ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
14 նոյեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

Կոմիտաս Վարդապետ փառատոն

04 հունիսի, 2013 | 13:12

Կոմիտաս Վարդապետ  փառատոն

Սիրելի  հայրենակիցներ

Տեղեկացնում ենք, որ ՀՀ սփյուռքի նախարարությունը 2013 թվականին իրականացնում է Կոմիտաս Վարդապետ փառատոնը:

Կոմիտասին իր բուն էությամբ ներկայացնելու հրամայականը այսօր առավել քան կարևոր է և ՀՀ սփյուռքի նախարարությունը, 2013 թվականի սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին ծրագրել է իրականացնել “Կոմիտաս Վարդապետ” համահայկական փառատոնը:

Այն կնպաստի Հայաստան-Սփյուռք գործակցության ընդլայմանը, հայ մշակույթի և մշակութային ինքնության պահպանմանն ու զարգացմանը, ազգային միասնության, սիրո և փոխադարձ հանդուրժողականության սերմանմանը:

Փառատոնի շրջանակներում նախատեսվում են հետևյալ միջոցառումները`

1. Փառատոնի հանդիսավոր բացում

2. Գիտաժողովներ

3. Այցելություն պանթեոն

4. Մասնակցություն սուրբ Պատարագին ք.Էջմիածին

5. Կոմիտասը և հայ մանուկները

6. Ասմունքի երեկո

7. Կոմիտասին նվիրված գրքի շնորհանդես

8. Կոմիտասին նվիրված հեռուստաֆիլմի շնորհանդես

9. Համերգներ մարզերում

10. Գալա համերգ

Փառատոնը կանցկացվի ս.թ. սեպտեմբերի 26-ից մինչև հոկտեմբերի 3-ը:

Փառատոնին կարող են մասնակցել Սփյուռքի տարբեր համայնքների երգչախմբեր, երաժշտախմբեր և անհատ կատարողներ, ինչպես նաև ճանաչված կոլեկտիվներ և անհատ կատարողներ Հայաստանի Հանրապետությունից և Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունից:

ՀՀ սփյուռքի նախարարությունը §Կոմիտաս¦ փառա¬տոնի շրջանակներում պատրաստ է հոգալու մասնակիցների սննդի ծախսերը (4 օր), անհրաժեշտության դեպքում տրամադրելու հյուրատուն (3 օր), վարձակալելու համապատասխան դահլիճներ և տեխնիկական անհրաժեշտ միջոցներ, ապահովելու փոխադրամիջոցով, իրականացնելու միջոցառումների կազմակերպական աշխատանքները:

Փառատոնի ծրագիրը կկազմվի մասնակցության հայտերն ամփոփելուց հետո:

Հայտերը կընդունվեն մինչև ս.թ. մայիսի 30-ը` էլեկտրոնային փոստի հետևյալ հասցեով` europedep@yahoo.fr

«Կոմիտաս» փառատոնի մասնակցության հրավերները կուղարկվեն հայտերը ամփոփելուց հետո մինչև ս.թ հունիսի 30-ը:

Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք դիմել ՀՀ սփյուռքի նախարարություն կամ «Իմ Հայաստան» փառատոնի գրասենյակ:

ՀՀ սփյուռքի նախարարություն

Հասցե` Վազգեն Սարգսյան 26/1

Հեռ.` (+374 10) 58 56 01 (112)

Հեռ.` (+374 10) 530937

Ֆաքս`(+374 10) 58 91 57

Կայք` www.mindiaspora.am

www.imhayastan.am

Էլ.փոստ` europedep@yahoo.fr
europedep@gmail.com
europedep@mindiaspora.am


Մեկնաբանություն

Վերջին լուրեր
1.Գարեգին Բ- Նիկոլ Փաշինյան հանդիպում Մայր Աթոռում
2.Ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտը շարունակում է ՏՏ ոլորտում հաջողություններ գրանցել…
3.Արման Նուռի անհատական մեծ ցուցահանդեսը Վենոզայում
4.Հայաստանի դպրոցներում կներդրվի Աշխարհատեղեկատվական համակարգը
5.Նախագահը ցանկալի է համարել ՅՈՒՆԵՍԿՕ-ի մասնակցությունը Գյումրիում պատմամշակութային արժեքների պահպանմանն ու վերականգնմանը
6.Լեհահայոց հոգևոր հովվությունը ներառվում է Ուկրաինայի հայոց թեմի առաջանորդի հոգևոր իրավասության ներքո
7.Յուրի Վարդանյանի հուղարկավորությունը Կոմիտասի պանթեոնում
8.«Մենք սպասում ենք Հայաստանի Հանրապետության պատմության մեջ լավագույն ընտրություններին». Պյոտր Սվիտալսկին:
9.Չեխական «Դոմեստիկ» ֆիլմը կցուցադրվի Երեւանում
10.Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության նախագահին
Դիտել բոլորը
© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: