ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
13 նոյեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

Կոչ ՄԱԿ-ի եւ Եվրոմիության համապատասխան մարմիններին, մարդու իրավունքների եւ միջազգային բոլոր կառույցներին, միջազգային հանրությանը

25 ապրիլի, 2016 | 16:04

AAE_logoՕսմանյան կայսրության ժառանգորդ հանդիսացող Թուրքիան, Ցեղասպանության գլխավոր պատասխանատուն է եւ միջազգայնորեն պիտի ենթարկվի պատասխանատվության:

Միջազգային հանրության համար մեծագույն հանցանքը եւ կարեւորագույն խնդիրը համարվել ու համարվում է մարդկության դեմ կատարված ոճրագործությունները, որոնք դրսեւորվում են ցեղասպանությունների տեսքով:

Աշխարհում կան չլուծված բազմաթիվ մեծ ու փոքր խնդիրներ, դեռեւս չլուծված այդ խնդիրներից է քսաներորդ դարի առաջին ցեղասպանությունը, որը 1915 -1923 թվականներին Օսմանյան թուրքերի կողմից կատարվեց հայության դեմ եւ որին զոհ գնաց ավելի քան 1,5 միլիոն հայ, հարյուր հազարավորներ տեղահանվեցին դեպի Սիրիայի անապատները, նույնքան էլ բռնի դավանափոխ եղան եւ ստիպված ընդունեցին իսլամ:

Հայության դեմ ցեղասպանություն կատարած երիտասարդ թուրքերը եւ նրանց այսօրվա ժառանգները Թուրքիայում ոչ միայն հերքում են ցեղասպանությունը, այլև սպառնում են գաղտնի ու բացահայտ միջոցներով կրկնել իրենց նախորդների անմարդկային ոճրագործությունները:

Անցյալի եւ ներկայի թուրքական բոլոր իշխանությունները Թուրքիայի վարչական տարածքում սպանել, կալանավորել և հալածել են, հայ, քուրդ և թուրք, բազմաթիվ ազատատենչ մարդկանց, ովքեր հանդգնել են խոսելու, իր հազարամյա բնօրրանում պետական մասշտաբով ծրագրված և իրականացված հայոց դեմ կատարված ցեղասպանության մասին:

Օսմանյան կայսրութան փլուզումից հետո բազմաթիվ ժողովուրդներ ու ազգեր վերականգնեցին իրենց հայրենիքը եւ ստեղծեցին իրենց ազգային պետությունները, իսկ հայերին՝ աշխարհի քաղաքակրթության մեջ բերած իրենց հսկայական ներդրումներին հակառակ բաժին ընկավ ջարդերը, կոտորածները եւ ցեղասպանությունը:
Թուրքիայի ներկայիս իշխանությունները այս բոլոր ճշմարտություններն ու պատմական իրողությունները անտեսելով վարում են ժխտողական քաղաքականություն՝ դրանով իսկ ապացուցելով որ նպատակները չեն փոխվել եւ որ ցեղասպանությունը շարունակվում է: Միջազգային հանրությունը եւ առաջադեմ մարդկությունը 2015թ.-ին, Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին աշխարհով մեկ միահամուռ դատապարտեց եւ արդարություն պահանջեց ցեղասպանության ժառանգորդների համար:

Սակայն, դրանով հանդերձ, Թուրքիան այսօր իր փոքր եղբոր՝ Ադրբեջանի հետ միասին որդեգրել են Հայաստանի եւ հայության գոյությունը վերջ տալու քաղաքականություն : Ապրիլի 1–ից 5-ը Լեռնային Ղարաբաղի խաղաղ ժողովրդի դեմ ադրբեջանական  սանձազերծված քառօրյա ագրեսիան եւ Թուրքիայի բացահայտ աջակցությունն ու պատերազմի դրդումը կասկած չեն ստեղծում, որ նրանք հարմար առիթի դեպքում բազմաթիվ երկրների բնիկ ժողովուրդների ոչնչացմամբ  իրագործելու են փանթուրքական ռասիստական դիվային ծրագիրը այնպես, ինչպես 1915 թվականին քաղաքակիրթ աշխարհի աչքերի առջեւ կատարեցին հայոց ցեղասպանությունը: Այսօր էլ, ցավոք, պիտի նշենք, որ քաղաքակիրթ աշխարհը լռում է եւ իր մեղսակից լռությամբ քաջալերում մարդասպաններին…

Թուրքիայի Ներկայիս իշխանությունները Էրդողանի գլխավորած բռնատիրական ռեժիմի ներքո, ցույց տալով իր իսկական ռասիստական եւ ծայրահեղական դեմքը, աշխարհին բացահայտ հայտարարեց, որ մտադիր է վերահաստատել օսմանական կայսրությունը, որը նշանակում է բոլոր էթնիկ ոչ թուրք ազգություններին եւ ժողովուրդներին՝ հատկապես հայերին եւ քուրդերին, կրկին ստրկացնել եւ իսպառ ոչնչացնել:

Հայաստանը՝ որպես մարդկության ամենահին բնօրրաններից մեկը, այսօր գտնվում է Թուրքիայի և Ադրբեջանի ցեղապաշտական գաղափարախոսության, պետական քաղաքականության ակցանի արանքում: Արցախահայության վտանգված գոյությունը, կրկին ցեղասպանության ենթարկվելու վտանգի բացառումը, նրանց կերտած հազարամյա քաղաքակրթության պաշտպանությունը, համամարդկային առաքելություն է:

Թուրքական իշխանությունները ի սկզբանե թուրքականությունից բացի չեն ճանաչել այլ ժողովուրդների ինքնությունն ու ապրելու իրավունքը: Դրա վառ ապացույցն է Սիրիայում եւ Իրաքում «Իսլամական Պետություն», «ալ-Նուսրա» և այլ ահաբեկչական խմբերին անթաքույց զորակցությունը, համակողմանի զինելը եւ աջակցություն ցուցաբերելը՝ ընդդեմ տարածաշրջանի ոչ թուրք ազգաբնակչության:

Ելնելով այն հանգամանքից, որ 101 տարի առաջ Հայոց դեմ կատարված ցեղասպանությունը տարբեր մեթոդներով եւ անուններով  դեռ շարունակվում է Սույն կոչով, Եվրոպայի Հայերի Համագումարը դիմում է Միավորված ազգերի կազմակերպության, Եվրոմիության համապատասխան մարմիններին, Մարդու իրավունքների խորհրդին եւ միջազգային բոլոր կառույցներին եւ հանրությանը՝ հորդորելով, չլռե՛լ, տե՛ր կանգնել իրենց առաքելության և կոչումին, ու ցեղասպանության վտանգին ենթակա ժողովրդների ինքնորոշման իրավունքը չոտնահարել քաղաքական այլևայլ նկատառումներով:  Մարդկության պատմության զարգացման զուգընթաց նաեւ զարգացել եւ առավել առարկայական եւ անհրաժեշտ են դարձել միջազգային օրենքների ու չափանիշների գիտակցությունը, ամրագրումը եւ կիրառումը: Աշխարհի զարգացած եւ հզոր տերությունները այսօր հաճախ եւ գրեթե ամեն օր են շեշտում միջազգային օրենքների անհապաղ կիրառման ու համամարդկային արժեքներին հավատարիմ մնալու անհրաժեշտությունը: Նշված արժեքները ներկա դարում այնքան համընդանուր, համամարդկային եւ համաշխարհային բնույթ եւ ընդունելություն են ստացել որ այս անժխտելի արժեքների եւ նպատակների իրագործման համար կամ նույն պատրվագով նույնիսկ հնարավոր է դառնում, որ միջազգային ուժային կենտրոններում երկրների եւ վարչակարգերի դեմ պատերազմի որոշումներ կայացվեն, ռեժիմներ տապալվեն… եւ նոր երկրներ կյանքի կոչվեն:

Որն է միջազգային կենտրոնների եւ հասարակության պարտականությունը.

Հայոց ցեղասպանությունը կատարվեց քաղաքակիրթ աշխարհի այսինքն Եվրոպայի աչքերի առջեւ, ցավոք նրանց թույլտվությամբ եւ մեղսակցությամբ:

Միջազգային հանրությունը եւ հաստատությունները հարկ է որ հավատարիմ մնան իրենց իսկ հռչակած արժեքներին ու հավատամքին: Հայոց ցեղասպանությունը ունի միայն ու միայն միջազգային լուծում հիմնված անցյալի եւ գործող միջազգային օրենքների վրա:

Եվրոպայի Հայերի Համագումարը որպես եվրոպական ընտանիքում գործող հայկական համաեվրոպական կազմակերպություն հայոց Ցեղասպանության 101-ամյակի առիթով հետամուտ է միջազգային հանրության ուշադրությունը սեւեռելու հայոց ցեղասպանության  դատապարտման եւ հայության ոտնահարված նյութական, մշակութային եւ կորցրած հայրենիքի վերականգման պահանջին:

Վստահ ենք, որ աշխարհի բոլոր երկրներում կան միլիոնավոր մարդիկ, ովքեր արդարության եւ մարդու իրավունքների համար պայքարելու են մինչեւ վերջնական հաղթանակ: Միջազգային հանրությունից պահանջում ենք որ լսեն միլիոնավոր մարդկանց այդ արդարության կանչը:

Ականատես ենք, թե ինչպես Թուրքիայում եւս օր ըստ օրե աճում ու զարգանում են դեմոկրատ եւ ազատասեր ուժերը, ովքեր ցանկանում են սրբագրել իրենց անցյալի պատմությունը, վերացնել անցյալում առաջացրած վերքերը եւ հաշտ ու խաղաղ ապրել բոլորի հետ:

Մեր ակնկալիքն է, որ 101 երկար տարիներից հետո հայ ժողովրդի անսպառ ջանքերի եւ առաջադեմ մարդկության անմիջական աջակցության շնորհիվ՝ վերջապես միջազգային օրենքի եւ իրավունքի կիրառումը կդառնա իրականություն, կվերանան ցեղասպանության առաջացրած բոլոր հետեւանքները եւ հայ ժողովուրդը կստանա արդարացի համապատասխան փոխհատուցում:

Այսպիսով կվերականգնվի 101 երկար տարիների սպասված արդարությունը:

Դա կլինի մարդկության համար մեծագույն հաղթանակ:

 

Եվրոպայի Հայերի Համագումարի գրասենյակ

24 ապրիլ 2016

Ուփսալա – Շվեդիա

 


Առնչվող նյութեր
1. «Մենք չենք կարող փոխել պատմությունը, բայց պատմությունը կարող է փոխել մեզ, որ մեր ապագան ավելի լավը դառնա». Նիկոլ Փաշինյանը ելույթ է ունեցել «Փարիզի խաղաղության համաժողովին»
2. Թերեզինում բացվեց ՙՀայերի ցեղասպանությունը. Համաշխարհային մամուլի առաջին էջերում. ցուցահանդեսը
3. Դոկտ. Արման Կիրակոսեանի նոր մենագրութեան շնորհահանդէս-գինեձօնը Ավստրիայում
4. Մակրոնը այցելեց Հայոց ցեղասպանության հուշահամալիր
5. Ֆրանսահայ լուսանկարիչ Գրիգոր Ճօլօլեանի հազվագյուտ ու անտիպ լուսանկարները՝ Հայոց ցեղասպանության թանգարանում
6. Արգենտինայում ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի գրասենյակի և Բուենոս Այրեսի «Հայաստան» համահայկական հիմնադրամի միջև ստորագրված համաձայնագիր
7. Վահրամ Կաժոյան. Ադրբեջանը պարբերաբար կոպտորեն խախտում է Բանդունգյան սկզբունքները
8. Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում հանդես է եկել ելույթով
9. Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՄԱԿ-ի կենտրոնակայանում մասնակցել է Նելսոն Մանդելային նվիրված խաղաղության գագաթաժողովի բացմանն ու հանդես եկել ելույթով
10. Անտոնիո Գուտերեշ. Հայաստանի հետ արդյունավետ համագործակցությունն առավել կամրապնդվի և կզարգանա

Մեկնաբանություն

Վերջին լուրեր
1.Սարիկ Անդրեասյանի «Չներվածը» ներկայացվեց Պրահայի հանդիսատեսին
2.«Մենք չենք կարող փոխել պատմությունը, բայց պատմությունը կարող է փոխել մեզ, որ մեր ապագան ավելի լավը դառնա». Նիկոլ Փաշինյանը ելույթ է ունեցել «Փարիզի խաղաղության համաժողովին»
3.ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍ, ԳՐՔԻ ՇՆՈՐՀԱՆԴԵՍ ԵՎ ՀԱՄԵՐԳ` ՆՎԻՐՎԱԾ ՎԱԶԳԵՆ Ա-Ի ԾՆՆԴՅԱՆ 110 ԱՄՅԱԿԻՆ
4.Գագիկ Ղալաչյանը՝ Ղազախստանում Հայաստանի դեսպան
5.Թերեզինում բացվեց ՙՀայերի ցեղասպանությունը. Համաշխարհային մամուլի առաջին էջերում. ցուցահանդեսը
6.ՀՀ մշտական ներկայացուցիչ դեսպան Արման Կիրակոսյանի հայտարարությունը ԵԱՀԿ Մշտական Խորհրդի նիստին
7.Հայկ Մարությանն ընդունել է Չեխիայի դեսպանին
8.Սիմոն Մարտիրոսյան.Ութ տարի անց Հայաստանն ունեցավ աշխարհի նոր չեմպիոն և կրկնակի ռեկորդակիր
9.Յուրի Վարդանյանը կհուղարկավորվի Երևանի Կոմիտասի անվան պանթեոնում
10.Սա Ձեր ապրած կյանքի գնահատականն է. նախագահ Սարգսյանը Երվանդ Մանարյանին հանձնել է Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստի կրծքանշանը
Դիտել բոլորը
© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: