր որոշումը։ Անհրաժեշտ է, որ ԱՆԱՔՕ տափանաւը կարենայ շարունակել փոխանցման եւ ստեղծագործման իր առաքելութիւնը, ի տես այն գործօն եւ յօժար հասարակութեան, զոր ստեղծեց 2009-էն ի վեր։

Կազմ՝ ԱՆԱՔՕ տափանաւու

Իրաւաբական գործընթացի ձեռնարկուած է։
Լայնօրէն տարածեցէք այս կոչ-հաղորդագրութիւնը։
Այս մասին խօսեցէ՛ք ձեր շուրջը, Դիմագիրքի վրայ բաժնեցէ՛ք  մեր հրապարակումները, աւելցնելով՝
ձեր անձնական վկայութիւնները։
Իւրաքանչիւր նոյնիսկ փոքր քայլ պիտի նպաստէ տափանաւուն  ապագային երաշխաւորման։
Համացանցային ստորագրահաւաք մը սկսած է.-
https://www.change.org/p/mairie-de-paris-sauvons-la-p%C3%A9niche-anako


Առնչվող նյութեր
1. «Մենք չենք կարող փոխել պատմությունը, բայց պատմությունը կարող է փոխել մեզ, որ մեր ապագան ավելի լավը դառնա». Նիկոլ Փաշինյանը ելույթ է ունեցել «Փարիզի խաղաղության համաժողովին»
2. Նախագահ Արմեն Սարգսյանը Փարիզում հանդիպումներ է ունեցել ֆրանսիական խոշոր ձեռնարկությունների ղեկավարների հետ
3. Գրիգոր Զօհրապի յիշատակին՝ յուշատախտակի բացում փաստաբանական դպրոցին մէջ
4. Կարել Ապպելից մինչեւ Արմեն Ղոչ. Փարիզյան արվեստի նորություններ
5. Զօրակցութիւն Հալէպի Հայերուն՝ Ֆրանսիայից
6. Իզապէլ Մանուկեանի գեղանկարչական ցուցահանդէսը Փարիզում
7. Նոր մանրամասներ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի փարիզյան հանդիպումներից
8. Փարիզում լույս է տեսել «Արտավազդ Փելեշյան. աշխարհի սիմֆոնիա» հոդվածների ժողովածուն
9. Փարիզում անցկացվեց Հայկական Միջազգային Գործարար Ֆորումը
10. Վարդան Գաբրիելյան. Մենք պետք է պատրաստենք մեր ապագա առաջնորդներին՝ ոչ միայն Հայաստանի, այլեւ սփյուռքի համար

Մեկնաբանություն

Վերջին լուրեր
1.Նիդերլանդներ. Վերաքննիչ դատարանը անփոփոխ է թողնում թուրք ազգայնամոլ Իլհան Աշկինի դեմ վճիռը
2.Գարեգին Բ- Նիկոլ Փաշինյան հանդիպում Մայր Աթոռում
3.Ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտը շարունակում է ՏՏ ոլորտում հաջողություններ գրանցել…
4.Արման Նուռի անհատական մեծ ցուցահանդեսը Վենոզայում
5.Հայաստանի դպրոցներում կներդրվի Աշխարհատեղեկատվական համակարգը
6.Նախագահը ցանկալի է համարել ՅՈՒՆԵՍԿՕ-ի մասնակցությունը Գյումրիում պատմամշակութային արժեքների պահպանմանն ու վերականգնմանը
7.Լեհահայոց հոգևոր հովվությունը ներառվում է Ուկրաինայի հայոց թեմի առաջանորդի հոգևոր իրավասության ներքո
8.Յուրի Վարդանյանի հուղարկավորությունը Կոմիտասի պանթեոնում
9.«Մենք սպասում ենք Հայաստանի Հանրապետության պատմության մեջ լավագույն ընտրություններին». Պյոտր Սվիտալսկին:
10.Չեխական «Դոմեստիկ» ֆիլմը կցուցադրվի Երեւանում
Դիտել բոլորը
© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: