ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
19 նոյեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

«Կոմիտաս Վարդապետ» համահայկական փառատոն

27 սեպտեմբերի, 2013 | 14:43

komitas paratonԵՐԵՎԱՆ-Սեպտեմբերի 26-ին մեկնարկեց ՀՀ սփյուռքի նախարարության«Կոմիտաս Վարդապետ» համահայկական փառատոնը: Առավոտյան միջոցառման մասնակիցները ծաղիկներ դրեցին մեծ երգահանի շիրմին: Ինչպես հաղորդում է սփյուռքի նախարարության մամուլի ծառայությունը, նույն օրը երեկոյան «Առնո Բաբաջանյան» համերգասրահում տեղի ունեցավ փառատոնի բացման հանդիսավոր արարողությունը:

Վենեսուելայի Հայոց հոգևոր հովվության առաջնորդ Կոմիտաս արքեպիսկոպոս Օհանյանն իր օրհնանքի եւ գնահատանքի խոսքը բերեց փառատոնի կազմակերպիչներին, ինչպես նաեւ մասնակից երգչախմբերին, անհատ կատարողներին` աշխարհի 11 երկրներից:

Ողջունելով փառատոնի մասնակիցներին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը նշեց.. «Մեծն Կոմիտասը հայ երգի Մաշտոցն է: Ինչպես Մաշտոցը ստեղծեց հայ գրերը, այնպես էլ Կոմիտասը զտեց եւ դարերին հանձնեց մաքուր հայ երգը, հայ երաժշտությունը: Կոմիտասը հայ մտքի հանճարն է, նրա երգն ու երաժշտությունը հարստացրեց ոչ միայն հայ, այլեւ համաշխարհային երգարվեստը»:

Տիկին Հակոբյանը շնորհակալություն հայտնեց դիրիժոր, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, ՀՀ և ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Հովհաննես Չեքիջյանին եւ կոմպոզիտոր, պրոֆեսոր, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, ՀՀ ժողովրդական արտիստ Տիգրան Մանսուրյանին` փառատոնն իրենց մասնակցությամբ պատվելու համար:

Փառատոնի պաշտոնական բացմանը հաջորդեց համերգային մասը, Կոմիտասյան անզուգական կատարումներով հանդես եկան Սիրիայից` «Կռունկ», Իրանից` «Արարատ», Գերմանիայից` «Գայանե», Մոսկվայից` «Օվսաննա» եւ «Նորահրաշ» երգչախմբերը, ՀՀ սփյուռքի նախարարության Համահայկական պատանեկան սիմֆոնիկ նվագախումբը, Երեւանի «Վասպուրիկ» խամաճիկների թատրոնը, երգիչներ եւ անհատ կատարողներ Արցախից, Ջավախքից, Լիբանանից, Գերմանիայից, Թուրքիայից եւ Մոսկվայից:

 


Առնչվող նյութեր
1. Նարեկացուց Կոմիտաս` եվրոպացի ընթերցողին ու ունկնդրին
2. Կոմիտաս Վարդապետին նվիրված երեկո Ավստրիայում ՀՀ դեսպանության «Հայաստան» մշակութային կենտրոնում
3. Կոմիտասի չհրապարակված ստեղծագործությունների ալբոմը թողարկվել է Թուրքիայում
4. Ավարտվեց «Կոմիտաս Վարդապետ» համահայկական փառատոնը

Մեկնաբանություն

Վերջին լուրեր
1.Գավառում վերաբացվեց Լևոն Քալանթարի անվան դրամատիկական թատրոնը
2.«Բուկինիստ» գրախանութում տեղի ունեցավ Ալիսա Գանիևայի «Խոցված զգացմունքներ» վեպի շնորհանդեսը
3.Մտորումներ Լատվիայի անկախության 100-ամյակի առթիվ
4.Մեր ժամանակի ամենամեծ վտանգը համարում եմ գերտերությունների մոլագար մրցակցությունը՝ աշխարհի վերաբաժանման համար. Աստղիկ Մելիքբեկյան
5.Ամենայն Հայոց Կաթողիկոսի ձեռամբ օծվեց Նովոսիբիրսկի նորակառույց եկեղեցին
6.Արտավազդ Փելեշյանի «Իմ աշխարհը և դաշտի միասնական տեսությունը» նաև անգլերեն
7.Եվրամիությունը աջակցում է «Հայաստանում ընտրական գործընթացների աջակցություն» ծրագրին
8.Ստրասբուրգ. Հայաստանի մշտական ներկայացուցիչ Պարույր Հովհաննիսյանն ընտրվեց Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի ենթախմբի նախագահ
9.Նիդերլանդներ. Վերաքննիչ դատարանը անփոփոխ է թողնում թուրք ազգայնամոլ Իլհան Աշկինի դեմ վճիռը
10.Գարեգին Բ- Նիկոլ Փաշինյան հանդիպում Մայր Աթոռում
Դիտել բոլորը
© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: