ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
19 նոյեմբերի, 2017
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

,,Կոմիտաս,, քառյակն ու շնորհալի հայ երեխաները ներկայացան ավստրիացի հանդիսականներին

13 նոյեմբերի, 2017 | 16:34

Հայկական երաժշտության օրեր Ավստրիայում

Նոյեմբերի 8-12-ը Վիեննայում տեղի ունեցան հայկական երաժշտության օրեր: Նոյեմբերի 8-10-ը Ավստրիայում Հայաստանի և Ռուսաստանի դեսպանությունների համատեղ ջանքերով արդեն երկրորդ անգամ տեղի ունեցավ «Classical Young Stars» համերգաշարը` հայ, ռուս և ավստրիացի պատանի երաժիշտների մասնակցությամբ:

Համերգաշարը բացվեց նոյեմբերի 8-ին Վիեննայում Ռուսաստանի մշակույթի և գիտության կենտրոնում, ապա նոյեմբերի 9-ին, Ավստրիայում ՌԴ դեսպանության հանդիսությունների սրահում` ավստրիացի քաղաքական գործիչների, դիվանագիտական առաքելությունների ղեկավարների ներկայությամբ:

Համերգին ողջույնի խոսքով հանդես եկած Ավստրիայում ՀՀ դեսպան Արման Կիրակոսյանը հաջողություն մաղթեց հայ, ռուս և ավստրիացի տաղանդաշատ պատանիներին և իր երախտագիտությունը հայտնեց ռուսական կողմին՝ ի դեմս Ավստրիայում ՌԴ դեսպան Դմիտրի Լյուբինսկիի՝ տվյալ նախագիծն իրականացնելու հարցում ցուցաբերած համագործակցության և այս երաժշտական երեկոն հյուրընկալելու համար: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։

Նոյեմբերի 10-ին երեխաների գալա-համերգը տեղի ունեցավ Վիեննայի Հաբսբուրգների թագավորական պալատի Հոֆբուրգի մատուռում, որին մասնակցեցին մեծ թվով քաղաքական և հասարակական գործիչներ, դիվանագետներ, հայ և ռուս համայնքների ներկայացուցիչներ:

Համերգների ընթացքում տաղանդաշատ երեխաները կատարեցին հայ, ռուս և եվրոպացի կոպմոզիտորների, հայկական և ռուսական ժողովրդական ու հոգևոր երաժշտություն:

Այնուհետև, նոյեմբերի 12-ին Վիեննայի «Musikverein» հանրահռչակ դահլիճում տեղի ունեցավ Կոմիտասի անվան ազգային լարային քառյակի համերգը: Հայ Առաքելական եկեղեցու Ավստրիայի համայնքի և Ավստրիայում ՀՀ դեսպանության աջակցությամբ կազմակերպած երաժշտական այս միջոցառմանը մասնակցեցին մեծ թվով հայ և օտարերկրյա հանդիսատեսներ՝ Ավստրիայի քաղաքական ու հասարակական շրջանակի ներկայացուցիչներ, դիվանագիտական առաքելությունների ղեկավարներ: Համերգին հնչեցին Կոմիտասի, Է․ Միրզոյանի, Բորոդինի, Մենդելսոնի ստեղծագործությունները:

Ինչպես Ավստիահայ մշակութային միության նախագահ Ռազմիկ Թամրազյանն է գրում,  ներկաները վայելել են ,,Վիեննայի Մուզիքֆերայն ապակեայ սրահում բախտն ունեցանք վայելելու աշխարհի ամենատարեց բայց երիտասարդացած   «ԿՈՄԻՏԱՍ» Քառեակին (Հիմն. 1924), ղեկավարութեամբ` Հայաստանի Հանրապետութեան Ժողովրդական Արտիստ, Համաշխարհային անթիւ մրցոյթների եւ Փառատօնների դափնեկիր, Երեւանի Պատւոյ քաղաքացի Պրոֆ. Էդուարդ Թադեւոսեանի (առաջին ջութակ), մասնակցութեամբ` Պրոֆ. Ալէքսանդր Կոզէմեանի (Վիօլա), Սիւզի Երիցեանի (երկրորդ ջութակ) եւ Անժելա Սարգսեանի (թաւ ջութակ) հոյակապ ելոյթը: Հանդիսատէսը ոտնկայս երկարատեւ ծափահարութիւններով իր գնահատանքը յայտնեց Կոմիտաս Քառեակի անձնակազմին:
Համերգին, մասնակցութեամբ մեր հայրենակցուհի Գայանէ Միրզոյեանի (Վիօլա), մասնակցում էր նաեւ Գրացի «Glie`re» Քառեակը, որը եւս արժանացաւ հանդիսատէսի բուռն գնահատանքին: Շնորհակալութիւն Ազգային ԿՈՄԻՏԱՍ Քառեակի Անձնակազմի արուեստագէտներին եւ միւս երաժիշտներին,,:

Լուսանկարները՝ ՀՀ դեսպանության եւ Ռազմիկ Թամրազյան-Հարթունյանի

ՕՐԵՐ


Առնչվող նյութեր
1. Ծանրամարտիկ Սարգիս Մարտիրոսյանը դարձավ Ավստրիայի եռակի չեմպիոն
2. Շվեդիա.Տիգրան Համասյանի փայլուն մենահամերգը Ստոկհոլմում
3. Ջոն Մալկովիչը կբացի Արամ Խաչատրյան փառատոնը. կհնչի նաեւ Սերժ Թանկյանի սիմֆոնիան
4. Ավստրիա. Նարե Արղամանյանի եւ Ստելլա Գրիգորյանի ելույթը Ավստրիայի դիվանագիտական ակադեմիայում
5. Պայծառ ու անաղարտ ձայն, որ հնչում էր ջերմորեն . Հրաչուհի Բասենցի Միմին գրավեց Վիեննայի հանդիսատեսի սրտերը
6. Դելլալյանի ժառանգությանը նոր շունչ է հաղորդվել Հայաստանում
7. Կոմիտասի անվան քառյակն ու Աշոտ Տիգրանյանի խումբը Նիդերլանդներում
8. ,,Զվարթնոցը,, գերեց նաեւ չեխահայերին
9. Մրցանակներ հայտնի հայ երաժիշտներին՝ «Նաիրի» համահայկական երաժշտական առաջին փառատոնում
10. «Սայաթ – Նովա» աշուղական երգի վաստակաւոր անսամբլը Շվեդիայում

Մեկնաբանություն

Ամենաշատ դիտվածները
1.Նալբանդյանը շշպռեց մեջ ընկած Մամեդյարովին.-տեսանյութ
2.Սոպրանո Անուշ Հովհաննիսյանն անցել է BBC Քարդիֆի ՚՚Աշխարհի երգիչ՚՚ մրցույթի եզրափակիչ փուլ
3.Հայ օպերային երգիչները գրավում են Քովենթ Գարդենը. 40 օրում 13 ելույթ Լոնդոնում
4.Եվրոպայի երկու չեմպիոն Պրահայում. Մամիկոն Ղարիբյանի եւ Մանուել Պետրոսյանի պատվին երկու անգամ հնչեց Հայաստանի օրհներգը -լուսանկարներ
5.Հայաստանի տիկնիկային թատրոնը հաղթեց Պրահայի միջազգային փառատոնում
6.՚՚Հաց բերողին՚՚ ազատեցին Ֆրանսիայում անախորժություններից խուսափելու համար. ֆրանսահայերի բողոքի ցույց խորհրդավոր ընթրիքի ժամին
7.Հայ բժշկուհիները օդանավում փրկեցին չինուհու կյանքը
8.Չեխիայի խորհրդարանը ճանաչեց Հայերի ցեղասպանությունը
9.Հայ մտավորականների բաց նամակը ՀՀ ոստիկանապետին. Մենք ցանկանում ենք ապրել պետությունում, որտեղ անպատիժ չմնան հովանավորյալները
10.«Միկոյանն իրադրության պատանդն էր, ինչ-որ չափով՝ ստալինյան զոհ»
© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2017
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: